Կատալիզատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատալիզատոր, քիմիական նյութ, որը արագացնում է քիմիական ռեակցիայի ընթացքը, բայց ինքը չի ծախսվում և չի մտնում ռեակցիայի արդյունքում առաջացած նոր նյութի մեջ։

Կատալիզատորը դասակարգվում է բնական ռեակցիաների հիման վրա, որը արագացնում է քիմիական կառուցվածքը կամ ֆիզիկական հատկությունները: Կատալիկ հատկություններով օժտված են գործնականորեն բոլոր քիմիական տարրերը և նյութերը, հենց իրենց մեջ կամ ավելի հաճախ՝ բարդ նյութերում: Իր ֆիզիկական հատկություններով կատալիզատորը ստեղծվում է միատարր և տարասեռ: Տարասեռ կատալիզատորները պինդ նյութեր են, իսկ միատարր կատալիզատորները ցրում են գազային կամ հեղուկ նյութերը, որն էլ ռեակտիվացնում է նյութերը: Շատ տարասեռ կատալիզատորներ պարունակում են մետաղներ: Որոշակի մետաղներ, հատկապես, որոնք գտնվում են պարբերական աղուսյակի VIII խմբում, ունեն կատալիկ հատկություններ, օրինակ ՝ պլատինը: Բայց մետաղների մեծամասնությունը ցուցադրում են կատալիկ հատկություններ՝ գտնվելով միացութունների վիճակում, օրինակ՝ կավահող (ալյումինի օքսիդ Al2O3):

Տարասեռ կատալիզատորները ունեն բազմաթիվ ասեղներ, ընդահուր առմամբ նրանց զբաղեցրած տարածքը հասնում է մինչև 500մ²՝ մի գրամ կատալիզատորի համար: Հաճախ մեծ մակերևույթուվ օքսիդներ ծառայում են որպես տակդիր, որի պատճառով մոլեկուլների մետաղական կատալիզատորների վրա նստվածք են առաջացնում: Դա ապահովում է էֆեկտիվ ռեագենտների փոխազդեցություն գազերում կամ հեղուկներում կատալիկ ակտիվ մետաղների հետ: Հատուկ դասակարգ են զբաղեցնում տարասեռ կատալիզատորները ցեոլիտներում — ալյումինիլիկատների բյուրեղային հանքային խմբերը (ալյումինի և սիլիցիումի համաձուլվածքը): Չնյած շատ տարասեռ կատլիզատորներ ունեն մեծ մակերես, նրանք ունեն մի քանի ակտիվ կենտորներ, որի համար օգտագործվում են ընդհանուր մակերեսի քիչ մասը: Կատալիզատորները կարող են ծախսել իրենց ակտիվութունը մի քանի քիմիական միացությունների ներքո կատալիկ թույների պատճառով: Այս նյութերը կապվում ակտիվ կենտրոններին և խթանում դրանք:

Ժամանակակից գիտությունը և տեխնիկան հաճախ օգտագործում են <<Մի քանի կատալիզատորների համակարգ>>, որոնք արագացնում են ռեակցիան: [1][2]


Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Имянитов Н. С. Системы из нескольких катализаторов в металлокомплексном катализе. // Координационная химия. 1984. — Т. 10. — № 11 — С. 1443—1454. — ISSN 0132-344X.
  2. Temkin O.N., Braylovskiy S. M. / The mechanism of catalysis in homogeneous polyfunctional catalytic systems. // Fundamental Research in Homogeneous Catalysis. — Ed. by A.E. Shilov. — New York etc: Gordon and Breach Science Publishers, 1986. — Vol. Two. — P.621- 633.