Սուլֆատներ
Սուլֆատներ (լատին․՝ sulfur — ծծումբ),
1․ անօրգանական սուլֆատներ, ծծմբական թթվի չեզոք՝ և թթու՝ աղերը (M-ը միարժեք մետաղ է)։ Բյուրեղական, մեծ մասամբ անգույն, ջրում լուծվող նյութեր են։ Պինդ վիճակում անջատվել են միայն ակտիվ մետաղների (Na, К և այլն) թթվային սուլֆատներ, որոնք դյուրահալ, ջրում լուծելի նյութեր են։ Ջրում չեն լուծվում բարիումի(Ba) և ռադիումի(Ra) սուլֆատներ, քիչ են լուծվում ստրոնցիումի(Sr), կալցիումի(Ca), կապարի(Pb) և այլ սուլֆատներ։ Մի քանի ծանր մետաղների սուլֆատներ կոչվում են արջասպներ։ Սուլֆատները բնության մեջ տարածված միներալներ են (մոտ 150 տեսակ), որոնցից առավել տարածված են անհիդրիտը, բարիտը, գիպսը, ալունիտը, ցելեստինը, միրաբիլիտը, պաղչեղները և այլն, որոնցից շատերը կրկնակի աղեր են։ Չեզոք սուլֆատներ ստանում են ծծմբական թթվի և մետաղների, նրանց օքսիդների, հիդրօքսիդների կամ կարբոնատների փոխազդեցությամբ։ Սուլֆատները լայնորեն կիրառվող նյութեր են (Ամոնիումի սուլֆատ, Բարիումի սուլֆատ, Կալիումի սուլֆատ, սուլֆատ, Մագնեզիումի սուլֆատ, Նատրիումի սուլֆատ, Պղնձի սուլֆատ)։
2․ օրգանական սուլֆատները, ալկիլծծմբական թթվի՝ աղերը և դիալկիսուլֆատները՝ ծծմբական թթվի չեզոք էսթերները՝ ։ Դիալկիլսուլֆատները դժվարաեռ հեղուկներ են, ալկալիների ներկայությամբ առաջացնում են սպիրտներ։ Դիալկիլսուլֆատների հոմոլոգիական շարքի առաջին անդամները ջրում լուծելի են և օգտագործվում են որպես ալկիլացնող ագենտներ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուլֆատներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 187)։ |