Բնագիտության պատմության թանգարան (Վիեննա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնագիտության պատմության թանգարան
Naturhistorisches Museum Wien Logo.svg
Wien - Naturhistorisches Museum (2).JPG
Sauriersaal des NHM Wien.JPG
Տեսակբնագիտական թանգարան, թանգարանի շենք և հավաքածու
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա[1][2]
ՏեղագրությունՆերքին Քաղաք[1][2]
ՎայրՎիեննա
ՀասցեMuseumsplatz 3[1]Burgring?
Հիմնադրված է1889
ՊատվիրողՖրանց Յոզեֆ I
Այցելուներ564 512 մարդ
ՏնօրենՔրիստիան Կոեբերլ և Katrin Vohland?
Հավաքածուի չափսմոտ. 30 000 000
Կայքnhm-wien.ac.at(գերմ.)(անգլ.)

Բնագիտության պատմության թանգարան (գերմ.՝ Naturhistorisches Museum), բնագիտության պատմության մեծ թանգարան, տեղակայված է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում[3]։ Թանգարանի կայքը վիրտուալ շրջայց է ապահովում[3]։

Թանգարանի արտեֆակտների ամենավաղ հավաքածուները 250 տարվա պատմություն ունեն[3]։ Այսօր դրանց հավաքածուները զբաղեցնում են 8,700 քառակուսի մետր։

2011 թ. տվյալներով, թանգարանում հաշվվում են մոտավորապես 30 միլիոն նմուշներ և դրանց թիվն ավելանում է։ Ցուցասրահների ետևում 25 միլիանոց հավաքածուի նմուշները 60 գիտնական աշխատակիցների ուսումնասիրությունների հիմքն են կազմում։ Նրանց ուսումնասիրությունների շրջանակն ընդգրկում է տարածվում է ինչպես Արեգակնային համակարգի ծագումը, կենդանիների և բույսերի էվոլյուցիայից մինչև մարդու էվոլյուցիան, այնպես և նախապատմական ավանդույթներն ու սովորույթները[3]։

Շինությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի գմբեթը էրցհերցոգ Կառլի արձանի հետևում

Թանգարանի գլխավոր շենքը մանրակրկիտ քանդակներով հարուստ պալատ է, որը 1889 թվականից սկսած, որպես բնագիտության պատմության թանգարան, տեղավորել է մշտապես աճող հավաքածուները[3]։

Շենքի բարձրակարգ ճարտարապետական ձևավորումը, կահույքը և թանկարժեք ցուցանմուշների համադրությունը թանգարանն ինքնին պատմական պահպանման կարևորագույն առարկա են դարձնում[3]։

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերին հարկում թանկարժեք քարերի, հանածոների և մետեորիտների կողքին կարելի է տեսնել հսկա դինոզավր, նախապատմական գեղարվեստական գործերի՝ Վեներա Վիլենդորֆից, կմախքների կողքին՝ հսկայական բյուրեղյա տոպազ և թանկարժեք ադամանդյա ծաղկեփունջ, որը Մարիա Թերեզան նվեր էր պատրաստել ամուսնու համար[3]։

Առաջին հարկում ցուցադրվում է կենդանական աշխարհի ողջ բազմազան տեսակները պարզագույն ձևերից մինչ միջատնեից բարձրակարգ կաթնասուններ․ 200 տարվա նմուշները հետաքրքիր են ոչ միայն որպես ցուցանմուշներ, այլև որպես գիտության պատմության վերաբերյալ պատմական գրառումներ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Monuments database — 2017.
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Պաշտոնական կայք (գերմ.)