Կլարա Պոլաչեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Պոլաչեկ
գերմ.՝ Clara Katharina Pollaczek
Դիմանկար
Ծնվել էհունվարի 15, 1875(1875-01-15)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էհուլիսի 22, 1951(1951-07-22)[1][2] (76 տարեկան)
Մահվան վայրԴյոբլինգ, Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից կամ Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]
ԳերեզմանSieveringer Friedhof
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունգրող
ԵրեխաներKarl Friedrich Pollaczek?[4]
 Clara Katharina Pollaczek Վիքիպահեստում

Կլարա Պոլաչեկ (անգլ.՝ Clara Pollaczek, ամբողջական անունը` Կլարա Քաթերինա Պոլաչեկ, ի ծնե` Loeb (Löb), հունվարի 15, 1875(1875-01-15)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3] - հուլիսի 22, 1951(1951-07-22)[1][2], Դյոբլինգ, Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից և Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[3]), ավստրիացի գրող, նրա որոշ աշխատանքներ ստորագրվել են Bob և Bob Béol կեղծանուններով[5]։

Գրականության մեջ հայտնի է նաև Արթուր Շնիցլերի հետ հարաբերություններով, ում կյանքի ուղեկիցն է դարձել 1923 թվականից. նրանք միասին են ապրել մինչև 1931 թվականը` Շնիցերի մահը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1875 թվականի հունվարի 15-ին, հրեական ընտանիքում։ Հայրը բանկի աշխատող Լուի Լյոբան էր, ընտանիքում բացի Կլարայից կային նաև երկու որդի և մեկ դուստր։ ստացել է նախնական տնային կրթություն, ամառները հաճախ ընտանիքի հետ անցկացրել է Բադ Իսչլում։

Տաղանդավոր և կրթված Կլարան սկսել է գրել 19 տարեկանից` տղամարդկանց կեղծանուններով ստորագրելով իր ստեղծագործությունները։ 1897 թվականին գրական Deutsche Rundschau ամսագրում հայտնվել է նրա առաջին` «Mimi. Schattenbilder aus einem Mädchenleben»աշխատանքը։ 1898 թվականի մայիսի 10-ին նա Շտադտթեմփլ սինագոգում ամուսնացել է Օտտո Պոլաչեկի հետ. վերջինս ծնվել էր Պրահայում և կաշվի առևտրով զբաղվող խոշոր վաճառականի ժառանգորդ էր դարձել։ 1899 թվականին ծնվել է նրանց առաջին որդին` Գերման Էրիխը, իսկ 1902 թվականին՝ երկրորդը` Կառլ Ֆրիդրիխը։ Ընտանիքն ապրում էր Վիեննայում, Blumauergasse փողոցում գտնվող սեփական տանը։ Կլարայի ամուսնությունը երջանիկ չէր. Պոլաչեկն սկսել է դավաճանել նրան երկրորդ հղիության ժամանակ` իր սիրուհու հետ հանգստի մեկնելով։ 1907 թվականին նրա ընկերությունը ֆինանսական դժվարություններ է ունեցել, և 1908 թվականի ապրիլի 17-ին Օտտո Պոլաչեկն ինքնասպանություն է գործել։ Կլարան նրա տնից գնացել է իր ծնողների տուն` մնալով առանց եկամուտ և ունենալով քիչ փող։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո ընտանիքի ֆինանսական դրությունը վատթարացել է։ Կլարան ստիպված է եղել վաճառել իր զարդեղենն ու լքել ծնողների տունը, որն ի վերջո վաճառվել է 1928 թվականին։ Որոշ ժամանակ նա ապրել է հյուրատանը` նախքան Վիեննայի 18-րդ շրջանում փոքրիկ բնակարան տեղափոխվելը։ Ընտանիքին աջակցելու համար 1924 թվականին նա վերադարձել է գրական գործունեությանը, աշխատել է նաև որպես թարգմանիչ։ 1920-1930-ական թվականներին նա պատմվածքներ, վիպակներ ու բանաստեղծությունն է հրապարակել հայտնի Neue Freie Presse թերթում, գրել է մի քանի վեպ, ձեռք է բերել մեծ թվով նվիրված ընթերցողներ։

Կլարա Պոլաչեկի գերեզմանը

Անշլյուսից հետո Կլարա Պոլաչեկը ենթարկվել է հակասեմիթական հետապնդումների։ Հնարավոր է` նրան օգնել է փրկվել չեխոսլովական անձնագիրը, որը նա ստացել էր Օտտո Պոլաչեկի հետ ամուսնության արդյունքում։ Ավստրիայի շրջափակումից հետո նա տեղափոխվել է Պրահա, որտեղ ապրել է այնքան ժամանակ, քանի դեռ Գերմանիան չէր գրավել այս երկիրը ևս։ Այնուհետև Պոլաչեկը տեղափոխվել է Շվեյցարիա, ընկերների մոտ, որտեղ ֆինանսական աջակցություն ունենալով ազգականներից, մնացել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը։ 1945 թվականին միացել է իր որդուն` Կառլին, որն ընտանիքում ապրում էր Անգլիայում։ Նրա եղբայր Օտտո Լյոբը կազմակերպել է քրոջ վերադարձը Վիեննա 1948 թվականին։

Կլարա Պոլաչեկը հիվանդացել է և այլևս չի կարողացել վերականգնել գրական կարիերան։ Նրա շատ կոլեգաներ, որոնց հետ ինքն աշխատում էր մինչև 1938 թվականը, մահացել էին կամ արտագաղթել երկրից։ Կլարան մահացել է 1951 թվականի հուլիսի 22-ին և թաղվել է Sieveringer Friedhof գերեզմանատանը` այլ պատվավոր քաղաքացիների կողքին[6]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նրա փոքր որդին` Կառլ Պոլաչեկը, որը բժիշկ էր, ձերբակալվել է 1938 թվականին, գեստապոյի կողմից։ Ազատ արձակումից հետո իր կնոջ ու դստեր հետ տեղափոխվել է Շվեյցարիա, այնտեղից էլ` Մեծ Բրիտանիա։ 1982 թվականին իր ինքնակենսագրական «Two halves of a Life» գրքում գրել է իր ընտանիքի ու իր մոր կյանքի պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Ավագ որդին Գերմանը, 1931 թվականի Համբուգով մեկնել է Արգենտինա։
  • Քույրը` Աննան, ևս գրական կարիերա է ունեցել, բայց` նվազ հաջողությամբ։ Նա մահացել է Համակենտրոնացման ճամբարում։ Կլարայի եղբայրը` Օտտոն, փաստաբան է դարձել և ապրել է Վիեննայում։ Նա վերապրել է նացիզմի օրերն Առաջին աշխարհամարտի տարիներին ունեցած ակնառու զինվորական ծառայության շնորհիվ։ Զբաղվել է փաստաբանական կարիերայով` լինելով «խորհրդատու և իրավախորհրդատու հրեաների համար»։ Մյուս եղբայրը` Ալֆրեդը, նկարիչ է դարձել, եղել է Հագենբանդի անդամ։ 1939 թվականին ապրել է Լոնդոնում, մահացել է 1945 թվականին, վանքում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Stephan Kurz. Im Schatten Schnitzlers. Leben und Werk von Clara Katharina Pollaczek (1875–1951). Böhlau, Wien 2012, ISBN 978-3-205-78746-4.
  • Renate Wagner. Der fünfte Akt. Clara Katharina Pollaczek. in dies.: Frauen um Arthur Schnitzler. Verlag Jugend und Volk, Wien/München 1980, ISBN 3-7141-7102-9.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 [Clara Katharina Pollaczek Frauen in Bewegung 1848–1938] (գերմ.)Österreichische Nationalbibliothek, 2006.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 137. — ISBN 978-3-88099-123-1
  4. Gaugusch G. (unspecified title) (գերմ.)Wien: Amalthea Signum Verlag, 2016. — S. 2609. — ISBN 978-3-85002-773-1
  5. Clara Katharina Pollaczek
  6. Clara Pollaczek

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]