Վիեննայի գեղարվեստի ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա
գերմ.՝ Akademie der bildenden Künste Wien
Изображение логотипа
Akademie der bildenden Kuenste DSC 2400w.jpg
Տեսակգեղարվեստի ակադեմիա, պատկերասրահ, համալսարան և հասարակական համալսարան
Հիմնադրված է1692
ՀիմնադրիրPeter Strudel?[1]
ՏնօրենJohan Frederik Hartle?
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
ՏեղագրությունՎիեննա և Ներքին Քաղաք
Կայքakbild.ac.at(գերմ.)(անգլ.)
##Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (Ավստրիա)
Red pog.png
Վիեննայի գեղարվեստի ակադեմիա, Ավստրիա
Commons-logo.svg Academy of Fine Arts Vienna Վիքիպահեստում

Վիեննայի գեղարվեստի ակադեմիա (գերմ.՝ Akademie der bildenden Künste Wien), գեղարվեստի բարձրագույն հանրային դպրոց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիեննայի գեղարվեստի ակադեմիան հիմնադրվել է 1692 թվականին որպես մասնավոր ակադեմիա՝ ձևավորված Սան Լուկայի ակադեմիայի և Փարիզի նկարչության և քանդակագործության ակադեմիայի օրինակով դատական նկարիչ Պիտեր Շտրուդելի կողմից, ով դարձել է Praefectus Academiae Nostrae: 1701 թվականին նա կայսեր Ջոզեֆ I-ի կողմից ստանում է ազնավականի կոչում Freiherr (բարոն)։ Նրա մահից հետո՝ 1714 թվականին, ակադեմիան ժամանակավորապես փակվել է[2]։

«Ակադեմիայի նկարչության սենյակը» Մարտին Ֆերդինանտ Կվադալ, 1787

1725 թվականի հունվարի 20-ին Կառլ VI կայսրը ֆրանսիացի Յակոբ վան Շուպենին նշանակել է ակադեմիայի պրեֆեկտ և տնօրեն, և ակադեմիան վերահիմնադրվել է որպես k.k. Hofakademie der Maler, Bildhauer und Baukunst (Նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների կայսերական ու թագավորական ակադեմիա)։

1740 թվականին Չարլզի մահից հետո, ակադեմիան անկում է ապրել, սակայն կայսրուհի Մարիա Թերեզայի օրոք 1751 թվականին նոր կանոնադրությամբ Ակադեմիան բարեփոխել է։ Ակադեմիայի հեղինակությունը բարձրացել է Միքելանջելոյի Անթերբերգերի և Պաուլ Տրոգերի ղեկավարման օրոք, իսկ 1767 թվականին Աննա Մարիան և Մարիա Կարոլինան դարձել են ակադեմիայի առաջին պատվավոր անդամները։ 1772 թվականին տեղի են ունեցել կազմակերպչական, կառուցվածքային բարեփոխումներ։ Կանցլեր Վենցել Անտոն Կաունիցը գոյություն ունեցող բոլոր արվեստի դպրոցները ներառել է k.k. vereinigten Akademie der bildenden Künste-ի (Կայսերական և թագավորական միասնական գեղարվեստի ակադեմիա) մեջ։ Հետագայում "vereinigten" (միասնական) բառը հանվել է։ 1822 թվականին արվեստ բաժինը զգալիորեն աճել է կապված պատվավոր անդամի Անտոն Ֆրանց դե Պաուլա Գրաֆ Լեմբերգ-Սպրինզենցենի կտակի հետ։ Նրա հավաքածուն դեռևս կազմում է արվեստի ցուցադրվող նմուշների կորիզը[3]։

Schillerplatz-ի գլխավոր մուտքը

1872 թվականին Ֆրանց Յոզեֆ I կայսեր հաստատած կանոնադրությամբ Ակադեմիան դարձել է արվեստի գերագույն մարմին։ Ակադեմիայի համար Տեոֆիլ ֆոն Հանսենի նախագծով կառուցվել է նոր շենքը։ 1877 թվականի ապրիլի 3-ին Innere Stadt շրջանում տեղի է ունենում շենքի բացումը։ 1907 և 1908 թվականներին երիտասարդ Ադոլֆ Հիտլերը երկու անգամ մերժվել է նկարչության դասերի ընդունելության ժամանակ։

Հատված Վիեննայի գեղարվեստի ակադեմիայի գլխավոր մասնաշենքից
Ակադեմիայի անատոմիական սենյակը

1938-1945 թվականներին ավստրիական Անշլյուսի և Նացիստական Գերմանիայի օրոք ակադեմիան ստիպված էր նվազեցնել հրեա աշխատակիցների թիվը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ակադեմիան վերակազմավորվել է 1955 թվականին և վերահաստատվել է նրա ինքնավարությունը։ 1998 թվականից ակադեմիան ունի համալսարանի կարգավիճակ, սակայն պահպանել է իր բնօրինակ անունը և միակ համալսարանն է Ավստրիայում, որի անվանման մեջ համալսարան բառը չկա։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիայի կազմում ներառված են հետևյալ ինստիտուտները[4]՝

  • Գեղարվեստի ինստիտուտ, որն ունի տասներեք ստորաբաժանումներ՝
    • Աբստրակտ նկարչություն
    • Արվեստ և թվային մեդիա
    • Արվեստ և լուսանկարչություն
    • Արվեստ և հետազոտություն
    • Կոնցեպտուալ արվեստի;
    • Կոնտեքստային նկարչություն
    • Ընդլայնված գեղանկարչական տարածք
    • Ֆիգուրատիվ նկարչություն
    • Գրաֆիկական արվեստ և տպագրության մեթոդներ
    • Առարկայական քանդակ
    • Կատարողական արվեստ - քանդակ
    • Վիդեո ինստալյացիա
    • Տեքստային քանդակ[5]
  • Արվեստի տեսության և մշակութային ուսումնասիրությունների ինստիտուտ (արվեստի պատմություն, փիլիսոփայություն, պատմություն)
  • Պահպանման և վերականգնման ինստիտուտ
  • Բնական գիտությունների և արվեստի տեխնոլոգիաների ինստիտուտ
  • Միջնակարգ դպրոցի ուսուցման ինստիտուտ (արհեստ, դիզայն, տեքստիլ արվեստ)
  • Արվեստի և ճարտարապետության ինստիտուտ

Ակադեմիան ունի 900 ուսանողներ, որի քառորդ մասը օտարերկրացիներ են։ Ակադեմիայի գրադարանն ունի շուրջ 110,000 կտոր գրականություն, «փորագրման կաբինետն» (Kupferstichkabinett) ունի 150,000 գծանկարներ ու տպագրական գործեր։ Հավաքածուն համարվում է ամենամեծն Ավստրիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.akbild.ac.at/portal_en/university/about-us/history
  2. «A Chronological History of the Vienna Academy of Fine Arts»։ Academy of Fine Arts Vienna։ Արխիվացված է օրիգինալից October 2, 2018-ին։ Վերցված է November 27, 2014 
  3. History of the art collection Archived 2018-09-10 at the Wayback Machine. on the Academy's website
  4. «Institutes»։ Academy of Fine Arts Vienna։ Արխիվացված է օրիգինալից September 17, 2017-ին։ Վերցված է November 27, 2014 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-30-ին։ Վերցված է 2016-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]