Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնագիտության պատմության թանգարան
Wien - Naturhistorisches Museum (2).JPG
Տեսակ բնագիտական թանգարան և թանգարան[1]
Երկիր Ավստրիա
Տեղագրություն Ավստրիա Վիեննա, Ավստրիա
Հասցե Museumsplatz 3[1]
Հիմնադրված է 1891
Այցելուներ 564 512
Տնօրեն Քրիստիան Կոեբերլ
Կոորդինատներ: 48°12′18″ հս․ լ. 16°21′34″ ավ. ե. / 48.20500° հս․. լ. 16.35944° ավ. ե. / 48.20500; 16.35944
Կայք nhm-wien.ac.at
Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)ը գտնվում է Ավստրիաում
Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)
Naturhistorisches Museum Wien Վիքիպահեստում

Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Museum), բնագիտության պատմության մեծ թանգարան, տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[2]։ Թանգարանի կայքը վիրտուալ շրջայց է ապահովում[2]։

Թանգարանի արտեֆակտների ամենավաղ հավաքածուները 250 տարվա պատմություն ունեն[2]։ Այսօր դրանց հավաքածուները զբաղեցնում են 8,700 քառակուսի մետր։

2011 թ. տվյալներով, թանգարանում հաշվվում են մոտավորապես 30 միլիոն նմուշներ և դրանց թիվն ավելանում է։ Ցուցասրահների ետևում 25 միլիանոց հավաքածուի նմուշները 60 գիտնական աշխատակիցների ուսումնասիրությունների հիմքն են կազմում։ Նրանց ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է տարածվում է ինչպես Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիների և բույսերի էվոլյուցիայից մինչև մարդու էվոլյուցիան, այնպես և նախապատմական ավանդույթներն ու սովորույթները[2]։

Շինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գմբեթը էրցհերցոգ Կառլի արձանի հետևում

Թանգարանի գլխավոր շենքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, որը 1889 թվականից սկսած, որպես բնագիտության պատմության թանգարան, տեղավորել է մշտապես աճող հավաքածուները[2]։

Շենքի բարձրակարգ ճարտարապետական ձևավորումը, կահույքը և թանկարժեք ցուցանմուշների համադրությունը թանգարանն ինքնին պատմական պահպանման կարևորագույն առարկա են դարձնում[2]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին հարկում թանկարժեք քարերի, հանածոների և մետեորիտների կողքին կարելի է տեսնել հսկա դինոզավր, նախապատմական գեղարվեստական գործերի՝ Վեներա Վիլենդորֆից, կմախքների կողքին՝ հսկայական բյուրեղյա տոպազ և թանկարժեք ադամանդյա ծաղկեփունջ, որը Մարիա Թերեզան նվեր էր պատրաստել ամուսնու համար[2]։

Առաջին հարկում ցուցադրվում է կենդանական աշխարհի ողջ բազմազան տեսակները պարզագույն ձևերից մինչ միջատնեից բարձրակարգ կաթնասուններ․ 200 տարվա նմուշները հետաքրքիր են ոչ միայն որպես ցուցանմուշներ, այլև որպես գիտության պատմության վերաբերյալ պատմական գրառումներ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]