Ինդիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
49 ԿադմիումԻնդիումԱնագ
Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
49In
Tetragonal.svg
Electron shell 049 Indium.svg
Слитки индия
Շատ փափուկ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Ինդիում/ Indium (In), 49
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
114,818(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Kr] 4d10 5s2 5p1
Ատոմի շառավիղ 166 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 144 պմ
Իոնի շառավիղ (+3e) 81 պմ
Էլեկտրաբացասականություն 1,78 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ −0,34 В
Օքսիդացման աստիճաններ +1, +3
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 558,0 (5,78) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 7,31 գ/սմ³
Հալման ջերմաստիճան 429.32
Եռման ջերմաստիճան 2353
Մոլյար ջերմունակություն 26,7[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 15,7 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք տետրագոնալ
Բյուրեղացանցի տվյալներ a=3,252 c=4,946[3]
Դեբայի ջերմաստիճան 129 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 81,8 Վտ/(մ·Կ)
CAS համար CAS գրանցման համար?
49
Ինդիում
In
114,818
4d105s25p1


Ինդիում (լատ.՝ Indium) քիմիական տարր է որի նշանն է In, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 3-րդ խմբի քիմիական տարր: Կարգահամարը 49 է, ատոմական զանգվածը՝ 114,82, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը՝ 5s25p1: Պատկանում է փափուկ մետաղների խմբին։ Քիմիական հատկություններով նման է ալյումինին և գալիումին, արտաքին տեսքով՝ ցինկին։

Պատմություն[խմբագրել]

Հայտնաբերել են գերմանացի գիտնականներ Ֆ. Ռայխը և Տ. Ռիխտերը (Theodore Richter), 1863 թվականին, ցինկի խաբուսահանքի սպեկտրային ուսումնասիրության ժամանակ[4][5]:

Անվանում[խմբագրել]

Անվանումը ստացել է շնորհիվ սպեկտրում եղած բնորոշ վառ-կապույա (ինդիգոյի գույնի) գծերի։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Իրիիումը սպիտակ-արծաթափայլ, փափուկ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 156,2 °C, եռմանը՝ 2075°C, խտությունը՝ 7362 կգ/մ3: Միացություններում եռարժեք է, հազվադեպ՝ միարժեք և երկարժեք։ Օդում, հոծ վիճակում կայուն է, բարձր ջերմաստիճաններում օքսիդանում է, իսկ 800 °C-ից բարձր այրվում է կապտամանուշակագույն բոցով՝ առաջացնելով Iո2O3 օքսիդը։

  • Գերհաղորդականության կրիտիկական ջերմաստիճանը (մթնոլորտային ճնշում) 3,405 К
  • Խտություն՝ 7,362 (20 °C, գ/սմ³)
  • 7,023 (157 °C, գ/սմ³)
  • 5,763 (2109 °C, գ/սմ³)

Գոլորշիացման ճնշումը (մմ սնդիկի սյուն).

  • 0,01 (912 °C)
  • 0,1 (1042 °C)
  • 1 (1205 °C)
  • 10 (1414 °C)
  • 100 (1688 °C)

Տեսակարար ջերմնունակություն՝ (0-150 °C). 0,238 Ջ/գ·K

Թերմոդինամիկական պարամետրեր[խմբագրել]

  • Ստանդարտ ձևավորման էնթալպիա ΔH (298 К). 0 կՋ/մոլ (տ)
  • Գիբսի ստանդարտ ձևավորման էներգիա ΔG (298 К). 0 կՋ/մոլ (տ)
  • Ստանդարտ էնտրոպիոն ձևավորման S (298 К). 57,82 կՋ/մոլ (տ)
  • Ստանդարտ մոլային ջերմունակություն (298 К). 26,74 կՋ/մոլ (տ)
  • Հալման էնթալպիա ΔHհալ. 3,26 կՋ/մոլ
  • Եռման էնթալպիա ΔHեռ. 227,6 կՋ/մոլ

Կադմիումի համաձուլվածքը ունի կանաչադեղնավում գունավորում։ Հայտնի է «կանաչ ոսկի»՝ 75 % ոսկի 20 % արծաթ և 5 % ինիդիում[6]:

Քիմիական հատկություններ[խմբագրել]

  • Տաքացնելիս ինդիումը միանում է հալոգեններին, ծծմբին, ֆոսֆորին, ազոտին և այլ տարրերին։ Ստացվում է ցինկի, կապարի և անագի արտադրական թափոնների և միջանկյալ նյութերի մշակումից։
  • Էլեկտրաբացասականությունը՝ 1,78:
  • Ալկալիական լուծույթներում, նույնիսկ տաքացման պայմաներում ռեակցիայի մեջ չի մտնում։
  • Ռեակցիայի մեջ է մտնում քլորի և բրոմի հետ։
  • Տաքացնելիս փոխազդում է յոդի, ծծմբի (620 °C-ից բարձր), սելենի, տելուրի հետ։
  • Օքսիդացման աստիճան՝ +1 մինչև +3

Կիրառություն[խմբագրել]

Իրիդիումը և նրա միացությունները (օրինակ, նիտրիդը՝ InN, ֆոսֆիդը՝ InP և այլն) կիրառվում են կիսահաղորդչային տեխնիկայում, հակակոռոզային ծածկույթների պատրաստման համար, դյուրահալ համաձուլվածքների արտադրությունում, ատամնաբուժության մեջ, ինչպես նաև միջուկային ֆիզիկայում (նրբաթիթեղների ձեով) նեյտրոնների և դրանց էներգիայի քանակությունը որոշելու համար։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 226. — 671 с. — 100 000 экз.
  3. WebElements Periodic Table of the Elements | Indium | crystal structures
  4. Reich, F.; Richter, T. (1863). «Ueber das Indium». Journal für Praktische Chemie 90 (1): 172–176. doi:10.1002/prac.18630900122. 
  5. Reich, F.; Richter, T. (1864). «Ueber das Indium». Journal für Praktische Chemie 92 (1): 480–485. doi:10.1002/prac.18640920180. 
  6. С. И. Венецкий. О редких и рассеянных. Рассказы о металлах. М.: «Металлургия», 1980. [1]