Սուլֆիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սուլֆիդներ (լատ.՝ sulfur - ծծումբ), ծծմբի միացությունները ավելի էլեկտրադրական տարրերի և ածխաջրածնային ռադիկալների հետ։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անօրգանական սուլֆիդներ մետաղների և ծծմբի միացություններ են՝ ծծմբաջրածնական թթվի աղերը, որոնք լինում են՝ չեզոք՝ \mbox{M}_\mathrm{2}\mbox{S}_\mathrm{ } և թթու \mbox{MHS}_\mathrm{ } (M-ը միարժեք մետաղ է)։ Ամոնիումի, ալկալիական և հողալկալիական մետաղների սուլֆիդները ջրում լուծելի (վերջինները՝ ավելի վատ), անգույն, բյուրեղական նյութեր են։

Լուծույթները հիմնային են։ Ծանր մետաղների սուլֆիդները ջրում չլուծվող, մեծ մասամբ սև, բյուրեղական նյութեր են։ Ցինկի սուլֆիդը սպիտակ է, մանգանինը՝ վարդագույն, կադմիումինը և անագինը (IV)՝ դեղին, ծարիրինը՝ նարնջակարմիր։ Այս սուլֆիդների մի մասը չի լուծվում նաև թթուներում։ Այդ հատկություններն օգտագործվում են վերլուծական քիմիայում՝ մետաղները բաժանելու և տարբերակելու համար։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլֆիդները բնության մեջ տարածված նյութեր են, կազմում են երկրակեղևի զանգվածի մոտ 0,15 %-ը, առաջացնում են 200-ից ավելի» միներալ (սֆաչերիա, մոփբղենիա, կինովար, պիրիա և այլն)։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուլֆիդները ստանում են մետաղի և ծծմբի աղերի, հիդրօքսիդների և ծծմբաջրածնի կամ ամոնիումի սուլֆիդի փոխազդեցությամբ, նաև սուլֆիդները ածխածնով բարձր ջերմաստիճաններում վերականգնելով։

\mathsf{Fe + S \rightarrow FeS}
\mathsf{2CdO + 3S \rightarrow 2CdS + SO_2}
\mathsf{TiO_2 + CS_2 \rightarrow TiS_2 + CO_2}
\mathsf{Na_2SO_4 + 4C \rightarrow Na_2S + 4CO}
\mathsf{2Ga + 3H_2S \rightarrow Ga_2S_3 + 3H_2}
\mathsf{ZnCl_2 + Na_2S \rightarrow ZnS + 2NaCl}

Բնական աուլֆիդները համապատասխան տարրերի ստացման կարևոր հումքեր են։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուծելի սուլֆիդներ օգտագործում են կաշին դաբաղելու, կալցիումի և բարիումի սուլֆիդներ՝ գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար և այլն։ Օրգանական սուլֆիդներ ծծմբաօրգանական միացություններ են՝ R—Sn—R՝(n^l,R-^ R՝-ը ածխաջրածնային մնացորդներ են)։

Միացությունները, որոնցում ո=1, կոչվում են միասուլֆիդներ, ո=2՝ երկսուլֆիդներ և այլն։ Սուլֆիդները բնության մեջ տարածված միացություններ են (մեթիոնին, բիոտին և այլն), պարունակվում են նաև նավթում, քարածխում։

Օգտագործվում են որպես շարժիչային վառելանյութերի և քսայուղերի կայունացուցիչներ, դեղանյութեր, ներկանյութեր, լուծիչներ։ Որոշ սինթետիկ օրգանական սուլֆիդներ (պոլիսուլֆիդային կաուչուկները, ծծմբային ներկանյութերը ևն) ունեն կարևոր արդյունաբերական նշանակություն։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1995. — Т. 4 (Пол-Три). — 639 с. — ISBN 5-82270-092-4
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 187 CC-BY-SA-icon-80x15.png