Վալտեր Գրոպիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալտեր Գրոպիուս
գերմ.՝ Walter Gropius
Walter Gropius Foto 1920.jpg
Ի ծնեWalter Adolph Georg Gropius
Ծնվել էմայիսի 18, 1883
ԾննդավայրԲեռլին, Գերմանիա
Մահացել էհուլիսի 5, 1969
Վախճանի վայրԲոստոն, ԱՄՆ
ԱզգությունԳերմանիա Գերմանիա
Ոճ(եր)ֆունկցիոնալիզմ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ
ԱշխատավայրՀարվարդի համալսարան
Պարգևներ
Commons-logo.svg Walter Gropius Վիքիպահեստում

Վալտեր Գրոպիուս (գերմ.՝ Walter Adolph Georg Gropius, մայիսի 18, 1883(1883-05-18)[1][3][4][…], Բեռլին, Գերմանական կայսրություն[5] - հուլիսի 5, 1969(1969-07-05)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[5]), գերմանացի ճարտարապետ է և տեսաբան, Բաուհաուզի հիմնադիրը, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 - 1910 թվականներին Միս վան դեր Ռոեի և Լե Կորբյուզեի հետ աշխատել է Պ. Բեռնսի արվեստանոցում։ 1919 - 1928 թվականներին ղեկավարել է Բաուհաուզը, 1929 - 1957 թվականներին եղել է ժամանակակից ճարտարապետական միջազգային կոնգրեսի (CIAM) փոխնախագահը։ Նացիստների իշխանության գալուց հետո արտագաղթել է Լոնդոն, ապա ԱՄՆ։ Գրոպիուսի ամվան հետ է կապված ճարտարապետության զարգացման առավել հետաքրքիր փուլերից մեկը՝ ֆունկցիոնալիզմի կազմավորումը։ Գրոպիուսը առաջիններից էր, որ իրացրեց ինդուստրիալ արտադրության հնարավորությունները, ստեղծելով ժամանակակից ճարտարապետության և դիզայնի նոր ձևեր։ Զբաղվելով շինարվեստի սոցիալական պրոբլեմներով՝ Գրոպիուսը սակայն դուրս չեկավ ռեֆորմիստական պատրանքների սահմաններից, հուսալով որ բանական ճարտարապետությունը ի վիճակի է հասարակության մեջ արմատավորել սոցիալական հարաբերությունների խելամիտ ձևեր։

Աշխատանքները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ֆագուս» գործարանը, Ալֆելդ
  • Գյուղատնտեսական գործարանի մասնաշենքը «Gebr. Kappe & Co.», Ալֆելդ
  • Պրոֆեսոր Ֆելիքս Աուերբախի բնակելի տունը, Իենա
  • Բաուհաուզ, Դեսսաու
  • Meisterhäuser (Wohnhäuser der Bauhaus-Lehrer), Bauhaus Dessau, 1925 - 1926
  • Zwei Häuser in der Weißenhofsiedlung in Stuttgart, 1927
  • Wohnhaus für Therese Zuckerkandl, Իենա, 1927 - 1929
  • Karlsruhe, Siedlung Dammerstock, 1928 - 1929
  • Gropius Haus, Lincoln, Massachusetts, 1937
  • Packaged House System zusammen mit Konrad Wachsmann (Lincoln (Massachusetts, USA)), 1941 - 1943
  • Harvard University Graduate Center als erstes Projekt der TAC, 1948 - 1950
  • Wohnhaus Stichweh, Hannover, 1952 - 1953
  • Universität Bagdad, als weiteres Projekt der TAC, 1957
  • Pan-Am-Wolkenkratzer in Manhattan, 1957-1959
  • Planung der Gropiusstadt im damaligen West-Berlin, սկսած 1960 (հետո փոխվել է)
  • Botschaft der USA in Athen, 1956 - 1961
  • Porzellanfabrik Rosenthal am Rotbühl, 1965 Սելբա
  • Die Glaskathedrale (պաշտոնական անվանումը Thomas Glaswerk), 1968 Ամբերգ

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Arkitekter verksamma i Sverige — 2015.
  3. 3,0 3,1 3,2 Walter Gropius
  4. Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118542443 // Gemeinsame Normdatei — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 235 CC-BY-SA-icon-80x15.png