Կադմիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
48 Արծաթ

ԿադմիումԻնդիում

Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բոր Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսկի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
48Cd
Hexagonal.svg
Electron shell 048 Cadmium.svg
Պարզ նյութի արտաքին տեսք
Cadmium-crystal bar.jpg
Փափուկ արծաթափայլ մետաղ
Electron shell 048 Cadmium - no label.svg
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Կադմիում/ Cadmium (Cd),Cd, 48
Խումբ, պարբերություն, բլոկ 2, 5,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
112,411(8)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Kr] 4d10 5s2
Ատոմի շառավիղ 154 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ 148 պմ
Իոնի շառավիղ (+2e) 97 պմ
Էլեկտրաբացասականություն 1,69 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ −0,403
Օքսիդացման աստիճաններ 2
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 867,2 (8,99) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան 594,1
Եռման ջերմաստիճան 1 038
Մոլյար ջերմունակություն 26,0[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 13,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք Վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ a=2,979 c=5,618
Դեբայի ջերմաստիճան 209 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 96,9 Վտ/(մ·Կ)
CAS համար CAS գրանցման համար?
48
Կադմիում
Cd
112,411
4d105s2


Կադմիում (լատ.՝ Cadmium) քիմիական տարր է որի նշանն է Cd, պարբերական համակարգի 5-րդ պարբերության, 2-րդ խմբի քիմիական տարր: Կարգահամարը 48 է, ատոմական զանգվածը՝ 112,40, ատոմի արտաքին թաղանթի էլեկտրոնային կաոուցվածքը՝ 4d105s2։ Սպիտակ-արծաթափայլ, փափուկ և ձգվող մետաղ է։ Կադմիումը միացություններում երկարժեք է։ Օդում խամրում է մակերևույթին առաջացած CdO օքսիդի բարակ թաղանթի պատճառով, որը պաշտպանում է կադմիումը հետագա օքսիդացումից։

Բացահայտման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Ֆ. Շտրոմայերը 1817 թվականին և անվանել «կադմիում»:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆ. Շտրոմայերը անվալել է «կադմիում», հունարեն՝ καδμεία - ցինկի ոչ մաքուր օքսիդ կամ ցինկի հանքանյութ։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադմիումը հազվագյուտ և ցրված տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3•10−5 % (ըստ զանգվածի)։ Երկիր ընդերքում կադմիումի միջին պարունակությունը կազմում է 130 մգ/տ, ծովի ջրում՝ 0,11 մկգ/լ։ Հայտնի են կադմիումի ընդամենը 6 միներալներ։ Կադմիումի հազվագյուտ միներալներից են՝

  • գրինոկիտը՝ CdS (77,8% Cd),
  • խոուլիիտ,
  • օտավիտ CdCO3,
  • մոնտեպոնիտ CdO (87,5 % Cd)
  • կադմոսելիտ (47% Cd)
  • քսանտոխրոիտ CdS(H2O)х (77,2% Cd)։

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ութ կայուն իզոտոպ՝ 106 (1,215%), 108 (0,875%), 110 (12, 39%), 111 (12,75%), 112 (24,07%), 113 (12,26%), 114 (28,86%) և 116 (7,58%) զանգվածային թվերով։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստացվում է ցինկի, կապարա-ցինկի, պղնձա-ցինկի հանքերի թափոնների մշակումից։ Մեկ տարում արտադրվում է մոտ 20000 տոննա կադմիում[3]:

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադմիումի սուլֆիտ

Սպիտակ-արծաթափայլ, փափուկ և ձգվող մետաղ է, խտությունը՝ 8650 կգ/մ3 (20 °C-ում), հալման ջերմաստիճանը՝ 320,9 °C, եռմանը՝ 767 °C: Կադմիումը միացություններում երկարժեք է։ Օդում խամրում է մակերևույթին առաջացած CdO օքսիդի բարակ թաղանթի պատճառով, որը պաշտպանում է կադմիումը հետագա օքսիդացումից։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդում ուժեղ տաքացնելիս այրվում է՝ առաջացնելով բաց դարչնագույնից մինչև մուգ դարչնագույն CdO օքսիդը (բյուրեղային փոշի է)։ Կադմիումը միացություններ է առաջացնում հալոգենների, ծծմբի և այլ տարրերի հետ։ Անօրգանական թթուներից դանդաղ դուրս է մղում ջրածին՝ առաջացնելով համապատասխան աղեր: Կադմիումի աղերի վրա կծու ալկալիներով ազդելիս նստում է սպիտակ հիդրօքսիդը՝ Cd(OH)2։ Կադմիումի միացությունները թունավոր են, առանձնապես վտանգավոր են նրա օքսիդի գոլորշիները՝ շնչելիս։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդյունաբերությունը

Կիրառվում է միջուկային ռեակտորներում, հակակոռոզային և դեկորատիվ ծածկույթներ պատրաստելու համար, կուտակիչներում։ Մտնում է դյուրահալ համաձուլվածքների (օրինակ, Վուդի համաձուլվածքի) բաղադրության մեջ։ Կադմիումի սուլֆիդը (կադմիումի դեղին) կիրառվում է որպես գեղանկարչական ներկ։ Կադմիումի սուլֆատը և ամալգամն օգտագործում են վեստոնի նորմալ էլեմենտում։ Կադմիումի համաձուլվածքները ոսկու հետ ունեն կանաչավուն գունավորում[4][5]:

Կենդանի օրգանիզմում կադմիումի պարունակությունը կազմում է (%-ով) բույսերում՝ 10−4, որոշ կենդանիների օրգանիզմում՝ 4•10−53•10−3։ Հայտնաբերված է ողնաշարավոր բոլոր կենդանիների օրգանիզմներում։ Կադմիումով առավել հարուստ է լյարդը։ Կադմիումի ֆիզիոլոգիական նշանակությունն անբավարար է ուսումնասիրված, բայց հայտնի է, որ այն ազդում է ածխաջրային փոխանակության, լյարդում հիպոքլորաթթվի սինթեզի, որոշ ֆերմենտների ակտիվության վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти т. / Редкол.: Кнунянц И. Л. (гл. ред.). — Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 280. — 671 с. — 100 000 экз.
  3. http://www.euro.who.int/__data/assets/pdf_file/0016/123073/AQG2ndEd_6_3Cadmium.PDF
  4. Золото - какой цвет в моде
  5. Ювелирное дело » Сплавы драгоценных металлов

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]