Բրյուգգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Բրյուգգե
Brugge / Bruges
Դրոշ Զինանշան
BruggeVlag.png BEL COA Bruges.svg

Bruges view from the belfry.JPG
Կոորդինատներ: 51°12′34″ հս․ լ. 3°13′12″ ավ. ե. / 51.20944° հս․. լ. 3.22000° ավ. ե. / 51.20944; 3.22000
Երկիր Բելգիա Բելգիա
Շրջան Արևմտյան Ֆլանդրիա
Տվյալ կարգավիճակում 1128 թվականից
Մակերես 138 կմ²
ԲԾՄ 2 մ
Բնակչություն 118 053 մարդ (հունվարի 1, 2016)
Ժամային գոտի UTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ 050
Փոստային ինդեքսներ 8000[1], 8380[1], 8310[1] և 8200[1]
Պաշտոնական կայք brugge.be
##Բրյուգգե (Բելգիա)
Red pog.png
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 996
ռուս..անգլ..ֆր.

Բրյուգգե, այլ թարգմանություններով նաև Բռյուգե (հոլ.՝ Brugge [ˈbrʏʝə], ֆր.՝ Bruges), Բելգիական Արևմտյան Ֆլանդրիա նահանգի գլխավոր քաղաքը։ Եվրոպայի ամենագեղատեսիլ քաղաքներից մեկը։ Բնակչությունը՝ 118 053 մարդ (հունվարի 1, 2016)։ Միջնադարում, երբ քաղաքը գտնվում էր իր ծաղկման գագաթնակետին, քաղաքն ուներ ավելի քան 200.000 բնակիչ։

Բռյուգեն կարևոր տնտեսական քաղաք է։

20-րդ դարի վերջում քաղաքից փոքր-ինչ հեռու կառուցվել է ժամանակակից նավահանգիստ Զեբռյուգեն, և դրա շնորհիվ Բռյուգեն վերադարձրել է նախկինում կորցրած ծովային առևտրի քաղաքի տիտղոսը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է ծովից 17 կմ հեռավորության վրա՝ պտղաբեր հարթավայրում, Գենտ-Օստենդե պետական ճանապարհային գծի վրա։ Քաղաքում միավորվում են երեք ջրանցք՝ Գենտի, Սլյոյսի և Օստենդեի։ Այս ջրանցքներն այնքան խորն են, որ դրանցով կարող են ընթանալ ծովային մեծ նավեր[2]։

Երբեմն Բրյուգգեն անվանում են «Հյուսիսային Վենետիկ»[3]։ Նախկինում այստեղ՝ կամրջի մոտ մարդիկ հավաքվում էին տոնավաճառի․ «Կամուրջ» տեղանքի անվանումը դարձավ հասարակ անուն և շուտով սկսվեց ասոցացվել քաղաքի հետ (հոլ.՝ Bruggeգերմ.՝ Brücke՝ կամուրջ)։ Ժամանակակից քաղաքում կա 54 կամուրջ, որից 12-ը՝ փայտից։

Բռյուգեն արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգեում են տեղի ունենում Շարլ դե Կոստերի «Ուլենշպիգելի մասին լեգենդը» վեպից էպիզոդների մի շարք։

Բրյուգգե քաղաքին են նվիրված բելգիացի գրող Ժ. Ռոդենբախի «Մեռած Բռյուգե» (ֆր.՝ «Bruges-la-morte», 1892) և Ժամկոչ (ֆր.՝ «Le carilloneur», 1897, իսկ մեկ այլ թարգմանությամբ՝ «Կյանքից Վեր»)։

«Ժամադրություն Բռյուգեում» վեպը (1958) եռագրության երկրորդ գիրքն է (առաջին գիրքը՝ «Մայոր Վատրեն» (1956), իսկ երրորդ գիրքը՝ «Երբ նահանջում է ծովը» (1963))։ Եռագրության հեղինակը հայտնի ֆրանսիացի հեղինակ Արման Լանուն է (1913 - 1983)։ «Ժամադրություն Բռյուգեում» վեպի թեման Երկրորդ համաշխարհային պատերազմ վերապրած, տարբեր ճակատագրեր ունեցող մարդկանց, փնտրտուքների մասին է։

Բրյուգգեում են տեղի ունենում «Բրյուգգեում» (անգլ.՝ In Bruges (2008), այլ թարգմանությամբ նաև՝ Մի անգամ Բրյուգգեում ֆիլմի իրադարձությունները։

Բռյուգեն այն քաղաքներից մեկն է, որտեղ զարգանում են Ֆեդերիկո Անդախազիի «Ֆլամանդական գաղտնիք» գրքի գործողությունները։

Bruges (1981–2010 normals, sunshine 1984–2013)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 6.2
(43.2)
7.0
(44.6)
10.8
(51.4)
14.5
(58.1)
17.4
(63.3)
19.9
(67.8)
22.4
(72.3)
22.5
(72.5)
19.7
(67.5)
15.3
(59.5)
10.1
(50.2)
6.6
(43.9)
14.7
(58.5)
Միջին օրական °C (°F) 3.6
(38.5)
3.8
(38.8)
6.8
(44.2)
9.3
(48.7)
12.9
(55.2)
15.6
(60.1)
17.9
(64.2)
17.9
(64.2)
15.0
(59)
11.3
(52.3)
7.1
(44.8)
4.1
(39.4)
10.6
(51.1)
Միջին ցածր °C (°F) 0.9
(33.6)
0.6
(33.1)
2.8
(37)
4.5
(40.1)
8.4
(47.1)
11.3
(52.3)
13.3
(55.9)
12.9
(55.2)
10.4
(50.7)
7.4
(45.3)
4.2
(39.6)
1.7
(35.1)
6.5
(43.7)
Տեղումներ մմ (դյույմ) 66.5
(2.618)
55.8
(2.197)
58.0
(2.283)
44.2
(1.74)
61.5
(2.421)
68.5
(2.697)
71.3
(2.807)
79.0
(3.11)
79.2
(3.118)
84.8
(3.339)
86.1
(3.39)
81.1
(3.193)
836.2
(32.921)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 12.6 10.6 11.8 9.7 10.7 10.0 9.9 9.9 10.8 12.1 13.7 13.3 135.1
Միջին ամսական արևային ժամ 63 83 130 187 217 211 221 208 152 118 65 51 1705
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուգգեի համայնապատկեր
Բրյուգգեի համայնապատկեր


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Crossroads Bank for Enterprises
  2. «Брюгге»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907 
  3. Edward Neville Vose How Bruges Became "The Venice of the North" // The spell of Flanders. — The Page Company, 1915.