Բարիումի սուլֆատ
Արտաքին տեսք
| Բարիումի սուլֆատ | |
|---|---|
| Քիմիական բանաձև | BaO₄S |
| Մոլային զանգված | 3,9E−25 կգ[1] գ/մոլ |
| Խտություն | 4,5 g/cm³ գ/սմ³ |
| Հալման ջերմաստիճան | 2876 ℉[2] և 1350 °C[3] °C |
| Կազմալուծման ջերմաստիճան | 2912 ℉[2] |
| Գոլորշու ճնշում | 0 Pa[2] |
| Քիմիական հատկություններ | |
| Դասակարգում | |
| CAS համար | 7727-43-7 |
| PubChem | 24414, 517271, 139207729 |
| EINECS համար | 231-784-4 |
| SMILES | [O-]S(=O)(=O)[O-].[Ba+2] |
| ЕС | 231-784-4 |
| RTECS | CR0600000 |
| ChEBI | 22823 |
| Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) | |
Բարիումի սուլֆատ, BaSO4, ծծմբական թթվի բարիումական աղը։ Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 4500 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 1580 °C։ Ջրում և նոսր թթուներում գործնականորեն չի լուծվում (1 լ ջրում լուծվում է 2 մգ, 18 °C-ում)։ Լուծվում է ծծմբական թթվի խիտ լուծույթներում (կոմպլեքսային միացության առաջացում)։ Բնության մեջ հանդիպում է բարիտ միներալի ձևով։ Բարիումի սուլֆատը օգտագործվում է թղթի, ռետինի, խեցեղենի արտադրություններում որպես լցանյութ, նավթահորերի հորատման համար օգտագործվող խառնուրդներում՝ ծանրացուցիչ։ Բարիումի սուլֆատը լավ կլանում է ռենտգենյան ճառագայթները և օգտագործվում ստամոքս-աղիքային հիվանդությունների ռենտգենահետազոտման համար։ Մտնում է բարիտային ցեմենտի և լիտոպոնի բաղադրության մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ BARIUM SULFATE
- 1 2 3 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0047.html
- ↑ David R. Lide, Jr. Basic Laboratory and Industrial Chemicals: A CRC Quick Reference Handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
| ||||||
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարիումի սուլֆատ» հոդվածին։ |
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 319)։ |