Իրիդիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
77 Օսմիում

ԻրիդիումՊլատին

Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
77Ir
Cubic-face-centered.svg
Electron shell 077 Iridium.svg
Իրիդիումի բյուրեղները
Ծանր, դժվարահալ, ածրաթա-սպիտակ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Իրիդիում / Iridium (Ir),Ir, 77
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
192,217(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Xe] 4f14 5d7 6s2
Ատոմի շառավիղ 136 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 127 պմ
Իոնի շառավիղ = (+4e) 68 պմ
Էլեկտրաբացասականություն 2,20 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ Ir←Ir3+ 1,00 В
Օքսիդացման աստիճաններ 6, 4, 3, 2, 1, 0, −1
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 868,1 (9,00) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 22,65/22,56±0,01[2][3][4] գ/սմ³
Հալման ջերմաստիճան 2739 K (2466 °C, 4471 °F)
Եռման ջերմաստիճան 4701 K (4428 °C, 8002 °F)
Հալման տեսակարար ջերմունակություն 26,0 կՋ/մոլ
Հալման տեսակարար ջերմունակություն 610 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն 25,1[5] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 610 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք խորանարդ
Բյուրեղացանցի տվյալներ 3,840
Դեբայի ջերմաստիճան 430,00 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 147 Վտ/(մ·Կ)
CAS համար CAS գրանցման համար?
77
Իրիդիում
Ir
192,22
4f145d76s2

Իրիդիում (լատ.՝ Iridium), քիմիական տարր, որի նշանն է՝ Ir-ը, պարբերական համակարգի 6-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր: Կարգահամարը 77 է, ատոմական զանգվածը՝ 192,22, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթի կառուցվածքը 5d7 6s2 է։

Պլատինի խմբի շատ ամուր, դժվարահալ, արծաթափայլ մետաղ է։ Ունի մեծ խտություն և այդ ցուցանիշով համեմատելի է միայն օսմիումի հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիդիումը հայտնագործել է Սմիթսոն Թենանթը 1803 թվականին բնական պլատինի չլուծվող խառնուրդներում և նրան տվել է հունական դիցաբանության՝ հին հուն․՝ ἶρις - ծիածանն, անձնավորող Իրիս աստվածուհու անունը, իրիդիումի ծիածանափայլ աղերի համար[6]։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնության մեջ հանդիպում է ագատ վիճակում պլատինի, ռութենիումի, օսմիումի և ռադիումի հետ։ Իրիդիում կազմում է երկրի կեղևի 1-10−7 %-ը (ըստ զանգվածի):

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիդիումի հանքավայրերը տարածված են Կանադայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Նոր Գվինեայում, Հարավային Աֆրիկա[7]:

Երկրի վրա իրիդիումի տարեկան արտադրությունը կազմում է մոտ 3 տոննա[8]:

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիտակ-արծաթափայլ, շատ կարծր և դժվարահալ, քիմիապես կայուն մետաղ է։ Այդ հատկությունների շնորհիվ իրիդիումը դասվում է ազնիվ մետաղների շարքը։ Հալման ջերմաստիճանը՝ 2410 °C է, եռմանը՝ 5300 °C (հավանաբար), խտությունը՝ 22400 կգ/մ3 (10 °C-ում), առաձգականությունը՝ 538 ԳՊա[9]:

Իրիդիումի որոշ աղերի գունավորումները
Միացություն Գույն
IrF5
Cs3IrI6
KIrF6
Na2IrBr6
Na3IrBr6·H2O
IrI3
K3IrCl6·H2O

Քիմիական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացություններում եռարժեք է և քառարժեք, հազվադեպ՝ միարժեք և վեցարժեք։ 600 °C-ից բարձր միանում է թթվածնին՝ առաջացնելով IrO2 օքսիդը։

\mathsf{Ir + O_2 \rightarrow IrO_2 }

Փոշի վիճակում և բարձր ջերմաստիճաններում միանում է հալոգեններին ծծմբին, ֆոսֆորին և այլ տարրերին։

\mathsf{Ir + 3F_2 \rightarrow IrF_6 }
\mathsf{2Ir + 5F_2 \rightarrow 2IrF_5 }
\mathsf{2Ir + 3Cl_2 \rightarrow 2IrCl_3 }
\mathsf{2Ir + 3Br_2 \rightarrow IrBr_3 }

Համաձուլվածքներ է առաջացնում մետաղների (պլատինի, օսմիումի, պղնձի, ցինկի և այլն) հետ։

Իրիդիումի միացություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիդիումի երկարժեք միացություններ
Իրիդիումի եռարժեք միացություններ
  • Ir2O3 - մուգ կապույտ, կարծր նյութ։ Ջրում քիչ լուծելի։ Լուծվում են ծծմբական թթվում:
  • IrCl3 - անկայուն միացություններ, գույնը տատանվում է մուգ կանաչից մինչև բաց դեղին։ Խտությունը՝ 5,292 գ/սմ³: Ջրում, թթուներում, ալկալիներում քիչ են լուծվում։
Իրիդիումի միացությունների
օքսիդացման աստիճանները
−3 [Ir(CO)
3
]3−
−1 [Ir(CO)
3
(PPh
3
)]
0 Ir
4
(CO)
12
+1 [Ir(CO)Cl(PPh
3
)
2
]
+2 IrCl
2
+3 IrCl
3
+4 IrO
2
+5 Ir
4
F
20
+6 IrF
6
+7 [(η2
-O
2
)IrO
2
]+
+8 IrO
4
+9 [IrO
4
]+
  • IrBr3 - դեղնականաչ-կանաչ գույնի բյուրեղներ։ Լուծվում են ջրում, սպիրտներում քի են լուծվում։
  • Ir2S3 - պինդ շագանակագույն նյութ։ 1050 °C ջերմաստիճանում քայքայվում են։ Քիչ են լուծվում ջրում։ Լուծվում են ազոտական թթվում և կալիումի սուլֆիդի լուծույթում։ 
Իրիդիումի քառարժեք միացություններ
  • IrO2 - սև գույնի բյուրեղներ։ Խտությունը՝ 3,15 գ/սմ³: Ջրում, էթանոլում, թթուներում քիչ լուծելի։
  • IrF4 - դեղին գույնի յուղոտ հեղուկ, հալման ջերմաստիճանը՝ 106 °C:
  • IrCl4 - հիդրոսկոպիկ շականակագույն կարծր նյութ։ Լուծվում են սառը ջրում։ 600-700 °C ջերմաստիճանում ստացվում են մետաղական իրիդիումի և քլորի փոխազդեցությունից։
  • IrBr4 - կապույտ գույնի նյութ։ Լուծվում են էթանոլում։ Ստացվում են IrO2 և բրոմաջրածնական թթվի փոխազդեցությունից։
  • IrS2 - կարծր շականակագույն նյութ։ Ջրում քիչ լուծելի։
  • Ir(OH)4 (IrO2·2H2O) - մուգ կապույտ նստվածք։ Գործնականում ջրում չլուծվող։
Իրիդիումի վեցարժեք միացություններ
  • IrF6 - դեղին գույնի բյուրեղներ։ tհալ. 44 °C, tեռ. 53 °C, խտությունը՝ 6,0 գ/սմ³: Ստացվում են իրիդիումի և մթնոլորտային ֆոսֆորի փոխազդեցությունից։ Ուժեղ օքսիդիչ են, փոխազդում է ջրի և ազոտի մոնօքսիդի հետ.
\mathsf{2IrF_6 + 10H_2O \rightarrow 2Ir(OH)_4 + 12HF + O_2\uparrow}
\mathsf{IrF_6 + NO \rightarrow NO[IrF_6] }
  • IrS3 - մոխրագույն, ջրում քիչ լուծելի փոշի։

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի երկու կայուն իզոտոպ՝ 191Ir (38,5 %) և 193Ir (61,3 %): Արհեստական ռադիոակտիվ իզոտոպներից արժեքավոր են 192Ir (T1/2 = 74,37 օր) և 194Ir (T1/a = 19 ժ):

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիդիումի պաշարները

Մաքուր իրիդիումը հազվադեպ է կիրառվում։ Նրա համաձուլվածքներից պատրաստում են էլեկտրոդներ, թերմազույգի հաղորդալարեր են։ Իրիդիումը 4,5-5 անգամ թանկ է ոսկուց:

Արժեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի մարտին 1 գրամ իրիդիումի արժեքը համաշխարհային շուկայում կազմել է մոտ 17,68 ԱՄՆ դոլլար[10]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. «Iridium: physical properties» (անգլերեն)։ WebElements։ Վերցված է 2013-08-17 
  3. Theoretical calculation gave the following results (The lattice parameters, densities and atomic volumes of the platinum metals. Crabtree, Robert H. Sterling Chem. Lab., Yale Univ., New Haven, CT, USA. Journal of the Less-Common Metals (1979), 64(1), P7-P9. )
  4. Arblaster, J. W. (1989)։ «Densities of osmium and iridium: recalculations based upon a review of the latest crystallographic data» (PDF)։ Platinum Metals Review 33 (1): 14–16 
  5. Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — С. 272. — 671 с. — 100 000 экз.
  6. Iridium
  7. Осмистый иридий
  8. Журнал "Знания Сила" 7/2013
  9. Химическая энциклопедия / Редкол.: Кнунянц И.Л. и др.. — М.: Советская энциклопедия, 1990. — Т. 2. — 671 с. — ISBN 5-82270-035-5
  10. infomine.com։ «Iridium Price Charts in Different Time Ranges» (անգլերեն)։ Վերցված է 19 марта 2014 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png