Բադ Իսչլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք-հանգստավայր
Բադ Իսչլ
գերմ.՝ Bad Ischl
Զինանշան
AUT Bad Ischl COA.jpg

Austria august2010 0218.jpg
Կոորդինատներ: 47°43′13″ հս․ լ. 13°38′0″ ավ. ե. / 47.72028° հս․. լ. 13.63333° ավ. ե. / 47.72028; 13.63333
Երկիր Ավստրիա Ավստրիա
Երկրամաս Վերին Ավստրիա
Տվյալ կարգավիճակում 1920 թվականից
Մակերես 162,8 կմ²
ԲԾՄ 468 մետր
Բնակչություն 13 901 մարդ (հունվարի 1, 2016)
Ժամային գոտի UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ 06132
Փոստային ինդեքսներ 4820
Ավտոմոբիլային կոդ GM
Պաշտոնական կայք bad-ischl.ooe.gv.at
Բադ Իսչլը գտնվում է Աշխարհում
Բադ Իսչլ
Բադ Իսչլ (Աշխարհ)
Բադ Իսչլը գտնվում է Աշխարհում
Բադ Իսչլ
Բադ Իսչլ (Աշխարհ)

Բադ Իսչլ (գերմ.՝ Bad Ischl, բավ․՝ Båd Ischl), քաղաք Ավստրիայի Վերին Ավստրիա նահանգում, բալնեոթերապիա լեռնային հանգստավայր անտառի մեջ: Բնակավայրը տեղակայված է Դանուբ գետի աջ վտակ Տրաունի ափին՝ Իսչլ փոքր գետի հետ միացման հատվածում[1][2]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադ Իսչլը տեղակայված է Զալցկամերգուտ հանգստավայրային գոտում՝ Արևելակենտրոնական Ալպեր լեռնազանգվածի կենտրոնում, ծովի մակարդակից 469 մ բարձրության վրա, Տրաուն և Իսչլ գետերի հատման վայրում[3][1][2]:

Առողջարանային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլֆատային, քլորիդային (27 գ/լ), տատրիումային և սուլֆիդային (0,912 գ/լ) ջրերը օգտագործվում են լոգանքներ ընդունելու և խմելու եղանակներով մարսողական համակարգի, նյարդային համակարգի և գինեկոլոգիական հիվանդությունների բուժման համար[3]: Ծծմբի սուլֆիդային ցեխերը օգտագործվում են ապլիկացիայի համար: Գործում են հատուկ բաժանմունքներ երեխաներին բուժելու համար: Առկա է առողջարանային հիվանդանոց, որն ունի դիագնոստիկա իրականացնելու հնարավորություններ[4][1][2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բադ Իսչլը եղել է աղի առևտրի կենտրոն, որտեղ վաճառվել է շրջանում գտնվող բազմաթիվ հանքերից բերված աղը[1][2]:

Փոքր շրջանային քաղաքը սկսեց դառնալ հեղինակավոր հանգստավայր 1823 թվականին: Այդ ժամանակներում հանքային լոգանքները կազմակերպվում էին ծովափերում: Տեղացի բժիշկները, հետազոտելով աղբյուրների ջրի բաղադրությունը, եկան այն եզրահանգման, որ հանքային բաղադրությունը համապատասխանում է ծովի ջրի բաղադրությանը, իսկ ավելի շատ հանքայնացումը կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը[4][1][2]:

Տեսարան դեպի Բադ Իսչլ, (յուղաներկ, 1863թ., Հյուբերտ Սատլեր)

Բադ Իսչլը համընդհանուր ճանաչում ստացավ 1827 թվականին, երբ հայտնի դարձավ Հաբսբուրգ էրցհերցոգ Կառլ Ֆրանց Ավստրիացու և նրա կին էրցհերցոգ Սոֆիայի անպտղության բուժման փաստը: Բուժումից հետո լույս աշխարհ եկավ ապագա կայսրն ու նրա երեք եղբայրները: 1849 թվականին առողջարանային բնակավայր առաջին անգամ այցելում է կայսր Ֆրանց Յոզեֆ I-ինը: Հենց այստեղ էլ կայացել է նրա հանդիպումը իր ապագա կնոջ՝ Էլիզաբեթ Բավարացու հետ, իսկ 1853 թվականին՝ նրանց ամուսնական արարողությունը: 1875 թվականից մինչև 1914 թվականը կայսեր և նրա կնոջ ամառային նստավայրն է եղել Բադ Իսչլում գտնվող «Կայզերվիլան»: Այդ ժամանակ բազմաթիվ հայտնի մարդիկ, պալատականներ, պետական գործիչներ և մշակույթի գործիչներ այցելեցին Բադ Իսչլ[5]: Կոմպոզիտոր Ֆրանց Լեհարը բնակվել է Բադ Իսչլում և գրել 24 օպերետ: 1920 թվականին Բադ Իսչլը հռչակվում է առողջարանային հանգստավայր[4][1][6][7][2]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կայսերական վիլլա - Ֆրանց Յոզեֆ I կայեսր և նրա կին Էլիզաբեթ Բավարացու ընտանեկան ամառային նստավայր: Ներկայում վիլլան պատկանում է էրցհերցոգ Սալվատորին: Շինություն ու այգին բաց են այցելուների համար[6][7]:
  • Մարմարյա ամրոց - ներկայում հանդիսանում է լուսանկարների թանգարան,
  • Լեհարի վիլլա - հայտնի կոմպոզիտորի, օպերետ Ֆրանց Լեհարի կացավայր,
  • Բադ Իսչլ քաղաքի թանգարան - քաղաքային թանգարան, որտեղ ներկայացվա է ազի կորզման, էթնոգրաֆիայի մասին տեղեկատվություն և այլն,
  • Տեխնոլոգիական թանգարան - ցուցադրված է տրանսպորտի բոլոր տեսակի նմուշներ,
  • Կատրին լեռ - առկա է ճոպանուղի, գագաթից բացվում է տեսարան դեպի շրջանի բոլոր լճերը: Ամենաբարձր լեռնագագաթն է «Դախշտայնը», որն ունի 3000 մ բարձրություն: Առկա են սառցադաշտեր:

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bad Ischl, Բրիտանիկա հանրագիտարան:(անգլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Die Geschichte von Ischl.(գերմ.)
  3. 3,0 3,1 Курорты. Энциклопедический словарь. Главный редактор Е. И. Чазов. — М.: Советская энциклопедия, 1983. С.447.(ռուս.)
  4. 4,0 4,1 4,2 SPA-курорты—Бад-Ишль.(ռուս.)
  5. BAD ISCHL. The Emperor’s Great Love.(անգլ.)
  6. 6,0 6,1 The Kaiservilla, Bad Ischl, History.(անգլ.)
  7. 7,0 7,1 Heiraten auf Sisi's Spuren.(գերմ.)