Կոլոման Մոզեր
Կոլոման Մոզեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 30, 1868[1][2][3][4][5] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1918[1][2][3][4][5] (50 տարեկանում) |
Մահվան վայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն |
![]() |
Կրթություն | Վիեննայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, դիզայներ, ճարտարապետ, փոստային բացիկների դիզայներ և decorator |
Ուշագրավ աշխատանքներ | Q17493113? |
Ուսուցիչ | Օտտո Վագներ |
Անդամակցություն | Վիեննական սեցեսիոն |
Ամուսին | Ditha Moser |
Koloman Moser Վիքիպահեստում |
Կոլոման Մոզեր (գերմ.՝ Koloman Moser, մարտի 30, 1868[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա - հոկտեմբերի 18, 1918[1][2][3][4][5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա), ավստրիացի նկարիչ, գրաֆիկ, Վիեննական սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը: Հայտնի է նաև դիազայներական տարբեր առարկաներով` ներառյալ փոստային նամականիշեր, վիտրաժներ, խեցեգործական իրեր, ապակի, կահույք:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլոման Մազերը ծնվել է 1868 թվականի մարտի 30-ին Վիեննայում: Նկարչի հայրը` Յոզեֆ Մոզերը, եղել է գիմնազիայի տնօրեն: Դպրոցն ավարտելուց հետո Կոլոմանը, ծնողներին չհայտնելով, 1885 թվականին ընդունելության քննություններ է հանձնել Վիեննայի գեղարվեստի ակադեմիայում: Այնտեղ սովորել է Ֆրանց Ռումպլերի (1886-1889), Քրիստիան Գրիպենկերլի (1889-1890) և Մատիաս ֆոն Տրենկվալդի (1890-1893) դասարաններում: Հոր մահից հետո 1888 թվականին Մոզերը ստիպված էր կրթությունն անձամբ ֆինանսավորել, ինչի նպատակով էլ նկարազարդումներ է անում ամսագրերում: 1892-1893 թվականներին Տրենկվալդի հանձնարարականով Մոզերը դառնում է էրցհերցոգ Կարլ Լյուդվիգի երեխաների նկարչության ուսուցիչը Ռայխենաու ան դեր Ռաքսի Վարտհոլց ամրոցում:
1892-1897 թվականներին Մոզերը եղել է «Զիբեներ ակումբ» (գերմ.՝ Siebener-Club) նկարչական միավորման անդամ, որ Վիեննայի սեցեսսիոնի նախակարապետն էր: 1893-1895 թվականներին նա սովորել է Ֆրանց ֆոն Մաչի մոտ, իսկ 1897 թվականին դարձել է Վիեննայի սեցեսսիոնիզմի հիմնադիրներից մեկը: Սեցեսսիոնիզմի ամսագրի` Ver Sacrum-ի համար նա ստեղծել է մոտ 140 նկարազարդում: 1897 թվականի աշնանը Կոլոման Մոզերը ճանապարհորդություն է կատարել Մյունխեն, Նյուրնբերգ և Բամբերգ, Լայպցիգ, Դրեզդեն և Պրահա:
1890-ական թվականներին Մոզերը զբաղվում էր կիրառական արվեստով: Նրա վրա մեծ ազդեցություն են թողել շոտլանդացի մոդեռնիստներ Չառլզ Ռեննի Մակինթոշը և Մարգարետ Մակդոնալդ Մակինթոշը, ինչպես նաև անգլիական Արվեստի և արհեստի շարժումը: 1899 թվականին նա ևս մեկ ուղևորություն է կատարում Պրահա, Դրեզդեն և Բեռլին, 1900 թվականին Մյունխենից ու Ստրասբուրգից հետո լինում է Փարիզի Համաշխարհային ցուցահանդեսում: 1901 թվականին կրկին լինում է Բոհեմիայում և Մյունխենում: 1902 թվականին տեղափոխվում է նոր ատելիե Շտայնֆելդգասե 19 հասցեում, որը ձևավորում է իր նախագծած կահույքով: Նույն թվականին նա ճանապարհորդում է Իտալիայում: 1902 թվականին նա նկարիչ Յոզեֆ Հոֆմանի և ձեռնարկատեր Ֆրից Վերնդորֆերի հետ ստեղծում է Վիեննական վարպետանոց ընկերությունը (գերմ.՝ Wiener Werkstätte), որը անգլիական Արվեստի և արհեստի շարժման օրինակով զբաղվում էր արտադրական դիզայնով. նրանք ստեղծում էին կենցաղային առարկաներ` ներառյալ ափսեներ, արծաթե սպասք, գորգեր և տեքստիլ[7][8]: 1904 թվականին նա ստեղծում է Apse խճանկարը ապակե պատուհաններ Վիեննայի Ամ Շթայնհոֆ եկեղեցու համար: 1903 թվականի ամռանը Մյունխենով ուղևորվում է Բեռն, որտեղ հանդիպում է շվեյցարացի նկարիչներ Ֆերդինանդ Հեդլերի հետ, ով մեծ ազդեցություն է թողնում նրա արվեստի վրա, ինչպես նաև Կունո Ամյեի հետ, լինում է Բազելում, ապա Փարիզում, Բրյուգեում, Սհեվենինգենում, Անտվերպենում, Լյուբեկում և Համբուրգում: 1904 թվականին նա կրկին այցելում է Իտալիա, իսկ նույն թվականի սեպտեմբերին` Բեռլին, որտեղ մասնակցում է Wiener Werkstätte առաջին ցուցահանդեսին:
1905 թվականին Կոլոման Մոզերը Գուստավ Կլիմտի և նրա շրջանի նկարիչների հետ դուրս է գալիս Վիեննական սեցեսսիոնիզմց, իսկ հուլիսի 1-ին ամուսնանում է ձեռնարկատեր Դիտե Մաունտերի աղջկա հետ և տեղափոխվում է Լանդշտրասեր Հաուպտշտրասե 138 հասցեում գտնվող բնակարան: Այնտեղ նա ապրել է մինչև իր մահը: Այդ տան պատին այժմ կա հուշատախտակ: 1906 թվականին ընտանիքում ծնվում է ավագ որդին` Կարլը: 1907 թվականին Կոլոման Մոզերը դուրս է գալիս Wiener Werkstätte-ից Վերնդորֆերի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով և սկսում է ավելի շատ ուշադրություն հատկացնել նկարչությանը: 1909 թվականին ծնվում է նրա երկրորդ որդին` Դիտրիխը:
1907 թվականից հետո Մոզերը կանոնավոր կերպով Վիեննայում մասնակցում է ցուցահանդեսներին, որոնք կազմակերպում է Կլիմտի խումբը: 1909 թվականին մասնակցում է Վիեննայի և Դյուսելդորֆի միջազգային ցուցահանդեսներին: 1911 թվականին Վիեննայի Միտկե պատկերասրահում կազմակերպվում է նրա անհատական ցուցահանդեսը, իսկ 1912 թվականին մասնակցում է Հռոմի սեցեսսիոնի ցուցահանդեսին, ապա Դյուսելդորֆի և Մանհայմի ցուցահանդեսներին, իսկ 1916 թվականին` Բեռլինի վիեննական ցուցահանդեսին:
Կոլոման Մոզերը մահացել է 1918 թվականին կոկորդի քաղցկեղից: Թաղված է Վիեննայի Հիտցինգսկի գերեզմանատանը: 1969 թվականին նրա պատվին Վիեննայում անվանակոչվել է նրբանցք (Kolo-Moser-Gasse), իսկ 1989 թողարկվել են 500 շիլինգ անվանական արժեքով դրամներ` նրա դիմանկարով: Մոզերը պատկերված է 1968 թվականի թողարկության ավստրիական նամականիշին:
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլոման Մոզերը 20-րդ դարասկզբի ավստրիական և մասնավորապես վիեննական արվեստի նշանավոր դեմքերից է, մոդեռնի ամենանշանավոր դեմքերից մեկը: Վաղ շրջանում նրա ոճը Ֆերդինանդ Հոդլերի ուժեղ ազդեցության տակ էր, ում հետ Մոզերը հանդիպել է երկու անգամ: Բացի գեղանկարչությունից` Մոզերը մեծ ճանաչում է ձեռք բերել որպես գեղարվեստական դիզայներ և դեկորատիվ-կիրառական արվեստի ներկայացուցիչ:
Կոլոման Մոզերի գեղարվեստական ամենամեծ հավաքածուն գտնվում է Վիեննայի Լեոպոլդ թանգարանում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Koloman Moser
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Discogs — 2000.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7, 978-0-19-989991-3
- ↑ Fanelli, Giovanni; Bonito Fanelli, Rosalia (1976). Il Tessuto Moderno : Disegno moda architettura 1890-1940. Florence: Valecchi, Firenze.
- ↑ Baroni, Daniele (1984). Kolo Moser. Graphic Artist and Designer. New York: Rizzoli. p. 72, 109. ISBN 0 8478 0667 7.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոլոման Մոզեր կատեգորիայում։ |
|