Հունդերտվասերի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Հունդերտվասերի տուն
Hundertwasser 02.jpg
Տեսակmulti-family residential?[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1]
ՏեղագրությունՎիեննա[1]
Հիմնադրված է1983
Բացվածփետրվարի 17, 1986
ՃարտարապետՖրիդենսրայխ Հունդերտվասեր, Peter Pelikan? և Josef Krawina?
Կոորդինատներ: 48°12′27.000000100011″ հս․ լ. 16°23′38.040000099995″ ավ. ե. / 48.20750000002777824° հս․. լ. 16.39390000002777725° ավ. ե. / 48.20750000002777824; 16.39390000002777725
Պաշտոնական կայք

Հունդերտվասերի տուն (գերմ.՝ Hundertwasserhaus), բնակելի տուն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Գտնվում է Kegelgasse 36-38, A-1030 Wien, угол с Löwengasse 41-43 հասցեում:

Տունն ունի 52 բնակարան, 4 գրասենյակ, 16 մասնավոր ու 3 ընդհանուր շքապատշգամբներ, ինչպես նաև ընդհանուր առմամբ 250 ծառ ու թուփ: Այն դարձել է Վիեննայի մշակութային ժառանգության մի մասը[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը կառուցվել է ավստրիացի նկարիչ ու ճարտարապետ Ֆրիդենսրայխ Հունդերտվասերի նախագծով 1983-1986 թվականներին ճարտարապետ Յոզեֆա Կրավինայի հետ համատեղ: 2010 թվականից կիրառվում է Հունդերտվասեր-Կրավինայի տուն անվանումը[3][4]:

Հունդերտվաուսերն ու ճարտարապետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդենսրայխ Հունդերտվաստերը սկսել է որպես նկարիչ: 1950-ական թվականների սկզբից նա ավելի շատ կենտրոնանում է ճարտարապետության ուղղությամբ: 1972 թվականին նա «Wünsch dir was» հեռուստաշոուի շրջանակներում կատարում է իր ճարտարապետական առաջին նախագծերը, որպեսզի ցույց տա անտառներով տանիքների, «ծառերի վարձակալների», ամեն վարձակալի «աջից պատուհանների» գաղափարները և զարդարի իր պատուհանի ճակատամասը: Այս մոդելներում Հունդերվասերը մշակում է ճարտարապետական նոր ձևեր «աչքի դիտանցքի համար տունը» և «բարձրահարկ մարգագետնային տունը»[5]:

Ակադեմիաներում ու ճարտարապետական միություններում կատարած իր դասախոսություններում Հունդերտվասերն արտահայտում է մարդուն ու բնությանը հասկանալու իր գաղափարները: Այս նպատակով նա հրավիրել է նկարիչ Յոզեֆ Կրավինային` օգնելու ի կատար ածել իր մտահղացումները: 1979 թվականին Կրավինան Հունդերտվասերին է ներկայացրել իր նկարները և պենոպլաստրիրոլից մոդելը[6]:

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառույցն առանձնանում է ալիքային հարկայնությամբ, տանիքը ծածկված է հողով, որի վրա աճում են թփեր ու խոտ: Որոշ սենյակների ներսում տնկված են ծառեր: Հունդերտվասերի տանը միավորված են արվեստն ու գեղեցկությունը. այնտեղ բացակայում են ուղիղ գծերը, օգտագործված են հարուստ գույներ, առկա է մեծ քանակությամբ կանաչ ու բազմաշերտություն: Ճակատային գույնզգույն հատվածին լրացնում են տարբեր մեծության ու ձևերի պատուհանները, խճանկարը, ջնարակված ծաղկային սալիկներով ձևավորված զարդապատկերները: Նկարիչն այս նախագիծը համարում էր իր արվեստի գագաթնակետերից մեկը և նույնիսկ նրան նվիրել է գովք-բանաստեղծություն: Հունդերտվասերը, ում անունով կոչվել է տունը, ծրագրի դիմաց հոնորար չի վերցրել` հայտարարելով, որ երջանիկ է, որ այդ տեղում ինչ-որ այլանդակ բան չի կառուցվել:

Համանման նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան դիմաց` Kegelgasse 37-39, A-1030 Wien հասցեում, 1990-1991 թվականներին իրականացվել է, այսպես կոչված, «Հունդերտվասերի գյուղ» (գերմ.՝ Hundertwasser Village) նախագիծը, որը առևտրա-ցուցահանդեսային կենտրոն է: Սա կառույց է` ինքնատիպ ճակատամասով և ներսում ոչ մեծ քաղաքով: Գործում են հուշանվերային խանութներ, սրճարան, հատուկ ոճավորված հասարակական զուգարան:

1989-1991 թվականներին տնից մոտ 400 մ հյուսիս Հունդերտվասերի նախագծով իրականացվել է Արվեստների տան` Կունստհաուսի (գերմ.՝ KunstHausWien) կառուցումը (հասցե` Untere Weißgerberstraße 13, A-1030 Wien):

1988 թվականից հետո Հունդերտվասերի դիզայնով ձևավորվել են Շպիտելաու ջերմակայանի ճակատամասն ու ծխատար խողովակը Վիեննայում, որտեղ այրվում են տեսակավորված կենցաղային թափոնները: Դա ժամանակակից տեխնոլոգիաների, բնապահպանության ու արվեստի ներդաշնակ համադրման հաջող օրինակ է:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 archINFORM — 1994.
  2. Stallein, Rudi (2002-01-17). "Hundertwasser-Bauwerke: Sehenswürdigkeiten in einem Rausch aus Farben und Formen" (in German). FAZ.NET. Retrieved 2008-11-09.
  3. Die Presse: OGH: Hundertwasser-Haus ist auch von Josef Krawina, 16. Mai 2010
  4. OGH: Hundertwasser-Haus ist auch von Josef Krawina (in German). Die Presse. May 16, 2010.
  5. See: Hundertwasser Architecture, For a More Humane Architecture in Harmony with Nature, Cologne: Taschen, 2007, p. 70
  6. Images in: Das Hundertwasser Haus, Vienna: ÖBV and Compress Verlag, 1985, pp. 166-170

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]