Ալզերգրունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ալզերգրունդ

Զինանշան
Wien - Bezirk Alsergrund, Wappen.svg
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
ԿարգավիճակՎիեննայի շրջաններ
Մտնում էՎիեննա
ԲԾՄ179 մետր
Բնակչություն41 884 մարդ (հունվարի 1, 2020)[1]
Տարածք2,99 կմ²
Vienna subdivisions (9).svg
Սահմանակցում էՆերքին Քաղաք, Յոզեֆշտադտ, Հերնալս, Վերինգ, Բրիգիտտենաու, Լեոպոլդշտադտ, Դյոբլինգ, Hernals? և Währing?
Փոստային ինդեքսներ1090
Անվանված էAlsergrund?
wien.gv.at/alsergrund/

Ալզերգրունդ (գերմ.՝ Alsergrund), Վիեննայի իններորդ շրջանը։ Քաղաքին է միացել 1862 թվականին։ Հարավ-արևելքում սահմանակցում է Ներքին քաղաքի, հարավ-արևմուտքում` Յոզեֆշտադտի, արևմուտքում` Հենալսի և Վերինգի, հյուսիսում` Դյոբլինի, արևելքում, որտեղ սահմանն անցնում է Դանուբի ջրանցքով` Բրիգիտենաուի և Լեոպոլդշտադտի հետ։

Ալզերգրունդը խիտ բնակեցված թաղամաս է` մունիցիպալ բնակարանների բազմությամբ։ Շրջանի տարածքում են գտնվում Վոթիվկիրխե եկեղեցին, աղբի այրման գործարանը Շպիտելաու ջերմակայանով (ճարտարապետ` Ֆրիդենսրայխ Հունդերտվասեր), Ռոսաուեր զորանոցները, որոնցում տեղակայված է Ավստրիայի պաշտպանության ու սպորտի նախարարությունը։

Տնտեսություն և ենթակակաքուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասարակական տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալզերգրունդ շրջանով անցնում են մետրոյի երեք գծերը, կա 9 կայարան։ U6 գիծն անցնում է շրջանի արևմտյան սահմանով` Գյուրտել փողոցով, U4 գիծը` Ալզերգրունդի արևելյան սահմանով` Դանուբի ջրանցքով, U2 գիծը` շրջանի հարավային հատվածով։

Տրամվայի մի քանի գծեր ուղևորվում են Շոտենտոր կայարանից, որը գտնվում է Վիեննայի ծայրամասում` Ռինգշտրասեում` հատվելով Ալզերգրունդի հետ։ Ավելի կարևոր են համարվում 37, 38, 40, 41, 42, 43, 44 գծերը։ Տրամվայի 5-րդ (Praterstern/Westbahnhof) և 33-րդ (Josefstädter Straße/Floridsdorfer Brücke) գծերն ուղղահայաց հետևում են տրամվայի վերոնշյալ գծերին` ամբողջ շրջանն ծայրեիծայր անցնելով շառավղով։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալզերգրունդ շրջանը Վիեննայի ուսանողական թաղամասերից է համարվում, քանի որ այստեղ տեղակայված են մեծ թվով ուսումնական մասնաշենքեր և Վիեննայի ուսանողական հանրակացարանները[2]։ Ալզերգրունդի տարածքում է գտնվում Վիեննայի համալսարանը` իր բազմաթիվ մասնաշենքերով։ Գլխավոր մասնաշենքից ոչ հեռու` կենտրոնական հին հոսպիտալի տեղում է գտնվում մասնաշենքը` բազմաթիվ մասնաճյուղերով։

Շրջանի հյուսիսում գտնվում է Վիեննայի պետական տնտեսագիտական համալսարանը, որը ներկայումս զբաղցնում է Վիեննայի ագրարային համալսարանը[3]։ Ազերգրունդի հյուսիսային մասում են գտնվում Վիեննայի հմալսարանի աշխարհագրական, մաթեմատիկայի, դեղագործության ու կենսաբանության ֆակուլտետները։ Վերինգերշտրասե (Währingerstraße) փողոցում են տեղակայված քիմիայի, ֆիզիկայի, ինչպես նաև ինֆորմատիկայի ֆակուլտետները։

Վիեննայի պետական բժշկական համալսարանը գերմանախոս երկրների խոշորագույն բժշկական համալսարաննն է։ Այն գտնվում է Շպիտալգասե (Spitalgasse) փողոցում` ընդհանուր հոսպիտալի (Allgemeines Krankenhaus) շենքում։

Ալզերգրունդում են գտնվում Վիեննայի հայտնի ֆրանսիական լիցեյը (Lycée Français de Vienne), որ տրամադրում է նախադպրոցական, տարրական, միջին ու ամբողջական կրթություն ֆրանսերենով, Նորաձևության ու տնտեսագիտության բարձրագույն դպրոցը, որտեղ ներկայացված են նորաձևության ոլորտի մասնագիտացումները և մշակութային զբոսաշրջությունը[4][5]։ Բացի դրանից` շրջանն առանձնանում է միջին ու հատուկ կրթական հաստատությունների մեծ ընտրությամբ։

Առողջապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ շրջանում է գտնվում Վիեննայի կենտրոնական հոսպիտալը, Ալզերգրունդը համարվում է քաղաքի առողջապահության ու բժշկության կենտրոնը։ Արդեն 18-19-րդ դարերի սահմանագծին շատ բժիշկներ գերադասում էին բնակություն հաստատել կենտրոնական հոսպիտալի մերձակայքում, որն այժմ գործում է նոր մասնաշենքում։ Այդ իսկ պատճառով Ալզերգունդն ու Յոզեֆշտադտը սկսեցին անվանել բժիշկների թաղամաս[6]։ Նոր հոսպիտալի հարևանությամբ գործում են մասնավոր կլինիկաներ և հիվանդանոցներ։ 1998 թվականին այնտեղ հայտնվում է կենտրոնական ընդհանուր պոլիկլինիկան, իսկ մի քանի բնակելի թաղամաս այն կողմ գտնվում է Սուրբ Սննայի մանկական հոսպիտալը։

Ալզերգրունդի հյուսիսում` բժիշկների թաղամասից հեռու, գործում են Հերա առողջարանը, Ավետարանական հիվանդանոցն ու ծերերի համար նախատեսված տունը[7]։

Մշակույթ և տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոններ և օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալզերգրունդի տարածքում գտնվում են մի շարք թատրոններ և օպերա.

  • Der Bogen
  • Experiment am Liechtenwerd (թատրոն)
  • The Fundus (թատրոն)
  • Վիեննայի միջազգային թատրոն
  • Վիեննայի դրամատիկական թատրոն
  • Մոլիեր ստուդիա
  • Ալզերգրունդի թատրոն
  • Theater-Center-Forum (թատրոն)
  • Վիեննայի ժողովրդական օպերա
  • Վարպետանոց և մշակույթի տուն (Werkstätten- und Kulturhaus)
  • Շուբերտի անվան թատրոն

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանում են գտնվում Վիեննայի բազմաթիվ թանգարաններ։ Բերգասե 19 (Berggasse 19) հասցեում են գտնվում Զիգմունդ Ֆրոյդի բնակարանն ու աշխատանքային կաբինետը։ Ֆրոյդն այստեղ ապրել է 1891 թվականից մինչ Անգլիա տարագրվելը 1938 թվականին։ Ներկայումս այդ հասցեում գործում է Զիգմունդ Ֆրոյդի թանգարանը։

Նուսդորֆերշտրասե 54 (Nußdorfer Straße 54 հասցեում գործում է Շուբերտի տուն-թանգարանը։ Լիխտենտալեր թանգարանում կամպոզիտորի հիշատակին ներկայացված է ոչ մեծ հավաքածու։ Ավստրիական ազգային բանկի գլխավոր շենքում` Զենզենգասե 2 (Sensengasse 2) հասցեում, գտնվում է Դրամի թանգարանը։

Քանի որ Ալզերգրունդը Վիեննայի առողջապահական կենտրոնն է, այնտեղ այժմ գործում են բժշկական բազմաթիվ թանգարաններ` Հիմարների աշտարակ պաթոլոգիա-անատոմիական թանգարանը, Ատամնաբուժական թանգարանը Համալսարանական ատամնաբուժական կլինիկայում, Դեղագործական ու դեղագիտական, Բժշկության պատմության և Դատաբժշկության ինստիտուտի թանգարանները։

Շրջանի նշանավոր բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տունը, ուր ծնվել է Ֆրանց Շուբերտը: Գտնվում է Նուսդորֆերշտրասե 54 (Nußdorfer Straße 54) հասցեում

Քույր քաղաքներ ու շրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Statistik Austria - Bevölkerung zu Jahresbeginn 2002–2020 nach Gemeinden (Gebietsstand 1.1.2020)
  2. Richard Kralik Geschichte der Stadt Wien und ihrer Kultur. — Salzwasser-Verlag Gmbh, 2013. — С. 478.
  3. «Umzug Ausweichquartier alte WU»։ 23.05.2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-08-ին։ Վերցված է 2017-11-02 
  4. «Mode und Produktionstechnik»։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-01-ին։ Վերցված է 2017-11-02 
  5. «Kulturtouristik»։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-20-ին։ Վերցված է 2017-11-02 
  6. Otto Binder Wien - retour. Bericht an die Nachkommen. — Böhlau Verlag, 2010. — С. 28.
  7. «История частного санатория Гера» 
  8. Kerstin Tomenendal։ «DER ALSERGRUND. Historische Fakten»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2017-11-02 
  9. «Alsergrund baut Kontakte nach China aus»։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2017-11-02 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]