Լեոպոլդ թանգարան
Լեոպոլդ թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Նոյբաու[1] և Վիեննա |
Վայր | Վիեննա և Վիեննայի Թանգարանային թաղամաս |
Կազմված է | MQ Libelle? |
Մասն է | Վիեննայի Թանգարանային թաղամաս |
Ղեկավարության նստավայր | Վիեննա, Ավստրիա |
Հասցե | Leopold Museum, Museumsplatz 1 im MQ, 1070 |
Հիմնադրվել է | 2001[2] |
Հիմնադիր | Ռուդոլֆ Լեոպոլդ[3] |
Տնօրեն | Hans-Peter Wipplinger?[4] |
Կայք | leopoldmuseum.org, leopoldmuseum.org/en(անգլ.) և leopoldmuseum.org/de(գերմ.) |
![]() | |
![]() |
Լեոպալդ թանգարան (գերմ.՝ Leopold Museum), գեղարվեստական թանգարան Վիեննայում։ Գտնվում է Թանգարանային թաղամասում` Վիեննայի Նոյբաու շրջանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը ստեղծվել է Ռուդոլֆ և Էլիզաբեթ Լեոպոլդների մասնավոր հավաքածուի հիման վրա։ Այն հիմնելու համար Ավստրիայի կառավարությունը նրանցից ձեռք է բերել արվեստի 5.000 գործ, իսկ Ռուդոլֆ Լեոպոլդը ցմահ նշանակվել է թանգարանի տնօրեն։ Թանգարանային թաղամասի ամենաշատ այցելություններ ունեցող թանգարանն է[5]։
1994 թվականին Ավստրիայի խորհրդարանը օրենք է ընդունում, որ ստանում է Lex Leopold անվանումը (լատիներենից թարգմանաբար` Լեոպոլդի օրենք)։ 1999 թվականին Վիեննայի կենտրոնում` կայսրուհի Մարիա-Թերեզայի արձանի և Ազգային պատկերասրահի դիմաց, սկսվում է թանգարանային բազմահարկ շենքի շինարարությունը, որն ավարտվում է 2001 թվականին։ Շինարարությունը գնահատվում է մոտ 400 միլիոն շիլինգ։
Լեոպոլդի թանգարանը բացվել է 2001 թվականի սեպտեմբերի 21-ի երեկոյան Թանգարանային թաղամասի շրջանում, որն իր չափերով ութերորդն է աշխարհում։ Բացման արարողությանը ներկա է եղել Ավստրիայի Հանրապետության նախագահ Թոմաս Քլեյսթիլը։ 12.600 մ² մակերեսով ուղղանկյունաձև կառույցը` երեսպատված 40 х 46×24 մ չափերով սպիտակ սալիկներով, կառուցվել է Ortner & Ortner ճարտարապետական գրասենյակի նախագծով։ Թանգարանի մուտքը ձևավորված է 10 մ լայնությամբ ընդարձակ սանդուղքներով։ Ցուցասրահների հատակները պատված են կաղնեփայտե մանրահատակով, իսկ դեկորատիվ մետաղական հատվածները ծածկված են բրոնզափառ արույրով։
Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոեպոլդ թանգարանում պահպանվում է Էգոն Շիլեի աշխատանքների ամենամեծ հավաքածուն, որը հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմել ավստրիական էքսպրեսիոնիզմի առաջատար նկարչի ստեղծագործական ուղու վերաբերյալ։ Հավաքածուն ներառում է ավստրիացի մոդեռն նկարիչ Գուստավ Կլիմտի աշխատանքները։ Լեոպոլդ թանգարանում պահվում են նաև ավստրիացի նկարիչներ Օսկար Կոկոշկայի, Ալբինա Էգեր-Լինցի, Անտոն Կոլիգի, Ալֆրեդ Կուբինի, Կոլո Մոզերի, Հերբերտ Բյոքլի, Անտոն Ֆայշտաուերի, Ֆերդինանդ Վալդմյուլլերի, Անտոն Ռոմակոյի, Յոզեֆ Հոֆմանի, Ռոբերտ Համերշտիլի և Ռիխարդ Գերստլի գործերը։
Էգոն Շիլե, «Ինքնադիմանկար»
Գուստավ Կլիմտ, «Կյանք և մահ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://www.leopoldmuseum.org/en/museum/museum-history
- ↑ https://www.leopoldmuseum.org/en/museum/museum-history/rudolf-leopold
- ↑ https://www.leopoldmuseum.org/de/museum/team-und-kontakte
- ↑ Маркина Т. Коллекционер с глазами и принципами // Коммерсантъ. — 2010. — 1 июля.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Leopold Museum Privatstiftung (Hrsg.): 5 Jahre Leopold Museum. 12 Jahre Leopold Museum-Privatstiftung. Eine Zeitskizze. Edition Jesina & raum.kunst.wien, Wien 2006, ISBN 3-902216-29-8
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|