Օտտո Վագներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օտտո Վագներ
գերմ.՝ Otto Wagner
Otto Wagner (1841–1918).jpg
Ի ծնե գերմ.՝ Otto Koloman Wagner
Ծնվել է հուլիսի 13, 1841({{padleft:1841|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3][4]
Ծննդավայր Պենցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[5]
Մահացել է ապրիլի 11, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:11|2|0}})[6][1] (76 տարեկանում) կամ ապրիլի 12, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:12|2|0}})[5] (76 տարեկանում)
Վախճանի վայր Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]
Կրթություն Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
Ուշագրավ աշխատանքներ Q876177?, Q2525879?, Q2525881? և Austrian Postal Savings Bank
Պարգևներ Ֆրանց Յոզեֆի շքանշան
Otto Wagner Վիքիպահեստում

Օտտո Վագներ (անգլ.՝ Otto Koloman Wagner), (հուլիսի 13, 1841({{padleft:1841|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:13|2|0}})[1][2][3][4], Պենցինգ, Վիեննա, Ավստրիական կայսրություն[5] - ապրիլի 11, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:11|2|0}})[6][1] կամ ապրիլի 12, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:12|2|0}})[5], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[5]), ավստրիացի ճարտարապետ, ժամանակակից ոճի վարպետ։ Հայտնի է Վիենայում գտնվող իր տան արտաքին տեսքի ձևավորմամբ։

Կյանք և կարերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Օտտո Վագները ծնվել է 1841 թվականի հուլիսի 13-ին, Վիեննայի Պենցինգ վարչական շրջանում։ Նա Սուսաննայի և Ռուդոլֆ Սիմեոն Վագների որդին է[7][8][9]։

Wagner Villa interior.jpg

Օտտո Վագները ճարտարապետություն սովորել է Վիեննայի պոլիտեխնիկական համալսարանում և Բեռլինի ճարտարապետության արքայական դպրոցում[10]։ Բեռլինի ճարտարապետության դպրոցն ավարտելուց հետո Վագները վերադարձավ Վիեննա՝ աշխատելու նպատակով։ 1864 թվականին նա սկսեց նախագծել պատմական ոճով իր առաջին կառույցները։ 1880-ական թվականներին, ինչպես մյուս գերմանացի (ինչպիսիք են Կոնստանտին Լիսպսիուսը, Ռիչարդ Սթրեիտերը, Ջորջ Հեուսերը), շվեյցարիացի, ֆրանսիացի ճարտարապետները, Օտտո Վագները դարձավ ռեալիզմ ճարտարապետության կոմնակից։ Դա տեսական դիրք էր, որը թույլ տվեց նրան մեղմացնել պատմական ճարտարապետության ոճը։ 1894 թվականին Վագները նշանակվեց Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր։

1890 թվականի կեսերին Օտտո Վագներն արդեն նախագծել էր մոդեռն ոճով մի քանի կառույցներ։

Օտտո Վագները հետաքրքված էր քաղաքների նախագծմամբ։ 1890 թվականին նա նախագծել էր նոր քաղաք Վիեննայում, բայց միայն այդ քաղաքի երկաթագիծը։ 1896 թվականին Վագները հրատարակեց իր գիրքը՝ «Ժամանակակից ճարտարապետություն», որով նա արտահայտեց իր գաղափարները ճարտարապետի դերի մասին։ Գիրքը հիմված էր 1894 թվականի Ակադեմիայի դասախոսության տեքստի վրա։

Վագների ոճը ներառում էր նոր նյութերի և նոր ձևերի օգտագործումը, որպեսզի արտացոլեր այն փաստը, որ հասարակությունը ինքնին փոխվում է։ Իր գրքում նա հայտարարեց․ «նոր մարդկային խնդիրներն ու տեսակետները միտված են գոյություն ունեցող ձևերի փոփոխմանն ու վերականգնմանը»։ Այդ գաղափարն իրագործելով, նա նախագծում և կառուցում էր այնպիսի կառույցներ, որոնք արտացուլում էին իրենց նպատակները, ինչպիսին է օրինակ՝ Վիեննայում գտնվող Neustiftgasse խոշոր բնակելի շենքը։

1897 թվականին նա միացավ Գուստավ Կլիմտին, Հովսեփ Մարիա Օլբրիչին։ Այնուհետև նրանք միասին հիմնադրեցին «Vienna Secession» արվեստագիտական խումբը։

Վագները մեծ ազդեցություն ունեցավ Վիեննայի գեղարվեսի ակադեմիայի իր աշակերտների վրա։ «Վանգեր դպրոցն» ընդգրկում էր Հոսեֆ Հոֆֆմանին, Հովսեփ Մարիա Օլբրիչին, Կառլ Էհնին, Մաքս Ֆաբիանին և Հովսեփ Հոսեֆ Պլեսնիկին։ Վանգերի ուսանողներից մեկը՝ Ռուդոլֆ Սչինդլերն, ասել է․ «Ժամանակակից ճարտարապետությունը Շոտլանդիայում սկսվում է Չառլզ Ռեննի Մակինթոշով, Վիեննայում՝ Օտտո Վագներով, Չիկագոյում՝ Լուիս Սալլիաբանով»։

Օտտո Վանգերը մահացել է 1918 թվականին Վիեննայում։

Խոշոր աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նուսսդորֆ ջրարգելը և սահանադուռը (Nussdorf weir and lock), Վիեննա (1894)
  • Վիեննայի շտադտբան

Հունգարիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Otto (1841-1918) Wagner
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 SNAC
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118628399 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Otto Wagener Vienna 1900
  7. Slesin Suzanne, Clniel Stafford, Rozensztroch (25 October 1994)։ Mittel Europa: rediscovering the style and design of Central Europe։ C. Potter։ Վերցված է 16 July 2012 
  8. Wagner Otto (1987)։ Graf Otto Antonia, ed.։ Masterdrawings of Otto Wagner: an exhibition of the Otto Wagner-Archiv, Academy of Fine Arts, Vienna։ The Drawing Center։ Akademie der Bildenden Künste in Wien։ Վերցված է 16 July 2012 
  9. «Otto Koloman Wagner - Vienna 1900»։ depts.washington.edu։ 2003։ Վերցված է 16 July 2012 
  10. Sarnitz August (2005)։ Otto Wagner: Forerunner of Modern Architecture։ Taschen։ ISBN 3-8228-3647-8 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]