Նատրիումի սուլֆատ
| Նատրիումի սուլֆատ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | նատրիումի սուլֆատ |
| Քիմիական բանաձև | Na₂SO₄, Na₂SO₄ |
| Մոլային զանգված | 2,4E−25 կգ[1] գ/մոլ |
| Խտություն | 2,68 g/cm³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 884 °C[2] °C |
| Գոյացան էնթալպիա | −1387,9 կՋ/մոլ կՋ/մոլ |
| Քիմիական հատկություններ | |
| Լուծելիությունը ջրում | 19,2 (20 °C), 42,3 (100 °C) գ/100 մլ |
| Դասակարգում | |
| CAS համար | 7757-82-6 |
| PubChem | 24436, 516914, 139036570 |
| EINECS համար | 231-820-9 |
| SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Na+].[Na+] |
| ЕС | 231-820-9 |
| RTECS | WE1650000 |
| ChEBI | 22844 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Նատրումի սուլֆատ, , ծծմբական թթվի նատրիումական չեզոք աղը։
Ֆիզիկական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն բյուրեղական նյութ է։ Հալման ջերմաստիճանն է 884 °C, խտությունը՝ 2698 կգ/մ³։ Անջուր նատրումի սուլֆատը կայուն է 32,384 °C-ից բարձր ջերմաստիճաններում։ 100 գ ջրում լուծվում է 52,9 գ։ Լուծույթից անջատվում է բյուրեղահիդրատը՝ ։
Տարածվածությունը բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնության մեջ անջուր նատրիումի սուլֆատը հանդիպում է տենարդիտ միներալի ձևով։ Բյուրեղահիդրատը՝ առաջացնում է միրաբիլիտ միներալը (գլաուբերյան աղ)։ Հանդիպում են նաև նատրիումի սուլֆատի կրկնակի աղեր մյուս սուլֆատների հետ, օրինակ՝ աստրախանիտ , գլաուբերիտ ։ Զգալի քանակով նատրիումի սուլֆատի պարունակվում է աղի լճերի նստվածքաշերտերում քլոր–սուլֆատի ձևով՝ Կարա-Բողազ-Գյոլի ծոցում։ Դրանց մեջ ջերմաստիճանը իջեցնելիս քիմիական ռեակցիա ընթանում՝
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատրիումի սուլֆատի ստացման արդյունաբերական եղանակն է՝ NaCl և H2SO4 փոխազդեցությունը հատուկ «սուլֆատային» վառարաններում (500—550 °C), միառժամանակ ստացվում է աղաթթու։
Ներկայումս այս մեթոդը չի օգտագործվում, քանի որ կա բավականաչափ մեծ քանակի հումք։ Բացի դրանից նատրիումի սուլֆատը ստացվում է որպես թափոն –ի արտադրության մեջ:
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհում մեծ քանակով նատրոիումի սուլֆատ է օգտագործվում սինթետիկ մաքրող միջոցների արտադրության մեջ, բայց շատ երկրներում վերջին տարիներին անցում է կատարվել խտացված (կոմպակտ) լվածքի փոշիներին, որոնց արտադրության մեջ սուլֆատը կամ չի օգտագործվում, կամ օգտագործվում է քիչ քանակություններով։
Նատրիումի սուլֆատի օգտագործման քանակով երկրորդը՝ ապակու արտադրությունն է։ Բացի դրանից այս նյութը մեծ քանակով օգտագործվում է սուլֆատային մեթոդով ցելյուլոզայի ստացման մեջ, նաև կաշվի արդյունաբերության, մանածագործության և գունավոր մետաղագործության մեջ։
Ոչ մեծ քանակով նատրումի սուլֆատը օգտագործվում է քիմիական լաբորատորիաներում՝ որպես ջրազրկող միջոց։ Չնայած որ նա ջրազրկում է օրգանական լուծույթները ավելի դանդաղ քան մագնեզիումի սուլֆատը, շատերը նախընտրում են հենց այդ միջոցը երկու պատճառով՝ մատչելի է և հեշտությամբ է ֆիլտրվում։
Փոքր քանակությամբ նախկինում օգտագործվել է բժշկության և անասնաբուժության մեջ որպես թմրեցնող միջոց և որպես բաղադրիչ քթի լվացման միջոցներում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Реми Г. Курс неорганической химии. Т.2. — М., 1966
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SODIUM SULFATE
- ↑ David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նատրիումի սուլֆատ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 199)։ |