Jump to content

Չառլզ Ռեննի Մակինթոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չառլզ Ռեննի Մակինթոշ
անգլ.՝ Charles Rennie Mackintosh
Դիմանկար
Ծնվել էհունիսի 7, 1868(1868-06-07)[1][2][3][…]
ԾննդավայրTownhead, Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն կամ Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 10, 1928(1928-12-10)[1][2][3][…] (60 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[5][4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳլազգոյի արվեստի դպրոց և Allan Glen's School?
ԵրկերWillow Tearooms?, Գլազգոյի արվեստի դպրոց, Queen's Cross Church?, Scotland Street School Museum? և Hill House?
Մասնագիտությունճարտարապետ, նկարիչ, դիզայներ, քանդակագործ, ինտերիերի դիզայներ, handicrafter, գծանկարիչ և կահույքի դիզայներ
ԱմուսինMargaret MacDonald?
 Charles Rennie Mackintosh Վիքիպահեստում

Չառլզ Ռեննի Մակինթոշ (հունիսի 7, 1868(1868-06-07)[1][2][3][…], Townhead, Գլազգո, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և Գլազգո, Լարնակշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 10, 1928(1928-12-10)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[5][4]) շոտլանդացի ճարտարապետ, նկարիչ և դիզայներ, Շոտլանդիայում մոդեռնիստական ուղղության հիմնադիրը։

Կյանքը և գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չառլզ Ռեննի Մակինթոշը ծնվել է 1868 թվականի հունիսի 7-ին Գլազգո քաղաքում։ 1877-1884 թվականներին սովորել է Ալան Գլենի ավագ դպրոցում, որն ավարտելուց հետո հաճախել է Գլազգոյի մշակույթի դպրոց[6][7]։ Այնուհետև սովորել է ճարտարապետ Ջոն Հատչինսոնի մոտ և 1889 թվականից աշխատել նկարիչ-գծագրող «Ջոն Հոնեման և Կեպպի» ընկերությունոււմ[8]։ 1904 թվականին դարձել է այդ ընկերության համասեփականատերը։ Որպես ճարտարապետ Մաքինթոշը հարում էր շոտլանդական գյուղական կացարանների կառուցմանը և, այսպես կոչված, «բարոնյան» ոճին։ Զարգացրել է յուրահատուկ դեկորատիվ ոճ, որտեղ երկրաչափական տարրերը կցվում են միմյանց ճոճվող, կողմերով արտանետվող գծերով, որը XIX-XX դարասկզբին տիպիկ էր եվրոպական դեկորատիվ արվեստին։

Արվարձանային առանձնատների ժանրի նրա բոլոր գործերն իրենցից ներկայացնում են մոդեռնիզմի ինքնատիպ օրինակներ։ Դեռ ուսանողական տարիներին Մաքինթոշը շատ մեծ ուշադրություն էր դարձնում գրաֆիկյաի նոր պատկերավոր լեզվի ստեղծմանը։ Այդ ժամանակաշրջանի անգլիացի ճարտարապետներին բնորոշ հակումը՝ ստեղծել հասարակ ու պարզ կառույցներ, Մաքինթոշի արվեստում նոր որակ է ստանում։ Նրա գեղագիտական նուրբ ճաշակն ավելի մոտ էր իդեալականին, քան՝ շատ ճարտարապետների ռացիոնալիզմը։ Մաքինթոշի «Տներ արվեստասերների համար» նախագիծը շատ մեծ ազդեցություն է ունեցել եվրոպական ճարտարապետության հետագա զարգացման համար[9]։

1899 թվականներին նա վերսկսում է աշխատանքները «Honeyman and Keppie» ճարտարապետական ընկերության հետ, որտեղ նա սկսել էր իր ճարտարապետական գլխավոր նախագծերից մեկի՝ Glasgow Herald –ի կառուցողական աշխատանքները։ Թեպետ Մաքինթոշը մինչ այդ նշանադրված էր իր գործատուի քրոջ՝ Ջեսսի Կեպպիի հետ, սակայն 1892 թվականին Գլազգոյի արվեստների դպրոցում հանդիպել էր նկարիչ Մարգարետ Մաքդոնալդի հետ, որի հետ էլ Մաքինթոշն ամուսնանում է 1900 թվականի օգոստոսին[10]։ Մաքինթոշի երիտասարդ ընկերն էլ՝ Հերբերտ Մաքնեյրն, ամուսնանում է Մարգարետի քրոջ՝ Ֆրանսես Մաքդոնալդի հետ, որոնք բոլորն էլ իրար հանդիպել էին Գլազգոյի արվեստների դպրոցում[8]։ Այդ չորս գործընկերները հայտնի էին որպես «The Four» խումբ, որոնք հանդիսանում էին «Glasgow School» ուղղության նշանավոր անդամներ։

Ճարտարապետական մի քանի նախագծեր հաջողությամբ իրականացնելուց հետո Մաքինթոշը 1904 թվականին դառնում է «Honeyman and Keppie» ընկերության պաշտոնական գործընկեր։ Երբ 1913 թվականի տնտեսական դժվարությունների պատճառով ընկերության մի շարք նախագծերը կասեցվում են, Մաքինթոշը դուրս է գալիս ընկերությունից և փորձում ստեղծել իր սեփականը։

Մաքինթոշն իր կյանքի մեծ մասն անցկացրել է Գլազգոյում։ Քաղաքը գտնվում էր Քլայդ գետի ափին, և մասնավորապես Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում այն հանդիսանում էր ծանր մեքենաշինության և նավաշինության աշխարհի խոշորագույն կենտրոններից մեկը։ Քաղաքի աճին և զարգացմանը զուգընթաց մեծանում էին նաև բնակչության կենցաղային պահանջները։ Այդ շրջանում Արդյունաբերական հեղափոխության ազդեցությունն ու ասիական ոճը ևս անդրադարձել են Մաքինթոշի ոճի վրա։ Ճապոնիայի իզոլացիոն վարչակարգի մեղմացումից հետո գլոբալիզացիան աշխարհում տարածում է նաև ճապոնական յուրահատուկ ոճը։ Գլազգոյի կապն արևելյան այդ երկրի հետ առավել սերտ էր, քանի որ Ռիվեր Կլայդի նավաշինական հարթակները գործում էին նաև ճապոնացի ճարտարագետների վերահսկողության ներքո։ Ճապոնական արվեստն այդ շրջանում այնքան լայն տարածում է գտնում արևմտյան արտիստների գործերում, որ մշակվում է նաև «ճապոնիզմ» տերմինը։

Մաքինթոշը հիանում էր ճապոնական այդ ոճով իր զսպվածության, միջոցների խնայողության, ձևերի պարզության ու հստակության համար։ Այդ ոճին բնորոշ լույսի և ստվերի կիրառումը նրան ավելի հոգեհարազատ էր, քան՝ ճոխությունն ու զարդարանքը։ Արևմտյան հնագույն ոճում կահույքը հանդիսանում էր շքեզ զարդարանք, որը ցույց էր տալիս տանտիրոջ հարստությունը, մինչդեռ ճապոնական արվեստի մեջ կահույքն այնքան հմուտ կերպով էր օգտագործվում տարածության մեջ, որպեսզի արտահայտեր ներքին հարդարանքի հանդարտությունն ու ներդաշնակությունը։

Այդ նույն շրջանում Եվրոպայում լայն տարածում են գտնում մոդեռնիստական գաղափարները։ Ճարտարապետության մեջ մոդեռնիզմի բնորոշ գծերից էր դիզայնի մեջ ներկայի և ապագայի կապի շոշափումը, այլ ոչ՝ պատմությունն ու ավանդույթները։ Մոդեռնիզմի հայեցակարգը կառուցվում էր մարդկանց պահանջների վրա, մարդն ընկալվում էր ոչ որպես զանգված, այլ՝ անհատ, որի ապրելու համար անհրաժեշտ էր ոչ թե մեքենա, այլ՝ արվեստի գործ։ Մաքինթոշը շոտլանդական իր ներշնչանքը միաձուլում էր Art Nouveau ոճին ու ճապոնական պարզ ձևերին։

Աշխատելով ճարտարապետության բնագավառում՝ Մաքինթոշը ստեղծում է իր ուրույն ոճը, որի բնորոշ առանձնահատկություններից էր արտահայտիչ ու հստակ ուղղանկյուն ձևերի և ծաղկային նուրբ դեկորների միջև հակադրությունը։ 1897-1909 թվականներին կառուցվող Գլազգոյի Արվեստի դպրոցի նախագիծը նրան միջազգային հեղինակություն է բերում։ Դպրոցի կառուցման վաղ տարիներին նա զուգահեռ աշխատում էր նաև Queen’s Cross Church –ի նախագծի վրա։ Իր ճարտարապետական նախագծերի վրա աշխատելիս նրան մշտապես օգնել է կինը՝ Մարգարետը, որը մասնավորապես զբաղվել է շենքերի գեղարվեստական ձևավորմամբ ու դետալներով[11]։

Չնայած իր որակյալ և ազդեցիկ լինելուն Մաքինթոշի լավագույն նախագծերից շատերն այդպես էլ կյանքի չեն կոչվել, իսկ նրա կառուցած շինություններից շատերն իսկական հեղինակություն են ձեռք բերել նրա մահվանից տարիներ անց։ 1996-1997 թվականներին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը կազմակերպում է Չարլզ Մաքինթոշի գործերի ռետրոսպեկտիվ ցուցադրություն[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 European Theatre ArchitectureArts and Theatre Institute.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 The Other Interface
  5. 5,0 5,1 5,2 http://arch-pavouk.cz/index.php/architekti/1425-mackintosh-charles-rennie
  6. Edwards, Gareth (2005 թ․ հուլիսի 8). «The many colours of Mackintosh – Scotsman.com News». The Scotsman. Edinburgh. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «Dictionary of Scottish Architects – DSA Architect Biography Report (September vkfd;j14, 2009, 10:20 pm)». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
  8. 8,0 8,1 Panther, Patricia (2011 թ․ հունվարի 10). «Margaret MacDonald: the talented other half of Charles Rennie Mackintosh». BBC Scotland. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Library destroyed at Glasgow School of Art». Guardian.co.uk. Վերցված է 2014 թ․ մայիսի 25-ին.
  10. «MX.04 Interiors for 120 Mains Street» (PDF). Mackintosh Architecture : Context, Making and Meaning. University of Glasgos. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. «Margaret macdonald | Features | The Official Gateway to Scotland». Scotland.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 27-ին.
  12. Charles Rennie Mackintosh: Gallery Plan and Program Guide (1996). See also Filler, Martin (1996 թ․ նոյեմբերի 17). «A Show on the Road May Take Many Forms». New York Times. Վերցված է 2008 թ․ հունիսի 7-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Davidson, Fiona (1998). The Pitkin Guide: Charles Rennie Mackintosh. Great Britain: Pitkin Unichrome. ISBN 0-85372-874-7.
  • Fiell, Charlotte and Peter (1995). Charles Rennie Mackintosh. Taschen. ISBN 3-8228-3204-9.
  • David Stark Charles Rennie Mackintosh and Co. 1854 to 2004 (2004) 1-84033-323-5
  • Tamsin Pickeral; Mackintosh Flame Tree Publishing London 2005 1-84451-258-4
  • Alan Crawford Charles Rennie Mackintosh (Thames & Hudson)
  • John McKean Charles Rennie Mackintosh, Architect, artist, Icon (Lomond, 2000 second edition 2001) 0-947782-08-7
  • David Brett Charles Rennie Mackintosh: The Poetics of Workmanship (1992)
  • Timothy Neat Part Seen Part Imagined (1994)
  • John McKean Charles Rennie Mackintosh Pocket Guide (Colin Baxter, 1998 and updated editions to 2010)
  • ed. Wendy Kaplan Charles Rennie Mackintosh (Abbeville Press 1996)
  • John McKean, "Glasgow: from 'Universal' to 'Regionalist' City and beyond – from Thomson to Mackintosh", in Sources of Regionalism in 19th Century Architecture, Art and Literature, ed. van Santvoort, Verschaffel and De Meyer, (Leuven, 2008)
  • "Fanny Blake" Essential Charles Rennie Macintosh

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չառլզ Ռեննի Մակինթոշ» հոդվածին։