Ալյումինի օքսիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալյումինի օքսիդ
Corundum-3D-balls.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Ալյումինի օքսիդ
Քիմիական բանաձև Al2O3
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակ բյուրեղային
Մոլային զանգված 101,96 գ/մոլ
Խտություն 3,99 գ/սմ³
Ջերմային հատկություններ
Եռման ջերմաստիճան 2980[1] °C
Գոյացան էնթալպիա −1675,7 կՋ/մոլ
Դասակարգում
CAS համար 1344-28-1
PubChem 9989226
EINECS համար 215-691-6
SMILES
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ալյումինի օքսիդ, ալյումինի և թթվածնի միացությունը՝ Al2O3։

Հատկություններ[խմբագրել]

Անգույն, կարծր, ջրում անլուծելի բյուրեղային նյութ, խտությունը՝ 3960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 2050 °C։ Լուծվում է թթուներում և ալկալիներամ՝ առաջացնելով ալյումինի աղեր և ալյումինատներ։

Ալյումինի օքսիդը և նրա հիդրատները ամֆոտեր են։

Բնության մեջ[խմբագրել]

Բնության մեջ ալյումինի օքսիդն հանդիպում է որպես կորունդ, սուտակ և շափյուղա, որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն ալյումինի օքսիդի հիմնական պարունակողները և ելանյութը բոքսիտներն են։

Արհեստական ալյումինի օքսիդը կոչվում է ալունդ։ Բարձր մաքրության ալյումինի օքսիդ է ստացվում Հրազդանի լեոնաքիմիական կոմբինատում։

Կիրառում[խմբագրել]

Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, ադսորբենտների, կատալիզատորների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, ժամացույցի քար, զարդաքար, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Mallinckrodt Baker, MSDS։ «Aluminum Oxide: Material Safety Data Sheet (A28440)»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-22-ին։ http://www.webcitation.org/6177mnd3L։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png