Ներքին քաղաք (Վիեննա)
Շրջան | |||
---|---|---|---|
Ներքին քաղաք | |||
գերմ.՝ Innere Stadt | |||
| |||
Սուրբ Ստեփանոսի մայր տաճար | |||
Երկիր | Ավստրիա | ||
Ենթարկում | Վիեննա | ||
Համայնք | Վիեննա | ||
Մակերես | 2.88 կմ² | ||
ԲԾՄ | 192 մետր | ||
Բնակչություն | 16.465 մարդ (2017թ.) | ||
Փոստային ինդեքս | A-1010 | ||
Փոստային դասիչ | 1010 | ||
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայք | ||
| |||
Ներքին քաղաք (Հին քաղաք, գերմ.՝ Innere Stadt), Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի առաջին, կենտրոնական շրջանը։ Նախքան 1850 թվականը, երբ սկսվեց քաղաքի ընդլայնման աշխատանքները, Ներքին քաղաքի սահմանները ամբողջությամբ ընդգրկում էր այն ժամանակվա Վիեննան[1][2][3][4][5]։
Չնայած որ Ներքին քաղաք շրջանում բնակվում են ընդամենը մոտավորապես 17 հազար բնակիչ՝ այնտեղ աշխատում են ավելի քանի 100.000 մարդ։ Նման իրավիճակը պայմանավորված է այն հանգամանքով, որ շրջանը հանդիսանում է Վիեննայի զբոսաշրջային կենտրոնը, ինչպես նաև այն պատճառով, որ այստեղ տեղակայված են բազմաթիվ գրասենյակներ և բիզնես կենտրոններ։
Պատմականորեն բաժանված է եղել չորս քառակուսի մասի։ Չորս մասի բաժանելը կապված է քաղաքի չորս դարպասների հետ։ Այդ թաղամասերն են՝ Ստուբենվիերթելը (Stubenviertel) հյուսիս-արևելքում, Կյորնթներ Վիերթելը (Kärntner Viertel) հարավ-արևելքում, Վայդմերվիերթելը (Widmerviertel) հարավ-արևմուտքում և Սքոթենվիերթելը (Schottenviertel) հյուսիս-արևմուտքում։ Ներկայում Ներքին քաղաք շրջանը սահմանակից է Լեոպոլդշթադին հյուսիս-արևելքից, Լանդշտրասեին արևելքից, Վիդենին և Մարիահիլֆին հարավից, Նոյբաուին և Յոզեֆշթադին արևմուտքից, Ալզերգրունդին հյուսիսից[3][4][5]։
Ներքին քաղաք շրջանի շուրջ՝ այնտեղ որտեղ նախկինում գտնվում էին Վիեննայի քաղաքային պարիսպները, անցնում է Ռինգշտրասե ընդարձակ փողոցը։ Ներքին քաղաքում ներսում չկան մեծ փողոցներ, քանի որ շրջանը պահպանել է իր պատմական տեսքը։ Շրջանով անցնում է մետրոպոլիտենի առաջին և երրորդ գծերը, իսկ մոտավորապես սահմանով՝ երկրորդ և չորրորդ գծերը[3][4]։
2001 թվականին Վիեննայի պատմական կենտրոնը՝ Ներքին քաղաք շրջանը ընդգրկվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում[6][7]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին քաղաքի բնակչության թվաքանակի ամենաբարձր ցուցանիշը եղել է 1880 թվականին՝ շուրջ 73.000 բնակիչ։ Այնուհետև աստիճանաբար բնակչության թվաքանակը սկսել է նվազել։ 2017 թվականի տվյալներով շրջանում բնակվում է մոտավորապես 16.465 մարդ։ Ներքին քաղաքը համարվում է Վիեննայի ամենաքիչ բնակչություն ունեցող շրջանը։
Շրջանի ավելի քան 51.3%-ը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու հետևորդ է, 6.6%-ը՝ բողոքական, 5.1%-ը՝ ուղղափառ քրիստոնեա, 3.3%-ը՝ հուդայական, 22.7%-ը՝ կրոնական այլ ուղղությունների հետևորդ[8]։
Ներքին քաղաքի բնակչության 15.5%-ը այլ երկրների քաղաքացիներ են։ Նրանցից 2.8%-ը Եվրամիության անդամ պետությունների (չհաշված Գերմանիան, Սերբիան) քաղաքացիներ են, 2.7%-ը՝ Սրբիայի և Մոնտենեգրոյի քաղաքացիներ, 2.2%-ը Գերմանիայի քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ բնակչության 25.6%-ը ծնվել է այլ երկրներում։ Բնակչության 79%-ի համար խոսում է գերմաներեն, 4.0%-ը՝ սերբերեն, 1.8%-ը՝ հունգարերեն և 1.4%-ը՝ խորվաթերեն։ Ընդհանուր հաշվով բնակչության 14.3%-ը խոսում է Ավստրիայի ոչ պետական լեզվով (պետական լեզուն գերմաներենն է)։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին քաղաքի զինանշանը իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, որի վրա պատկերված է սպիտակ գույնի խաչ։ Զինանշանը թվագրվում է 1270 թվականով։ Հենց այդ ժամանակ է այն առաջին անգամ օգտագործվում դրոշմվելով «Wiener Pfennige» մետաղադրամների վրա։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներքին քաղաքի առավել տեսարժան վայրերից են Ալբերտինա պատկերասրահը, Բուրգ թատրոնը, Հոֆբուրգը, Արվեստի պատմության թանգարանը, Բնագիտության պատմության թանգարանը, Սուրբ Ստեփանոսի մայր տաճարը և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Geschichte der Inneren Stadt Zeittafel zur Bezirksgeschichte.(գերմ.)
- ↑ Grabovszki, Ernst: Innere Stadt, Wien, 1. Bezirk. Verlag Sutton, Erfurt 2002, ISBN 3-89702-467-5.(գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Manfred Wehdorn: Wien. Das historische Zentrum: Weltkulturerbe der UNESCO. Springer, Wien 2004, ISBN 3-211-20157-2
- ↑ 4,0 4,1 4,2 Henriette Mandl: Wiener Altstadt-Spaziergänge. Ueberreuter, Wien 1987, ISBN 3-8000-3238-4
- ↑ 5,0 5,1 Die Geschichte des alten Wiens.(գերմ.)
- ↑ Historic Centre of Vienna.(անգլ.)
- ↑ UNESCO rationale for inclusion of Vienna inner district into world cultural heritage list.(անգլ.)
- ↑ Volkszählung vom 15. Mai 2001 Demografische Daten.(գերմ.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ներքին քաղաք (Վիեննա) կատեգորիայում։ |