Հրաժեշտ Անգլիային

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Հրաժեշտ Անգլիային
Ford Madox Brown - The Last of England - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՖորդ Մեդոկս Բրաուն[1]
տարի1855[1]
բարձրություն825 Միլիմետր[2]
լայնություն750 Միլիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ[1]
նյություղաներկ[2] և փայտ[2]
գտնվում էԲիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ[1]
հավաքածուԲիրմինգհեմի թանգարան և պատկերասրահ
մակագրությունF Madox Brown, 1855[2] և An. Dom. 1852 The Last of England[2]
կայք
The Last of England by Ford Madox Brown Վիքիպահեստում

«Հրաժեշտ Անգլիային» (անգլ.՝ The Last of England), անգլիացի նկարիչ Ֆորդ Մեդոքս Բրաունի 1855 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Քեմբրիջի Ֆիցուիլյամ թանգարանում։ Պատկերված են երկու գաղթականներ, ովքերի իրենց երեխայի հետ հեռանում են Անգլիայից` Ավստրալիայում նոր կյանք սկսելու համար: Կտավն ունի 82,5 սմ բարձրություն, 75 սմ լայնություն:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրաունը սկսել է կտավը նկարել 1852 թվականին, երբ իր մտերիմ ընկեր քանդակագործ Թոմաս Վուլները այդ տարվա հուլիսին մեկնեց Ավստրալիա: Այդ տարի Անգլիայից Ավստրալիա գաղթականների թիվը հասավ շուրջ 350,000: Բրաունը ինքն մտածում էր ընտանիքով Հնդկաստան տեղափոխվելու մասին:

Չնայած Բրաունը չի եղել Պրեռաֆայելիտների անդամ «Հրաժեշտ Անգլիային» կտավ, ինչպես նաև նրա այլ կտավները ունեն շարժանը բնորոշ հակտանիշներ։ Նկարում պատկերված տղամարդն ու նրա կինը վերջին անգամ են տեսնում Անգլիան։ Ամուսնական զույգը (նկարիչը կերտել է իր և երկրորդ կնոջ՝ Էմմայի պատկերները) ձեռք ձեռքի բռնած շրջվել է անգլիական ափից (հետևի պլանում երևում են Դուվրի սպիտակ ժայռերը)։ Հետևի պլանում երևում են մյուս ուղևորները, այդ թվում նկարչի դուստրը՝ Կետրինը՝ խնձորը ձեռքին։ Կինը սեղմում է մյուս փոքրիկի ձեռքը, որը Բրաունի որդի Օլիվերն է։ Կենցաղային իրերը հուշում են, որ ճամփորդները երկար ճանապարհ ունեն անցնելու։ Ամուսնական զույգի հագուստներից կարելի է դատել, որ նրանք պատկանում են միջին դասին, և նրանք երկիրը չեն լքում այն նույն պատճառով, ինչի համար որ լքում են աշխատանք փնտրողները։ Բրաունը անդրադարձել է այս թեմային.

Aquote1.png Կրթված մարդիկ հայրենիքի հետ կապված են միանգամայն այլ կապերով, քան ոչ ուսյալները, որոնց հիմնական միտքը ուտելիքն ու ֆիզիկական հարմարությունն են[3]: Aquote2.png


1952 թվականին ստեղծած «Հրաժեշտ Անգլիային» կտավի մատիտային տարբերակում տեսանելի է փրկամակույկի «White Horse Lin[e] of Australi[a]» արձանագրությունը՝ ակնարկելով Վուլների Ավստրալիա մեկնելու փաստը։ Կտավի վերջնական տարբերակում փրկանավակի տախտակամածին երևում է նավի անունը «El Dorado» որպես առասպելական երկրի հեգնական անվանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Marina Vaizey: Een kijk op 100 beroemde schilderijen. Deltas, 1994, blz. 81. ISBN 90-243-5574-5
  • Stephen Farthing: 1001 Schilderijen die je gezien moet hebben. Librero, 2012, blz. 419. ISBN 978-90-8998-209-4
  • Lionel Lambourne. Victorian Painting. - London, 1999. - P. 355-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.tate.org.uk/art/artworks/brown-the-last-of-england-n03064
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.preraphaelites.org/the-collection/1891p24/the-last-of-england/
  3. Catalogue of Mr Brown's Exhibition, 191 Piccadilly, 1865, цитируется по: Lambourne 1999, p.356

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]