Ալյումինի հիդրօքսիդ
| Ալյումինի հիդրօքսիդ | |
|---|---|
| Ընդհանուր տեղեկություններ | |
| Դասական անվանակարգում | ալյումինի հիդրօքսիդ |
| Քիմիական բանաձև | AlH₃O₃ |
| Ֆիզիկական հատկություններ | |
| Մոլային զանգված | 1,3E−25 կգ[1] գ/մոլ |
| Խտություն | 2,42 գ/սմ3 գ/սմ³ |
| Քիմիական հատկություններ | |
| Լուծելիությունը ջր-ում | 0,0001 գ/100 մլ (20 °C) գ/100 մլ |
| Դասակարգում | |
| CAS համար | 21645-51-2 |
| PubChem | 10176082 |
| EINECS համար | 244-492-7 |
| SMILES | [OH-].[OH-].[OH-].[Al+3] |
| ЕС | 244-492-7 |
| RTECS | BD0940000 |
| ChEBI | 8351587 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Ալյումինի հիդրօքսիդ, քիմիական բանաձևն է (ինչպես նաև , և ), ալյումինի օքսիդի և ջրի միացություն է։ Սպիտակ նյութ է, դժվար է լուծվում ջրում, ունի երկդիմի հատկություններ։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի հիդրօքսիդ ստանում են ալյումինի աղերի և ալկալու ջրային լուծույթի փոխազդեցությունից, առանց ավելցուկի։
Ալյումինի հիդրօքսիդը առանձնանում է սպիտակ նստվածքի ձևով։ Ստացման երկրորդ եղանակը, ալյումինի աղերի և ալկալիական մետաղների կարբոնատի ջրային լուծույթի փոխազդեցությունն է։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի հիդրօքսիդը իրենից ներկայացնում է սպիտակ բյուրեղային միացություն, որի համար հայտնի է չորս բյուրեղային ձևափոխություններ։
- Մոնոկլինային (γ) գիբսիտ
- Եռկլինային (γ') գիբսիտ (հիդրագիլիտ)
- Բայերիտ (γ)
- Նորդստրանդիտ (β)
Գոյություն ունի նաև ամորֆ ալյումինի հիդրօքսիդ Al2O3•nH2O բաղադրությամբ։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի հիդրօքսիդը կարող է փոխազդել.
- Թթուների հետ՝
- Հիմքերի հետ՝
Լուծույթում.
Համահալելիս.
Տաքացնելիս քայքայվում է.
Ամոնիակի լուծույթի հետ չի փոխազդում։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալյումինի հիդրօքսիդը օգտագործվում է ջրի մաքրման համար, իր մակակլանող հատկության շնորհիվ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Химическая энциклопедия / Редкол.։ Кнунянц И.Л. и др.. — М.։ Советская энциклопедия, 1988. — Т. 1 (Абл-Дар). - էջ 623
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյումինի հիդրօքսիդ» հոդվածին։ |
| ||||||||||
| ||||||