Ստոկլեի պալատ (ֆր.՝ Palais Stoclet, հոլ.՝ Stocletpaleis), բանկիր Ադոլֆ Ստոկլեի (1871-1949) բրյուսելյան տունը, որը կառուցվել է նրա համար 1905-1911 թվականներին։ Կառուցվել է Վիեննական սեցեսսիոնիզմի նեկայացուցիչներից մեկի՝ Յոզեֆ Հոֆմանի նախագծով։
Ստեղծագործական լիակատար ազատություն ունենալով՝ Հոֆմանը ջանում էր կերտել «արվեստի գլուխգործոց», քանի որ պատվիրատուն չէր սահմանափակում նրա գաղափարներն ու միջոցները։ Տան շրջակա պարտեզը ևս ստեղծվել և ձևավորվել է նրա նախագծով։ Առ այսօր ամրոցը զարդարված է Վիեննայի արվեստանոցների վարպետների՝ Գուստավ Կլիմտի[1], Կոլոման Մոզերի, Կարլ Օտտո Չեշկայի, Ռիխարդ Լուկշի, Ելենա Լուկշ-Մակովսկայայի, Ֆրանց Մեցների աշխատանքներով։
Տանը, որի ինտերերում դեռևս պահպանված են սկզբնական հարդարումն ու կահավորումը, տարբեր տարիներին եղել են Ժան Կոկտոն, Սերգեյ Դյագիլյևը, Իգոր Ստրավինսկին։ Այն ներկայումս ևս պատկանում է Ստոլկե ընտանիքի ժառանգներին և փակ է զբոսաշրջիկների համար։ 2002 թվականին տանը ապրել է Ադոլֆ Ստոկլեի հարսնացուն։ 2009 թվականին տունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
«Catalog of images of the Stoclet Palace». Picture Library. Royal Institute for the Study and Conservation of Belgium's Artistic Heritage. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 10-ին.