Էքսպրեսիոնիզմ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էքսպրեսիոնիզմ, ճարտարապետական ոճ Առաջին համաշխարհային պատերազմի և 1920-ական թվականների ընթացքում Գերմանիայում («աղյուսե էսպրեսիոնիզմ»), Նիդերլանդներում (ամստերդամյան դպրոց) և սահմանակից երկրներում, որին հատուկ է ավանդական ճարտարապետական ոճերից շեղումը՝ հանդիսատեսի վրա զգայական առավելագույն տպավորություն թողնելու նպատակով։ Հաճախ առավելությունը տրվում է այնպիսի ճարտարապետական ձևերին, որոնք հիշողության մեջ արթնացնում են բնական լանդշաֆտներ (լեռներ, ժայռեր, քարանձավներ, շթաքարեր և այլն)։

Նկատի ունենալով Վայմարյան հանրապետության ֆինանսական ծանր դրությունը՝ էքսպրեսիոնիզմի ոգով ստեղծվող շինությունների առավել համարձակ նախագծերը մնացին թղթի վրա։ Իրական շինությունների կառուցման փոխարեն շատ ճարտարապետներ ստիպված էին բավարարվել ցուցահանդեսների համար ժամանակավոր տաղավարներ, ինչպես նաև թատրոնների և կինեմատոգրաֆիայի բեմադրությունների համար դեկորացիաներ մշակելով։

Էքսպրեսիոնիզմի դարաշրջանը Գերմանիայում և սահմանակից երկրներում կարճ տևեց։ 1925 թվակաինից հետո առաջատար ճարտարապետները, ներառյալ Վ․ Գրոպիուսին և Է․ Մենդելսոնին, սկսում են հրաժարվել ցանկացած դեկորատիվ տարրից և ռացիոնալ կերպով օգտագործել տարածությունը՝ գնալով «նոր նյութականության» հունով (տես՝ Բաուհաուզ

Ժամանակակից ճարտարապետության զգայական բաղադրիչը (ի հակակշիռ ռացիոնալ բաղադրիչի) սկիզբ է առել հետպատերազմյան շրջանում՝ «կառուցվածքային էքսպրեսիոնիզմ» անվանմամբ։ Նեոէքսպրեսիոնիստական ճարտարապետության վիթխարի օբկեկտները սփռված են ամբողջ աշխարհում՝ Նյու Յորքից (TWA Flight Center–ը Քենեդու անվան օդանավակայանում, ճարտարապետ՝ Էրո Սարինեն) մինչև Ավստրալիա (Սիդնեյի օպերային թատրոն, ճարտարապետ՝ Յորն Ուդզոն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sharp, Dennis. Modern Architecture and Expressionism. George Braziller: New York, 1966.
  • Pehnt, Wolfgang. Expressionist Architecture. Thames and Hudson, 1973. ISBN 0-500-34058-7