Ամերիցիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
95 Պլուտոնիում

ԱմերիցիումԿյուրիում

Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բոր Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսկի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
95Am
Hexagonal.svg
Electron shell 095 Americium.svg
Americium microscope.jpg
Արծաթափայլ ռադիոակտիվ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Ամերիցիում/ Americium (Am),Am, 95
Խումբ, պարբերություն, բլոկ 4, ,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
243,0614[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Rn] 5f7 7s2
Ատոմի շառավիղ 173 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտ շառավիղ 144 պմ
Իոնի շառավիղ (+4e) 92 (+3e) 107 պմ
Էլեկտրաբացասականություն 1,3 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ Am←Am4+ -0,90 В
Am←Am3+ -2,07 В
Am←Am2+ -1,95 В
Օքսիդացման աստիճաններ 6, 5, 4, 3
Իոնացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 0,0 (0,00)Կաղապար:Нет АИ կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Հալման ջերմաստիճան 1448 K (1176 °C, 2149 °F)
Եռման ջերմաստիճան 2880,15 K (2607 °C, 4725 °F)
Հալման տեսակարար ջերմունակություն 25,1 կՋ/մոլ
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն 575 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն 25,85[2] Ջ/(Կ·մոլ)
Պարզ նյութի բյուրեղացանց
C/a հարաբերություն 3,24
CAS համար CAS գրանցման համար?
95
Ամերիցիում
Am
243,061
5f77s2


Ամերիցիում (լատ.՝ Americium), քիմիական նշանը՝ Am (կարդացվում է «ամերիցիում»)։ Արհեստական ճանապարհով ստացված ռադիոակտիվ քիմիական տարր է՝ 95 ատոմային թվով։ Ակտինոիդ է։ Տեղակայված է պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3B խմբում։

Համեմատաբար երկարատև կյանք ունեցող նուկլիդներն են. 243Am (կիսատրոհման պարբերությունը՝ T1/2 = 7370 տարի), 242 mAm (T1/2 = 141 տարի) և 241Am (T1/2 = 432.1 տարի)։ Ամերիցիումի չգրգռված ատոմի արտաքին երեք շերտերի էլեկտրոնային կոնֆիգուրացիան 5s²p6d10f76s²p67s² է։

Միացություններում ցուցաբերում է +2-ից +7 օքսիդացման աստիճաններ, ավելի շատ բնութագրական է +3-ը (վալենտականությունը՝ 3)։ Ամերիցիումի նեյտրալ ատոմի շառավիղը 0.174 նմ է, Am3+, Am4+, Am5+ և Am6+ իոնները՝ համապատասխանաբար 0.0962, 0.0888, 0.0860 և 0.0800 նմ։

Հայտնագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիցիումն առաջին անգամ ստացվել է 1944-1945 թվականների մի խումբ ամերիկացի հետազոտողների կողմից (Գ. Սիբորգ, Ռ. Ջեյմս, Լ. Մորգան, Ա. Գիորսո)՝ պլուտոնիում-239-ը նեյտրոններով ճառագայթելով։ Պլուտոնիում-239-ի միջուկը նեյտրոն կլանելուց հետո ենթարկվում է β վերափոխման, ինչի արդյունքում ստացվում է ամերիցիում-240:

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը ստացվել է «Ամերիկա» բառից՝ նույն սկզբունքով, ինչ Եվրոպիումը, որը լանթանոիդների ընտանիքում[3][4][5] զբաղեցնում է նույն՝ 6-րդ տեղը, ինչպես ամերիցիումը՝ ակտինոիդների ընտանիքում։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիցիումը (241Am նուկլիդը) կիլոգրամային քանակություներով յուրաքանչյուր տարի առանձնացնում են գործածված ատոմային վառելիքից։

Ստացման հաջորդականություն

  • 238U + n => 239U
  • 239U β տրոհում => 239Np
  • 239Np β տրոհում => 239Pu
  • 239Pu + n => 240Pu
  • 240Pu + n => 241Pu
  • 241Pu β տրոհում (13.2 տարի) => 241Am

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մի շարք իզոտոպներ (237—246), որոնցից ամենակայուններն են՝ 243Am (T1/2 = 7950 տարի), 242Am (T1/2 ≈ 100 տարի) և 241Am (T1/2 = 458 տարի)։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղացանցի կառուցվածքը

Ամերիցիումը ուժեղ ռադիոակտիվ արծաթագույն մետաղ է։ Սեփական α ճառագայթման շնորհիվ մթության մեջ լուսարձակում է։ Հալման ջերմաստիճանը 1173 °C է, եռման ջերմաստիճանը՝ 2607 °C, խտությունը՝ 13.76 գ/սմ³: 600 °C-ից ցածր ջերմաստիճանում կայուն է α-մոդիֆիկացիան՝ կրկնակի հեքսոգոնալ ցանցով, դրանից բարձր ջերմաստիճանում՝ β-մոդիֆիկացիան՝ խորանարդային ցանցով։ Բարձր ճնշումների պայմաններում ստացվել են ամերիցիումի ևս երկու մոդիֆիկացիաներ։

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական հատկություներով ամերիցիումը նման է լանթանոիդներին: Օքսիդանում է թթվածնով՝ վերջինիս անբավարարության դեպքում տալով AmO օքսիդը։ Ամերիցիումի շատ (III) միացությունների՝ օդի պայմաններում շիկացման ժամանակ (օրինակ Am(OH)3, Am(NO3)3 և այլն) ստացվում է AmO2 սև դիօքսիդը (երկօքսիդը)։ Այս միացության վերականգնումից (ջրածնով) ստացվում է Am2O3։ Թթվային թույլ լուծույթների հետ փոխազդելով ստացվում են Am3+ աղեր։

Լուծույթներում ամերիցիումը կարող հանդես գալ Am3+, Am4+, AmՕ2+ և AmՕ 22+ կատիոնների տեսքով։ Այս բոլոր կատիոններն առաջացնում են մեծ քանակությամբ տարբեր միացություներ։

Ամերիցիում (IV)-ը և ամերիցիում (V)-ը ջրային լուծույթներում հանդես են գալիս օքսիդիչների տեսքով և հեշտությամբ վերականգնվում են մինչև ամերիցիում (III)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. WebElements Periodic Table of the Elements | Americium | crystal structures
  3. Seaborg, G. T.; James, R.A. and Morgan, L. O.: "The New Element Americium (Atomic Number 95)", THIN PPR (National Nuclear Energy Series, Plutonium Project Record), Vol 14 B The Transuranium Elements: Research Papers, Paper No. 22.1, McGraw-Hill Book Co., Inc., New York, 1949. Abstract; Full text (January 1948), Retrieved 28 November 2010
  4. Street K., Ghiorso A., Seaborg G. (1950)։ «The Isotopes of Americium»։ Physical Review 79 (3): 530։ Bibcode:1950PhRv...79..530S։ doi:10.1103/PhysRev.79.530 
  5. Greenwood, p. 1252

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 316 CC-BY-SA-icon-80x15.png