Օստենդե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Օստենդե
Oostende
Դրոշ Զինանշան
Afbeelding OostendeVlag.svg Oostendewapen.jpg

Ostende Bahnhof.jpg
ԵրկիրԲելգիա Բելգիա
ՇրջանՖլանդրիա
ՆահանգԱրևմտյան Ֆլանդրիա
ՂեկավարՅեան Վանդեկաստելե
Հիմնադրված է1265 թ.
Մակերես37.72 կմ²
Պաշտոնական լեզուհոլանդերեն
Բնակչություն13.637 մարդ (2006)
Խտություն1827 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ059
Փոստային ինդեքսներ8400[1]
Պաշտոնական կայքoostende.be
##Օստենդե (Բելգիա)
Red pog.png

Օստենդե (հոլ.՝ Oostende, ֆր.՝ Ostende), քաղաք Բելգիայում։ Գտնվում է Ֆլանդրիա շրջանում՝ Արևմտյան Ֆլանդրիա նահանգում[2]։ Գտնվում է Հյուսիսային ծովի ափին։ Համարվում է զբոսաշրջային քաղաք։ Աչքի է ընկնում ռելիեֆի բազմազանությամբ։ Բնակչությունը 2006 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 13.637 մարդ։ 17-րդ դարում այստեղ ապրել է 10 000 մարդ։ Այն եղել է Ֆլանդրիայի վերջին կալվինիստական ամրոցը։ Հոլանդիայից, Անգլիայից և Շոտլանդիայից եկած զինվորները պաշտպանել են քաղաքը՝ կռվելով իսպանացիների դեմ։ Պաշտպանությունը տևել է 1601 թվականի հուլիսի 4-ից մինչև 1604 թվականի սեպտեմբերի 22-ը, երբ իսպանական զորքերի հրամանատար Սպինոլա Ամբրոզիոն (իսպ.՝ Ambrosio Spínola Doria o Ambrogio Spínola Doria) վերջնականապես մտավ ամբողջությամբ ավերված քաղաք։

19-րդ դարում դարձել է զբոսաշրջային քաղաք։ Քաղաքի հայտնի մարդկանցից է ծովագնաց, կետորս Ջեյմս Ուեդդելը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]