Կարբոնատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կարբոնատներ, ածխաթթվի աղեր։

Տարբերում են չեզոք (օրինակ, ), թթու (հիդրոկարբոնատներ կամ բիկարբոնաաներ՝ ) և հիմնային (-մալաքիտ միներալ)։ Ջրում լուծելի են միայն ալկալիական մետաղների, ամոնիումի և թալիումի չեզոք կարբոնատներ։ Հիդրոլիզի պատճառով դրանց լուծույթները ցույց են տալիս հիմնային ռեակցիա։ Թթու կարբոնատները լավ են լուծվում ջրում։ Տաքացնելիս, մինչև հալման կետին հասնելը, կարբոնատները քայքայվում են , բացառություն են կազմում ալկալիական մետաղների և թալիումի կարբոնատները։

Հիդրոկարբոնատները տաքացնելիս փոխարկվում են չեզոք կարբոնատի ։ Ուժեղ թթուների ազդեցությամբ չեզոք և թթու կարբոնատները քայքայվում են՝ անջատելով , օրինակ՝ ։

Չեզոք կարբոնատները լայնորեն տարածված են բնության մեջ և կազմում են միներալների առանձին խումբ (բնական կարբոնատներ)։ Ցինկի, կապարի, պղնձի, երկաթի և այլ մետաղների կարբոնատներ արժեքավոր մետկան հանքանյութեր են։ Ոչ հանքային հումքը՝ կրաքարը , մագնեզիտը , վիտերիտը կիրառում են շինարարության, քիմիական արդյունաբերության, հրակայուն նյութերի արտադրության մեջ ևս։ Սինթետիկ կարբոնատներից տեխնիկայում լայնորեն օգտագործում են սոդան ( և ) և քիչ քանակով պոտաշը ։ Հիդրոկարբոնատները ֆիզիոլոգիական կարևոր դեր են կատարում կենդանի օրգանիզմում, բուֆերային նյութեր են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 313 CC BY-SA icon 80x15.png