Ֆորդ Մեդոքս Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆորդ Մեդոքս Բրաուն
անգլ.՝ Ford Madox Brown
Ford Madox Brown.jpg
Ի ծնեանգլ.՝ Ford Maddox Brown
Ծնվել էապրիլի 16, 1821(1821-04-16)[1][2][3][…]
ԾննդավայրԿալե[4]
Վախճանվել էհոկտեմբերի 6, 1893(1893-10-06)[1][3][5][…] (72 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն[6]
Մասնագիտություննկարիչ և դիզայներ
ՈճՊրեռաֆայելիտներ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներWork?, Cromwell, Protector of the Vaudois? և Հրաժեշտ Անգլիային
ԱմուսինEmma Hill?
ԶավակներCatherine Madox Brown?, Լյուսի Մեդոքս Բրաուն և Oliver Madox Brown?
Ford Madox Brown Վիքիպահեստում

Ֆորդ Մեդոքս Բրաուն (անգլ.՝ Ford Madox Brown, ապրիլի 16, 1821(1821-04-16)[1][2][3][…], Կալե[4] - հոկտեմբերի 6, 1893(1893-10-06)[1][3][5][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4])՝ անգլիացի գեղանկարիչ և բանաստեղծ, պրեռաֆայելիտների նշանավոր ներկայացուցիչներից մեկը, չնայած «Պրեռաֆայելիտների եղբայրության» անդամներից չի եղել: Դանթե Գաբրիել Ռոսսետտիի և Ուիլյամ Մորիսի ընկերն էր, նրանց հետ միասին զբաղվում էր վիտրաժի դիզայնով:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆորդ Մեդոքս Բրաունը ծնվել է 1821 թվականի ապրիլի 16-ին, ֆրանսիական Կալե քաղաում: Ֆորդ Մեդոքսի հայրը շոտլանդացի էր, նավի գանձապահ, որդու ծնվելուց հետո թողել է ծառայությունը: 1835 թվականին Բրաունը ընդունվել է Բրյուգգեի Արվեստի ակադեմիան, որտեղ յուրացրել է նկարչությունը Դավիդի աշակերտներից մեկի ղեկավարությամբ:

«Ռոմեո և Ջուլիետ» հայտնի տեսարանը պատշգամբում

Այնուհետև սովորել է Գենտում և Անտվերպենում: Նրա առաջին մեծ նկարը 1840 թվականին նկարած «Մարի Շոտլանդացու մահապատիժը» նկարն էր: Վապերս Բրաունի արվեստանոցում ուսումնասիրում էր ֆրեսկոյի տեխնիկան, յուղանկար, ջրաներկ, փորագրության տարբեր ձևեր: Ավելի ուշ նա տեղափոխվեց Փարիզ, որտեղ նկարիչ-ռոմանտիկների ազդեցության տակ դիմեց գրական թեմաների: 1845 թվականին նա այցելեց Հռոմ, որտեղ մտերմացավ նազարեյացիների հետ: Նա շատ բան ընդունեց նազարեյացիներից, արդյունքում այդ հայացքները ազդեցություն գործեցին պրեռաֆայելիտների վրա: 1848 թվականին Բրաուն Ֆորդ Մեդոքսը ծանոթացավ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի հետ[7]:

Բրաունի պատմական և կրոնական կոմպոզիցիաները կրում են ռոմանտիկ բարոյախոսական բնույթ, տարբերվում են առողջ իրատեսությամբ և գույների սրությամբ (օրինակ « Քրիստոսը լվանում է Պետրոս առաքյալի ոտքերը», 1852 թվական, Թեյտ պատկերասրահ, Լոնդոն): Մեդոքս Բրաունը այսպես է մեկաբանում իր «Հրաժեշտ Անգլիային» կտավը՝ «Ընդհանրապես ուշադրություն չդարձնելով որևէ ժամանակաշրջանի կամ երկիր արվեստի վրա, ես փորձել եմ պատկերել այդ տեսարանը, այնպես ինչպես պետք է լիներ»:

Ֆորդ Մեդոքս Բրաուն՝ գրող Ֆորդ Մեդոքս Ֆորդի պապը և նկարիչ, բանաստեղծ Օլիվեր Մեդոքս Բրաունի հայրն է (1855-1874-ական թթ.): Նրա դստրերից նկարչուհի Լյուսի Մեդոս Բրաունի հետ ամուսնացել է Վիլյամ Մայքլ Ռոսետտին, իսկ մյուս աղջկա՝ Կեթրինի հետ՝ Ֆրենսիս Հյուփերը:

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրաժեշտ Անգլիային» (անգլ.՝ The Last of England, 1855 թվական)՝ Բրաունի ամենահայտնի կտավներից է, մինչև այժմ համարվում է նրա լավագույն աշխատանքներից մեկը, նվիրված արտագաղթ թեմային: Ամուսնական զույգը տխուր է, բայց հավաքված են և լի վճռականությամբ. նրանք ուրախ չեն հայրենիքից բաժանվելու համար, բայց կարոտով չեն նայում Դուվրի սպիտակ ժայռերին, որոնք մնում են հետևում: Բրաունը նկարել է այդ նկարը Թոմաս Վուլների Ավստրալիա մեկնելուց հետո:  «Հարժեշտ Անգլիային» կտավը Բրաունը ստեղծել է այնպիսի հոգատարությամբ, որ կանացի գլխարկի վրա կարմիր ժապավեն նկարելու համար պահանջվեց չորս շաբաթ:
  • «Աշխատանք» (անգլ.՝ Work, 1865), կտավը վիկտորեական սոցիալական համակարգի անարդարության մասին է և այն մասին, թե ինչպես է տնտեսական կյանքը աստիճանաբար տեղափոխվում գյուղից քաղաք:
  • «Մանչեստերյան որմնանկարներ» (անգլ.՝ The Manchester Murals, սկսել 1879 թ.)՝ կտավների շարք, որտեղ երգիծաբանորեն ծաղրվում են վիկտորիանական դարաշրջանի որոշ իդեալներ:
  • «Հիսուսը լվանում է Պետրոսի ոտքերը» (անգլ.՝ Jesus Washing Peter’s Feet, 1852 թ.)
  • «Սեր Տրիստրամի մահը» (անգլ.՝ Death of Sir Tristram, 1863 թ.)

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարչի ընտանիքը այլաբանորեն պատկերված է ավագ դստեր՝ Լյուսի Բրաունի «Ֆերդինանդը և Միրանդան շախմատ են խաղում» կտավում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Ford Madox Brown
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 KulturNav — 2015.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Браун Форд Мэдокс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. 5,0 5,1 5,2 Национальный музей изобразительных искусств — 1792.
  6. https://www.moma.org/artists/8455
  7. «Броун Форд Мадокс»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]