Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետրոպոլիտեն (այլ կիրառումներ)
Մետրոպոլիտեն թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ[1] |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նյու Յորք շրջան[1] |
Կազմված է | Met Breuer? և Քլոյսթերս |
Հասցե | Հինգերորդ պողոտա և 82nd Street? |
Հիմնադրված է | 1870 |
Այցելուներ | 6 692 909 |
Տնօրեն | Max Hollein? |
Կոորդինատներ: 40°46′44″ հս․ լ. 73°57′49″ ամ. ե. / 40.77889° հս․. լ. 73.96361° ավ. ե. | |
Կայք | metmuseum.org |
Մետրոպոլիտեն թանգարան (անգլ.՝ The Metropolitan Museum of Art), Նյու Յորքում, ԱՄՆ-ի ամենահարուստ գեղարվեստական հավաքածուն։
Բովանդակություն
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիմնադրվել է 1870 թվականին, բացվել՝ 1872 թվականին։ Գտնվում է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում, մասնաճյուղը՝ Ֆորտ-Թրայոն զբոսայգում։ Թանգարանի հավաքածուն հիմնականում ստեղծվել է թանգարանին նվիրաբերված մասնավոր հավաքածուներից։ Այժմ թանգարանի ֆոնդերի քանակը անցնում է 3 մլնը, իսկ ցուցասրահների ընդհանուր մակերեսը 130.000 մ² է։ Բացի մշտական ցուցադրության սրահներից թանգարանում առկա են նաև ժամանակավոր ցուցադրություններ՝ փոփոխվող ցուցահանդեսներով։ Տարեկան Մետրոպոլիտեն է այցելում 5 միլիոն մարդ։
Մետրոպոլիտեն թանգարանում պարբերաբար հրատարակվում են «The Metropolitan Museum of Art Bulletin»-ը և «Calender of Events»-ը[2]:
2014-2015 թթ. Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է «Մետրոպոլիտեն» թանգարանում բացված «Ասորեստանից մինչև Իբերիա. մայրցամաքների քառուղիներով դասական դարաշրջանի արշալույսին» միջազգային ցուցահանդեսին, որտեղ ներկայացված են եղել 300 նմուշ։ Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին ներկայացրել է արժեքավոր վկայության առանձնահատուկ կարևորություն ունեցող ուրարտական արվեստի ինը բացառիկ նմուշ[3]։
Թանգարանի բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս գործող բաժինները.
- Ամերիկյան դեկորատիվ արվեստ
- Ամերիկյան գեղանկարչություն և քանդակագործություն
- Հին Միջին արևելքի արվեստ
- Զենք ու զրահի
- Աֆրիկայի, Օվկիանիայի և Ամերիկայի բնիկների արվեստ
- Ասիական արվեստ
- Միջնադարի պատկերասրահ (The Cloisters)
- Հագուստ
- Գծանկար և լիտոգրաֆիա
- Հին Եգիպտոսի արվեստ
- Եվրոպական գեղանկար
- Եվրոպական քանդակ և դեկորատիվ արվեստ
- Հին Հունաստանի և Հռոմի արվեստ
- Իսլամի արվեստ
- Ռոբերտ Լեմանի հավաքածու
- Գրադարաններ
- Միջնադարի արվեստ
- Ժամանակակից արվեստ
- Երաժշտական գործիքներ
- Լուսանկարչություն
Պատկերասրահի հավաքածուից[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջորջ Բինհեմ «Մորթեղենի վաճառականներ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մետրոպոլիտեն թանգարան (Նյու Յորք) կատեգորիայում։ |