Ալյումինի սուլֆատ
| Ալյումինի սուլֆատ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | Ալյումինի սուլֆատ |
| Քիմիական բանաձև | Al₂O₁₂S₃ |
| Մոլային զանգված | 5,7E−25 kg[1] գ/մոլ |
| Խտություն | 2,71031 g/cm³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 700 °C[2] °C |
| Կազմալուծման ջերմաստիճան | 580 °C |
| Եռման ջերմաստիճան | 1600 °C[3] °C |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 10043-01-3 |
| PubChem | 24850, 75366293, 16694118 |
| EINECS համար | 233-135-0 |
| SMILES | O=S1(=O)O[Al]2OS(=O)(=O)O[Al](O1)OS(=O)(=O)O2 |
| ЕС | 233-135-0 |
| RTECS | BD1700000 |
| ChEBI | 23233 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Ալյումինի սուլֆատ, բարդ անօրգանական միացություն, ալյումինի ծծմբաթթվական աղ։ Քիմիական բանաձևն է՝ Al2(SO4)3: Անգույն բյուրեղային նյութ է, կարող է առաջացնել բյուրեղաջրի տարբեր պարունակությամբ բյուրեղահիդրատներ։ Օգտագործվում է ջրի մաքրման, գործվածքների ներկման, կաշվի դաբաղման, պաղլեղների (քվարց) ստացման համար։ Որպես ռեակտիվ կիրառվում է լուսանկարչության մեջ։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգույն բյուրեղները փոշենման են կամ թիթեղիկների տեսք ունեն։ Բյուրեղավանդակը օրթոռոմբիկ է։ Խտությունը՝ 2,710 գ/սմ3 է, հաստատուն ճնշման տակ տեսակարար ջերմունակությունը 259,6 Ջ/(ՄոլˑԿ)։ Վատ է լուծվում սպիրտում, լավ է լուծվում ջրում, խոնավածուծ է, կայուն է սովորական ջերմաստիճանում[4][5]։
Առաջացնում է բյուրեղահիդրատ հետևյալ բանաձևով Al2(SO4)3·18H2O: Անգույն ասեղնաձև բյուրեղային նյութ է, հալվում է 86,5 °C-ում (քայքայվելով), խտությունը 1,690 գ/սմ3 է։ Երկար պահելիս 18-ջրյա բյուրեղահիդրատը կարող է մասամբ ջրազրկվել՝ բյուրեղաջրի պարունակությունը 14—14,5 մոլեկուլի հասցնելով։ Տաքացնելիս 18-ջրյա բյուրեղահիդրատը ջրազրկվում է առաջացնելով հետևյալ նյութերը[4].
- 150 °C ՝ Al2(SO4)3·14 H2O,
- 160 °C ՝ Al2(SO4)3·10 H2O,
- 250 °C՝ Al2(SO4)3·3 H2O,
- 420 °C՝ Al2(SO4)3 (անջուր սուլֆատ)։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի սուլֆատը 580 °C ջերմաստիճանում քայքայվում է ալյումինի օքսիդի γ-ձևափոխության և ծծմբի (VI) օքսիդի[4].
Ալյումինի սուլֆատը կրկնօրինակում է ժելատինային լուսանկարչական շերտերը՝ բարձրացնելով լուսանկարչական էմուլսիայի շերտերի մեխանիկական ամրությունը , իսկ գունավոր լուսանկարչության մեջ ներկանյութերը պաշտպանում է հիդրոլիզային քայքայումից։ Ալյումինի իոնները կապում են ժելատինի իոնացված կարբոքսիլային խմբերը ապահովելով կրկնօրինակման մեխանիզմը[5][6]։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի սուլֆատը ստացվում է ալյումինի հիդրօքսիդի և ծծմբական թթվի փոխազդեցությունից.
Ալյումինի սուլֆատը ստացվում է ալյումինի և ծծմբական թթվի փոխազդեցությունից.
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի սուլֆատն օգտագործվում է ջրի մաքրման կայաններում որպես ջրի կոագուլյատ։ Կիրառվում է թղթի, տեքստիլ, կաշվի և արդյունաբերության այլ ճյուղերում։
Կիրառվում է որպես սննդային հավելում՝ E-520[7]:
Կիրառվում է լուսանկարչության մեջ՝ մտնում է կայունացնող լուծույթի և լուսանկարի ֆիքսատորի բաղադրության մեջ[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ AKOS016371110
- ↑ Aluminum sulfate
- ↑ Aluminum sulfate
- 1 2 3 Волохов, 1988
- 1 2 3 Гурлев, 1988, էջ 285
- ↑ Джеймс, 1980, էջ 83
- ↑ E-520 (Е-520) Сульфат алюминия
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волохов Ю. А. Алюминия сульфат : статья // Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц, Иван Людвигович. — М. : Советская энциклопедия, 1988. — Т. 1: А—Дарзана. — С. 121. — 623 с.
- Гурлев Д. С. Справочник по фотографии (обработка фотоматериалов). — К.: Тэхника, 1988. — 335 с. — ISBN 5-335-00125-4
- Джеймс Т. Теория фотографического процесса = The theory of the photographic process / пер. 4-го американского изд. под ред. Картужанского А. Л.. — 2-е русское изд. — Л.: «Химия». Ленинградское отделение., 1980. — 672 с.