Վիեննայի մետրոպոլիտեն
Վիեննայի մետրոպոլիտեն U-Bahn Wien | |
---|---|
![]() Վիեննայի մետրոպոլիտենի պատկերանիշ | |
![]() | |
Տեսակ | մետրոպոլիտեն |
Կառավարիչ | Wiener Linien? |
Երկիր | ![]() |
Քաղաք | Վիեննա |
Բացման տարեթիվ | մայիս 1976 |
Գծերի երկարություն | 78,5 կմ |
Երկաթուղագծի լայնություն | 1435 մմ |
Գծերի քանակ | 5 |
Գծեր | U1, U2, U3, U4, U6 |
Ուղևորահոսքը մեկ օրում | 1,55 մլն |
Ուղևորահոսքը մեկ տարում | 567,6 մլն․ (2011)[1] |
![]() | |
wienerlinien.at(անգլ.)(գերմ.) | |
![]() |
Վիեննայի մետրոպոլիտեն (գերմ.՝ U-Bahn Wien), մետրոպոլիտենի 5 գծերից բաղկացած համակարգ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում։ Այն S-Bahn-ի հետ համարվում է քաղաքի երկու ամենաարագ փոխադրամիջոցներից մեկը։
Վիեննայի մետրոպոլիտենը բացվել է 1976 թվականի մայիսի 8-ին։ Ներկայիս ցանցն ներառում է քաղաքային երկաթուղային գծերի որոշ հատվածներ, որոնք կառուցվել են 1898-1901 թվականներին։ 2013 թվականի հոկտեմբերին U2 գծի 3 կայարանների կառուցումով[2][3] մետրոպոլիտենի գծերի ընդհանուր երկարությունը հասավ 78.5 կիլոմետրի, իսկ կայարանների թիվը դարձավ 104[4]։ Գծերը չունեն անվանումներ։ Նրանք U1-ից համարակալվել են մինչև U6 (U-Bahn անունից)։ U5 գիծը դեռ կառուցված չէ։
Գծեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գիծ | Առաջին և վերջին կայարաններ | Կառուցում | Երկարությունը (կմ) | Կայարաններ | Հարևան կայարանների միջին հեռավորությունը |
---|---|---|---|---|---|
U1 | Reumannplatz (Ռոյմանպլաց) ↔ Leopoldau (Լեոպոլդաու) | 1978—2006 | 14,541 | 19 | 808 մ |
U2 | Karlsplatz (Կառլսպլաց) ↔ Seestadt (Զեեշտադտ) | 1980—2013 | 16,848 | 20 | 887 մ |
U3 | Ottakring (Օտակրինգ) ↔ Simmering (Զիմերինգ) | 1991—2000 | 13,402 | 21 | 670 մ |
U4 | Hütteldorf (Հյուտելդորֆ)↔ Heiligenstadt (Հայլիգենշտադտ) | 1976—1981 (մասամբ 1898-ից որպես Stadtbahn) | 16,361 | 20 | 861 մ |
U6 | Siebenhirten (Զիբենհիրտեն)↔ Floridsdorf (Ֆլորիդսդորֆ) | 1989—1996 (մասամբ 1898-ից որպես Stadtbahn) | 17,347 | 24 | 754 մ |
U1 գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
U1 (Ռոյմանպլաց — Լեոպոլդաու) |
Գծի շինարարությունը սկսել է 1969 թվականին և ավարտվել է 1982-ին։ Առաջին հատվածը (Ռոյմանպլաց - Կառլսպլաց), բացվել է 1978 թվականի փետրվարի 25֊ին։ Նախապես պլանավորված էր կառուցել Ռոյմանպլացից Պրատերշտերն, որը հետագայում կերկարացվեր Դանուբի վրայով դեպի Կագրան։ Սակայն 1976 թվականին Ռայսբրյուկե կամրջի փլուզման պատճառով այդ երկարացումը նախատեսված ժամկետից շուտ սկսեց և ավարտին հասավ 1982 թվականի սեպտեմբերին։ 2000 թվականին սկսվեց դեպի Լեոպոլդաու կայարան տանող գծի մնացած շինարարությունը, որն ավարտվեց 2006 թվականի սեպտեմբերի 2-ին։
U2 գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
U2 (Կառլսպլաց — Զեեշտադտ) |
Երկրորդ գիծը հիմնականում կազմված է 1960-ականներին կառուցված տրամվայի թունելներից։ Գիծը երկարացվել է երկու կողմերից և այժմ գնացքը Ասպերնշտրասից հասնում է մինչև Կառլսպլաց։ Տրամվայի նախկին թունելների կառուցվածքի պատճառով U2 գիծը Վիեննայի մետրոպոլիտենի ամենադանդաղ գիծն է։
Ֆուտբոլի Եվրոպայի 2008թ․-ի առաջնության համար 2008 թվականի մայիսի 10֊ին բացվեց 5 նոր կայարան։ 2010 թվականի հոկտեմբերի 2֊ին U2֊ի կայարաններն ավելացան 6-ով, և գիծը հասավ Ասպերնշտրաս։ 3 տարի հետո (հոկտեմբերի 5, 2013) բացվեց ևս 3 կայարան, և գիծը հասավ Զեեշտադտ։
U3 գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
U3 (Օտակրինգ - Զիմերինգ) |
Մետրոյի երրորդ գիծը կառուցվել է 5 փուլով 1989 թվականից մինչև 2000 թվական։ Բոլոր կայարանները, բացառույթամբ երկուսը, ստորգետնյա են։
U4 գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]
U4 (Հյուտելդորֆ — Հայլիգենշտադտ) |
U4 գիծը կառուցվել է քաղաքային երկաթգծի (Standbahn) արդիականացմամբ, որը բացվել է 1898-1901 թվականներին։ Հայլիգենշտադտից մինչև Ֆրիդենսբրյուկե կայարան հատվածը շահագործման է հանձնվել 1976 թվականի մայիսի 8֊ին։ Կայարանների մեծ մասը վերգետնյա են։ U4 գիծը U3֊ին հատվում է մեկ կայարանում։ Մյուս բոլոր գծերի հետ հատվում է երկու տարբեր կայարաններում։
U6 գիծ[խմբագրել | խմբագրել կոդը]

U6 (Ֆլորիդսդորֆ — Զիբենհիրտեն) |
Վեցերորդը Վիեննայի մետրոպոլիտենի ամենաերկար գիծն է։ Լենգենֆելդգասից մինչև Շպիտելաու այն անցնում է քաղաքային երկաթգծի նախկին ուղանցով։ Լենգենֆելդգասից Ֆիլադելֆիաբրյուկե ուղին անցնում է գետնի վրայով։ Գծի այս հատվածը բացվել է 1989 թվականին։ Հարավային՝ Զիբենհիրտեն - Ֆիլսդելֆիաբրյուկե հատվածը բացվել է 1995 թվականին։ Մեկ տարի հետո ավարտին հասավ հյուսիսային՝ Շպիտելաու - Ֆլորիդսդորֆ հատվածը։ Այստեղ կան ինչպես վերգետնյա, այնպես էլ ստորգետնյա կայարաններ։
Ի տարբերություն մյուս գծերի, U6֊ը չի անցնում քաղաքի կենտրոնով։ Գծի մեծ մասն ացնում է Գյուրտելի ուղանցով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-11-ին։ Վերցված է 2014-01-11
- ↑ «U2 auf verlängerter Strecke unterwegs» [U2 Route Extended] (German)։ Wiener Linien։ հոկտեմբերի 6, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-03-ին։ Վերցված է 2014-04-05
- ↑ «U2-Verlängerung eröffnet» [U2 extension opened] (German)։ ORF Wien։ հոկտեմբերի 5, 2013։ Վերցված է 2014-03-09
- ↑ «2014 Zahlen, Daten, Fakten - Unternehmen» [Company Profile - Figures, Data, Facts] (pdf) (German)։ Wiener Linien։ April 2015։ էջեր 3–4։ Վերցված է 2015-07-03
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վիեննայի մետրոպոլիտենի ինտերակտիվ քարտեզ Archived 2016-10-05 at the Wayback Machine.
- Վիեննայի մետրոպոլիտենի պաշտոնական կայք Archived 2013-04-30 at the Wayback Machine.
- Վիեննայի մետրոպոլիտեն Գերմաներեն/Անգլերեն