Արթուր Շնիցլեր
Արթուր Շնիցլեր գերմ.՝ Arthur Schnitzler | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 15, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] |
Վախճանվել է | հոկտեմբերի 21, 1931[4][1][2][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Վիեննա, Ավստրիա[4] |
Գերեզման | Հրեական հին գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, դրամատուրգ, բժիշկ-գրող, սցենարիստ, հոգեբույժ, վիպասան, հեռուստասցենարիստ և կինոսցենարիստ |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա (1871) |
Գիտական աստիճան | բժշկության դոկտոր |
Ուշագրավ աշխատանքներ | Երազի պատմություն, Merry-Go-Round?, Fräulein Else?, Լեյտենանտ Գուստլը և Flirtation? |
Պարգևներ | |
Ամուսին | Olga Schnitzler?[6] |
Համատեղ ապրող | Կլարա Պոլաչեկ |
Զավակներ | Heinrich Schnitzler?, Lili Schnitzler? և Paul Schnitzler? |
Ազգականներ | Markus Hajek? |
![]() | |
Արթուր Շնիցլեր Վիքիդարանում | |
![]() |
Արթուր Շնիցլեր (մայիսի 15, 1862[1][2][3][…], Վիեննա, Ավստրիական կայսրություն[4] - հոկտեմբերի 21, 1931[4][1][2][…], Վիեննա, Ավստրիա[4]), ավստրիացի գրող։ Ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1885)։ Սկզբնական շրջանի լավագույն գործերում զարգացրել է քննադատական ռեալիզմի ավանդույթները։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հարուստ հրեական ընտանիքում. նրա հայրը վիեննացի ճանաչված կոկորդաբան էր։ 1879-1884 թվականներին Արթուրը բժշկություն է սովորել Վիեննայի համալսարանում, 1886-1893 թվականներին զբաղվել է բժշկությամբ, բայց հետագայում ամբողջությամբ նվիրվել է գրականությանն ու թատրոնին։ Նա հետաքրքրված էր Զիգմունդ Ֆրոյդի հոգեվերլուծական տեսությամբ, Թեոդոր Հերցլի սիոնիստական ուսմունքներով և լավ ծանոթ էր երկու հեղինակներին էլ։ 1890 թվականից Շնիցլերը «Երիտասարդ Վիեննա» ավանգարդիստական գրական շրջանակի անդամ էր, սերտ փոխհարաբերությունների մեջ էր Հուգո ֆոն Հոֆմանսթալի հետ։ 1923 թվականից նա ավստրիական PEN ակումբի նախագահն էր։
1930 թվականին Շնիցլերի դուստրը ինքնասպանություն գործեց. դա արագացրեց գրողի մահը։
1933 թվականի գարնանը, այլ առաջատար հեղինակների (Թոմաս Ման և Հայնրիխ Ման, Առնոլդ Ցվայգ և Ստեֆան Ցվայգ, Էրիխ Մարիա Ռեմարկ, Զիգմունդ Ֆրոյդ, Ջեկ Լոնդոն, Անդրե Ժիդ, Մարսել Պրուստ և այլք) գրքերի հետ մեկտեղ, Արթուր Շնիցլերի գրքերը նացիստներն այրեցին Գերմանիայում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Շնիցլերի կյանքի ուղեկիցը 1923 թվականից մինչև նրա մահը՝ 1931 թվականը, եղել է ավստրիացի գրող Կլարա Կատարինա Պոլաչեկը[7]:
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արթուր Շնիցլերը վիեննական իմպրեսիոնիզմի խոշորագույն ներկայացուցիչներից է: Նրա արձակն ու թատերգությունը լայնորեն տարածվել են XX դարում, բազմիցս էկրանավորվել կամ բեմադրվել (այդ թվում՝ նշանավոր ռեժիսորներ Թոմ Ստոպարդի, Վսեվոլոդ Մեյերհոլդի, Ալեքսանդր Թաիրովի կողմից): Նրա «Երազային վեպը» հիմք հանդիսացավ Սթենլի Կուբրիկի «Լայն փակված աչքեր» (1999) ֆիլմի համար։
Շնիցլերի հոգեբանական դրամաներում արտացոլվել է 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի վիեննական հասարակության և հատկապես բուրժուազիայի կյանքը: Նրա հրեական ծագումը և ստեղծագործություններում սեքսուալ բովանդակության առկայությունը հաճախ պատճառ են դարձել, որ դրանց հրատարակումն արգելվի ինչպես գրողի կենդանության օրոք, այնպես էլ դրանից հետո:
- «Որսը» (1896) դրամա
- «Լեյտենանտ Դուստլը» (1901) պատմվածք այս երկու ստեղծագործություններում քննադատել է ավստրիացի սպաների «բարոյազրկությունն ու կաստայական սնապարծությունը»։
- «Կանաչ կակադու», 1899
- «Պարացելս», 1899
- «Իմաստունի կինը», 1898
- «Դիմակներ և հրաշքներ», 1912, պատմվածքների ժողովածուներ
- «Կազանովայի վերադարձը», 1918, վիպակ աչքի է ընկնում նրբացած փսիխոլոգիզմով և ինտիմ կյանքի նկատմամբ մեծ հետաքրքրությամբ։
- «Թերեզա», 1928, վիպակ
Նկատելի է Զ․ Ֆրեյդի ազդեցությունը Շնիցլերի վրա։ Ուշ շրջանի գործերում այդ միտումն ուժեղացել է։ 1912 թվականին Մոսկվայում Ա․ Իսահակյանի, Վ․ Տերյանի և Պ․ Մակինցյանի թարգմանությամբ լույս է տեսել Շնիցլերի «Երկերի ժողովածու»-ն։ Եղել են նաև այլ հայկական թարգմանություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Шницлер Артур // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ BillionGraves — 2011.
- ↑ 34 // marriage registry of the Jewish Community of Vienna — Vol. 1903.
- ↑ Christa Bittermann-Wille. «Clara Katharina Pollaczek ... Biographie». Frauen in Bewegung: 1848-1938. Österreichische Nationalbibliothek, Wien. Արխիվացված է օրիգինալից 27 березня 2019-ին. Վերցված է 18 вересня 2017-ին. Արխիվացված 2019-03-27 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Шницлер, Артур». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Allen R. An annotated Arthur Schnitzler bibliography; editions and criticisms in German, French, and English, 1879—1965. — Chapel Hill: University of North Carolina Press, 1966.
- Wagner R. Arthur Schnitzler: eine Biographie. — W.; Münch.; Z.; N. Y.: Molden, 1981.
- Kawohl B. Arthur Schnitzler: Personalbibliographie 1977—1994. — Giessen: Kletsmeier, 1996.
- Arthur Schnitzler. — Münch.: Edition Text + Kritik, 1998.
- Gay P. Schnitzler’s century: the making of middle-class culture, 1815—1914. — Ն. Յ.: Norton, 2002.
- Fliedl K. Arthur Schnitzler im zwanzigsten Jahrhundert. — W.: Picus, 2003.
- Wisely A. C. Arthur Schnitzler and twentieth-century criticism. — Rochester: Camden House, 2004.
- Wagner R. Wie ein weites Land: Arthur Schnitzler und seine Zeit. — W.: Amalthea, 2006.
- Блок А. А. Артур Шницлер. Полное собрание сочинений [1906]// Он же. Собрание сочинений в 8-ми тт. — Т. 5. — М.—Л.: Госиздат, 1962. — С. 621—622.
- Евлахов А. М. Артур Шницлер. — Баку, 1926.
- Москвина Е. В. Переживание смерти как структурный элемент новелл Артура Шницлера 1890—1900-х годов.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Շնիցլեր» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արթուր Շնիցլեր» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 533)։ ![]() |
- Մայիսի 15 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Վիեննա քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 21 մահեր
- 1931 մահեր
- Վիեննա քաղաքում մահացածներ
- Վիեննայի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի վիպասաններ
- Ավստրիացի բժիշկներ
- Ավստրիացի գրողներ
- Ավստրիացի դրամատուրգներ
- Ավստրիացի հոգեբույժներ
- Ավստրիացի սցենարիստներ