Jump to content

Իոնացման էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոնացման էներգիայի կախումը տարրի ատոմային համարից

Իոնացման էներգիա, ատոմից մեկ էլեկտրոն հեռացնելու համար պահանջվող էներգիան։ Իոնացման էներգիան տարրի կարևորագույն բնութագրերից մեկն է։

Նկարում ցուցադրված է առաջին քսան տարրերի իոնացման էներգիաների փոփոխությունը։

Մետաղների իոնացման էներգիան, Էլեկտրոն-վոլտ (eV)
տարր eV տարր eV տարր eV տարր eV տարր eV
Ag: 4,52-4,74 Al: 4,06-4,26 As: 3,75 Au: 5,1-5,47 B: ~4,45
Ba: 2,52-2,7 Be: 4,98 Bi: 4,34 C: ~5 Ca: 2,87
Cd: 4,08 Ce: 2,9 Co: 5 Cr: 4,5 Cs: 2,14
Cu: 4,53-5,10 Eu: 2,5 Fe: 4,67-4,81 Ga: 4,32 Gd: 2,90
Hf: 3,9 Hg: 4,475 In: 4,09 Ir: 5,00-5,67 K: 2,29
La: 4 Li: 2,93 Lu: ~3,3 Mg: 3,66 Mn: 4,1
Mo: 4,36-4,95 Na: 2,36 Nb: 3,95-4,87 Nd: 3,2 Ni: 5,04-5,35
Os: 5,93 Pb: 4,25 Pd: 5,22-5,6 Pt: 5,12-5,93 Rb: 2,261
Re: 4,72 Rh: 4,98 Ru: 4,71 Sb: 4,55-4,7 Sc: 3,5
Se: 5,9 Si: 4,60-4,85 Sm: 2,7 Sn: 4,42 Sr: ~2,59
Ta: 4,00-4,80 Tb: 3,00 Te: 4,95 Th: 3,4 Ti: 4,33
Tl: ~3,84 U: 3,63-3,90 V: 4,3 W: 4,32-5,22 Y: 3,1
Yb: 2,60 Zn: 3,63-4,9 Zr: 4,05

Ինոցման պոտենցյալ ատոմի իոնացման էներգիայի չափն է։ Տարբերում են իոնացման առաջին, երկրորդ և այլ պոտենցիալներ։ Իոնացման առաջին պոտենցիալը հիմնական վիճակում գտնվող չեզոք ատոմի ու միապատիկ լիցքավորված իոնի հիմնական վիճակի էներգիաների տարբերության և էլեկտրոնի լիցքի հարաբերությունն է։ Միապատիկ լիցքավորված իոնի Ինորացման պոտենցիալը անվանում են իոնացման երկրորդ պոտենցիալ։ Ինոացման պոտենցյալը չափում են t/ով։ Հիմնական վիճակում գտնվող չեզոք ատոմից էլեկտրոնի (առավել թույլ կապված) հեռացմանը համապատասխանող իոնացման առաջին պոտենցիալի արժեքները 3,894 վ-ից (Cs) հասնում են մինչև 24,587 վ (He)։ Դրանք պարբերաբար փոփողվում են՝ կախված ատոմական Z համարից։ Մոլեկուլների իոնացման առաջին պոտենցիալները նույն կարգի մեծություններ են, ինչ և ատոմներինը (5-15 վ)։ Իոնացման պոտենցիալը աճում է ատոմի իոնացման աստիճանի մեծացմանը զուգընթաց։ Օրինակ, Li-ի չեզոք ատոմի իոնացման պոտենցիալը հավասար է 5,392 վ (իոնացման առաջին պոտենցիալ), Li+-ինը՝ 75,638 վ (երկրորդ պոտենցիալ), իսկ Լi++-ինը՝ 122,451 վ (երրորդ պոտենցիալ)։ Ինոացման պոտենցիալը որոշվում է փորձով՝ էլեկտրոնների հարվածներով գազը իոնացնելու ճանապարհով կամ իոնացման այլ մեխանիզմների օգնությամբ։

Իոնացման էներգիան ատոմային համարի աստիճանական մեծացման հետ փոխվում է պարբերականորեն. մեծանում է և կտրուկ փոքրանում, դարձյալ մեծանում և կտրուկ փոքրանում է։ Ատոմի շառավիղը, էլեկտրաբացասականությունը, տարրերի մետաղական կամ ոչ մետաղական հատկությունները, վալենտականությունը և օքսիդացման աստիճանը, իոնացման էներգիան և մի շարք այլ հատկություններ ևս փոխվում են պարբերականորեն, որը բացատրվում էատոմի կառուցվածքի քվանտային տեսությամբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 378