Բյուրեղահիդրատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բյուրեղահիդրատներ, բյուրեղներ, որոնք պարունակում են քիմիական կապերով կապված ջրի մոլեկուլներ։ Սրանք որոշակի բաղադրություն ունեցող պինդ հիդրատներ են։ Բյուրեղահիդրատներ են առաջացնում բազմաթիվ բյուրեղներ, հիմքեր, գրեթե բոլոր աղերը, շատ պարզ նյութեր և այլ միացություններ՝ ջրային լուծույթներից նրանց նստեցնելիս։

Բյուրեղահիդրատներում նյութի մեկ մոլեկուլին ընկնող ջրի մոլեկուլների թիվը սովորաբար 4, 6, 8, 2 և 1 է, երբեմն նաև՝ 3, 5, 7, 10 և 12։ Մի շարք նյութերի համար հայտնի են տարբեր քանակով ջուր պարունակող բյուրեղահիդրատներ (օրինակ՝ հայտնի է -ը՝ 1, 2, 4, 5 և 8 մոլեկուլ ջրով)։ Բյուրեղահիդրատի մոլեկուլի մեջ մտնող ջուրը անվանում են բյուրեղաջուր։ Քիմիական բանաձևերում բյուրեղաջուրը գրում են առանձին՝ ։

Բյուրեղահիդրատը տաքացնելիս սովորաբար քայքայվում են՝ անջատելով բյուրեղաջուրը։ Հայտնի են նաև նյութեր, որոնք կայուն են միայն բյուրեղահիդրատի ձևով, օրինակ հայտնի չէ առանց բյուրեղաջրի։ Ջրի մոլեկուլները բյուրեղահիդրատում ունեն խիստ որոշակի դասավորություններ, աղերում որպես կանոն շրջապատում է կատիոնը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 482