Շափյուղա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շափյուղա
Sapphire01.jpg
Կատեգորիա Միներալ և gemstone
Գույն կապույտ
Բյուրեղային համակարգ trigonal crystal system
Մոոսի կարծրություն 9
Ենթակատեգորիա Կորունդ
Շափյուղա
Star-Saphire.jpg

Հնում շափյուղան համարվում էր երկնային գմբեթի խորհրդանիշը, ներհայեցողության քարը։ Ազնիվ շափյուղան Յուպիտերի հովանավորության տակ ծնվածների կապույտ խորհրդավոր քարն է համարվում։ Կանայք կրում էին այն ոչ միայն նրա գեղեցկության համար։ Համարվում էր, որ այն մարմնավորում է հաստատունությունը, այն կարող է հանդարտեցնել կիրքը և մաքրել հոգին, օգնում է «հմայել» սիրելիին։ Հավատալիքների համաձայն այն օժտված է զրպարտությունից պաշտպանելու, հիշողությունն ամրապնդելու, խոհեմությունն ու դատողականությունը զարգացնելու հատկությամբ։ Դրա համար մուգ կապույտ շափոյւղան, որի մեջ միահյուսվել են անցյալի իմաստությունն ու անտեսանելի և հեռավոր ապագան, համարվում էր «իմաստունների թալիսմանը»:Այն հոգեկան խաղաղության և վստահության, առաքինության քարն է, որը հաղորդում է տիրոջը ժուժկալություն, բերում ներքին համաձայնության։ Այն խթանում է հոգու ջերմության և բարության զարգացումը, իր տիրոջն է ձգում ընկերներին և վանում թշնամիներին։

Ոսկերիչները շափյուղայի անվան տակ ենթադրում են կոռունդը (ալյումինիումի օքսիդը), որն ունի կապույտ գույն։ Ընդհանրապես շափյուղա կարելի է անվանել միայն կապուտ գույնի քարերը, սակայն հանդիպում են նաև այլ գույնի շափյուղաներ, որոնց դեպքում քարի անվանումից առաջ ամպայման նշվում է նրա գույնը. «դեղին շափյուղա», «սպիտակ շափյուղա»: Իր հիանալի գույնով շափյուղան պարտական է տիտանի և երկաթի միակցմանը։ Կապույտի բոլոր երանգները, մանուշակակապտավուն, կանաչ, դեղին, թափանղիկ անգույն, նարնջագույն։ Քիմիական հատկանիշները. գույնը կախված է Fe, Ti, Cr, Mn, V, U խառնուրդի քանակությունից։ Կարծրությունը. 9: [1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сапфир — статья из энциклопедии «Кругосвет»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]