Ինտերիերի դիզայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիստերի դահլիճ

Ինտերիերի դիզայնը (ինտերիերային դիզայն) դիզայնի ճյուղ է, ուղղորդված տարածության մեջ ապահովել հարմարավետությունը և էսթետիկ հաճելի փոխազդեցություն մարդկանց հետ տվյալ միջավայրում։ Ինտերիերային դիզայնը ներառում է գեղարվեստական և նորարական դիզայն։ Դիզայները կատարում է հարմարողական աշխատանքներ տեղանքում, խոշոր տարածքներում բարելավելով կողմնորոշում, մշակում է մասնագիտացված տարածքների ձևավորումը (օրինակ՝ ձայնագրման ստուդիա, կինոմոնտաժի, նկարների, ջրաշխարի) համաձայն հաճախորդների ցանկության։ Դիզայները ղեկավարում է ինտերիերի ամբողջ ընթացքը, սկսած տարածքի պլանավորումից, լուսավորումից, օդափոխության համակարգերից, ակուստիկայից, պատերի ձևավորումից մինչև կահույք և կողմնորոշման նշանների տեղադրում։

Ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերիերի դիզայնում, ինչպես ճարտարապետությունում, գոյություն ունեն շատ տարբեր ոճեր, որոնք ձևավորվել են տարբեր պատմական դարաշրջններում։ Միևնույն տարածքը, օրինակ՝ կոնֆերանսների դահլիճը, կարող է լինել զարդարված տարբեր ոճերով. հայ-թեք, մոդեռնիստական, ռոմանտիկ և այլն։ Ինտերիերային ոճի ցուցակը ավելի մեծ է, քան ճարտարապետությանը։

Մշակման գորըծնթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինտերիերի դիզայներական մշակումը սկսվում է դիզայներական ծրագրի նկարելուց՝ փաստաթղթերի փաթեթից, ֆունկցիոնալ նկարագրությունը և դիզայներական լուծումները, դրա մեջ ներառվում է տարածության գծագրությունները և նկարագրում է ապագա բոլոր ինտերիերի մանրամասնությունները, ներառելով առանձին մատերիալները և կոմունիկացիայի դիրքը[1]։ Ծրագրում առկա է տեխնիկական առաջադրանքներ, որտեղ նկարագրվում է պատվիրատուի բոլոր ցանկությունները և պահանջները։

Սկզբում արտադրվում է տարածության չափումները, որից հետո մշակվում է պլանավորված լուծումները և էսքիզները։ Այս փուլում դիզայներն առաջարկում է պատվիրատուին մի քանի տարբերակ կապված հիմնականում տարածքի ֆունկցիոնալության և կահույքի տեղադրմաման հետ։ Քանի որ 3D մոդելավորումն աշխատանքատար գործընթաց է, այդ պատճառով մոդելի մշակումը կատարվում է միայն պատվիրատուի հետ խորհրդակցելուց հետո։

Տարածքների տեղաբաշխումից հետո մշակվում են էլեկտրական ցանցի գծագրերը[2] և պլանավորվում է էլեկտրասարքերի տեղադրումը (լուսային, էլեկտրական տաքացման և այլն); անհրաժեշտության դեպքում իրագործվում է գծագրի վերափոխում՝ առաստաղի պլանի և հատակի ծածկույթի, սանտեխնիկական գործիքների տեղաբաշխման, տեղեկագրի, պարունակող տեղեկություն այդ պատվերի մատերիալի և կահույքի ու դեկորների առարկաները։

Հաջորդ փուլը հանդիսանում է ծրագրավորված աշխատանքների իրագործումը։ Այս ստադիայում դիզայները կառավարում է առանձին վերանորոգման բրիգադի աշխատանքը, ներկայացնելով պատվիրատուին պահանջված նախահաշիվ փաստաթղթերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]