Օքսիդ
Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից։ Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացսականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։
Օքսիդները բավականին տարածված են երկրի ընդերքում և առհասարակ տիեզերքում։ Օրինակ այդպիսի միացություններից է ժանգը, ջուրը, շաքարավազը, ածխաթթու գազը։
Միացությունները, որոնք պարունակում են թթվածնի երկու ատոմ կոչվում են պերօքսիդներ, սուպերօքսիդներ։ Կոպիտ ասած նրանք չեն մտնում օքսիդների դասի մեջ։
Oքսիդների դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կա օքսիդների 4 հիմնական դաս՝ հիմնային, թթվային, երկդիմի և աղ չառաջացնող։
Կախված նրանից թե ինչ քիմիական կազմ ունեն նրանք, տարբերում են.
- Աղ առաջացնող օքսիդներ.
- Հիմնային օքսիդներ (օրինակ, նատրիումի օքսիդ Na2O, պղնձի օքսիդ(II) CuO), մետաղների օքսիդները,
- Թթվային օքսիդներ (օրինակ, ծծմբի օքսիդ (VI) SO3, ազոտի օքսիդ(IV) NO2), այն մետաղների օքսիդները, որոնց օքսիդացման աստիճանը V—VII է և ոչ մետաղները,
- Ամֆոտեր օքսիդներ (օրինակ, ցինկի օքսիդ ZnO, ալյումինի օքսիդ Al2О3), մետաղների օքսիդները, որոնք ունեն III—IV օքսիդացման աստիճան և կան բացառություններ (ZnO, BeO, SnO, PbO)
- Աղ չառաջացնող օքսիդներ. ածխածնի օքսիդ (II) СО, ազոտի օքսիդ(I) N2O, ազոտի օքսիդ(II) NO։
Օքսիդների քիմիական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոխազդեցության արդյունքում թթվային օքսիդները առաջացնում են աղեր։
- Օքսիդները փոխազդելով ջրի հետ, առաջացնում են թթուներ։
- Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ, իսկ թթուները հիմնային օքսիդների։
Նախևառաջ՝ թթվային և հիմնային (խոսքը ալկալիներին համապատասխանող օքսիդների մասին է) օքսիդները փոխազդում են ջրի հետ՝ համապատասխանաբար թթուներ և հիմքեր առաջացնելով՝
Հիմնային օքսիդները փոխազդում են թթուների հետ և առաջացնում աղ և ջուր, օրինակ՝
իսկ թթվային օքսիդները՝հիմքերի հետ՝դարձյալ աղ և ջուր առաջացնելով՝
Թթվային և հիմնային օքսիդները իրենց հերթին կարող են փոխազդել իրար հետ՝նույն արգասիքները առաջացնելով, օրինակ՝
Ինչ վերաբերվում է երկդիմի օքսիդներին՝նրանք փոխազդում են թե թթուների, թե հիմքերի հետ՝
Աղ չառաջացնող օքսիդները չեզոք են, սակայն դրանք կարելի է այրել և ստանալ նոր օքսիդ.
Հիմնային օքսիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հիմնային օքսիդ + ուժեղ թթու → աղ + ջուր
- Թթվահիմնային օքսիդ + ջուր → հիդրօքսիդ
- Ուժեղ հիմնային օքսիդ + թթվային օքսիդ → աղ
- Հիմնային օքսիդ + ջրածին → մետաղ + \rightarrow Cu + H_2O}</math>
Թթվային օքսիդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թթվային օքսիդ + ջուր → թթու
- Թթվային օքսիդ + հիմնային օքսիդ → աղ
- Թթվային օքսիդ + հիմք → աղ + ջուր
Եթե թթվային օքսիդը հանդիսանում է անհիդրիդ, ապա.
- Կայուն օքսիդ + աղ1 → աղ2 + անկայուն օքսիդ
- Թթվի անհիդրիդ1 + անջուր թթու2 → թթվի անհիդրիդ2 + անջուր թթու1
Օքսիդների Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամենապարզ եղանակը պարզ նյութի և թթվածնի փոխազդեցությունն է՝
Օքսիդներ են ստացվում նաև՝
- Անլուծելի հիմքը տաքացնելով քայքայելիս՝
- Անկայուն կամ թույլ թթուն քայքայելիս՝
- Որոշ աղեր քայքայելիս՝
- Նաև որոշ օքսիդներ այրելիս՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օքսիդ» հոդվածին։ |
|