Պրազեդիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
59 ՑերիումՊրազեդիումՆեոդիում
Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
59Ce
Hexagonal.svg
Electron shell 059 Praseodymium.svg
Պրազեդիում
Սպիտակ արծաթափայլ մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Պրազեդիում / Praseodymium (Pr), 59
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
140,90765(2)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Xe] 4f3 6s2
Ատոմի շառավիղ 182 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 165 պմ
Իոնի շառավիղ (+4e) 90 101.(+3e) 3 պմ
Էլեկտրաբացասականություն 1,13 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ Pr←Pr3+ −2,35 В
Օքսիդացման աստիճաններ 4, 3
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 526,6 (5,46) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 6,773 գ/սմ³
Հալման ջերմաստիճան 1204
Եռման ջերմաստիճան 3785
Մոլյար ջերմունակություն 27,44[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 20,8 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք վեցանկյուն
Բյուրեղացանցի տվյալներ a=3,673 c=11,84
C/a հարաբերություն 3,22
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 12,5 Վտ/(մ·Կ)
59
Պրազեոդիում
140,908
4f36s2

Պրազեոդիմ (լատ.՝ Praseodymium) քիմիական տարր է, որի նշանն է Pr, տարրերի պարբերական համակարգի 6-րդ պարբերության 3-րդ խմբի տարր։ Պատկանում է լանթանիդների ընտանիքին, կարգահամարը՝ 59, ատոմական զանգվածը՝ 140,9077։ f տարր է, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s2 4p6 4d10 4f3 5s2 5p6 6s2։ К, L, M և N թաղանթները լրացված են։

Պատմություն[խմբագրել]

Պրազեոդիմը հայտնաբերել է ավստրիացի քիմիկոս Կ․ Աուեր ֆոն Վելսբախը, 1885 թվականին։ Պարզվել է, որ 1839 թվականին, ըստ շվեդ քիմիկոս Կառլ Մոսանդերի տարրը հանդիսանում է 2 այլ տարրերի խառնուրդ, որը իր ֆիզիկական և քիմիական հատկություններով նման է պրազեոոդիմին:

Անվանում[խմբագրել]

Ծագել է հուն.՝ πράσιος - «բաց կանաչ» և δίδυμος - «կրկնակ, երկվորյակ»: Անվանումը ստացել է իր աղերի գույնի շնորհիվ:

Բնության մեջ[խմբագրել]

Monazite - Rostadheia, Iveland, Norvegia 01.jpg

Պրազեոդիմը հազվագյուտ տարր է, պարունակությունը երկրակեղևում՝ 7,10-4 %, մոնացիտ և բաստնեզիտ միներալներում՝ 3,4-3,8 %, օվկիանոսի ջրերում՝ 2,6×10−6մգ/լ[3]:

Ստացում[խմբագրել]

Մետաղական պրազեոդիմը (98,84 % մաքրության) ստանում են կալցիումաթերմիական եղանակով։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Սպիտակ արծաթափայլ մետաղ է, հալման ջերմաստիճանը՝ 935 °С, եռմանը՝ 3212 °С, խտությունը՝ 6772 կգ/մ3 (20 °С)։ Պարամագնիսական է, 795 °C-ից բարձր տաքացնելիս առաջացնում է ձևափոխություն։ Քիմիական հատկություններով նման է նեոդիմին, մասամբ նաև ցերիումին։ Քիմիապես ակտիվ է, օդում արագ օքսիդանում է և դեղնում։ Միացություններում ունի +3, երբեմն՝ +4 օքսիդացման աստիճաններ։

Քիմիական հատկություններ[խմբագրել]

Պրազեոդիմի գունավոր ապակի

Եռարժեք պրազեոդիմի միացությունները մեծ մասամբ բաց կանաչ են, քառարժեքինը՝ դեղին։ Լուծվում է անօրգանական թթուներում, բացառությամբ HF և Н3РO4 (որոնց հետ առաջացնում է անլուծելի ֆտորիդ և ֆոսֆատ)։

\mathsf{2Pr +  3F_2 \ \xrightarrow{}\ 2PrF_3 }
\mathsf{2Pr  + 3Cl_2 \ \xrightarrow{}\ 2PrCl_3 }
\mathsf{ 2Pr + 3Br_2 \ \xrightarrow{}\ 2PrBr_3 }
\mathsf{ 2Pr + 3I_2 \ \xrightarrow{}\ 2PrI_3 }

Ջրածինը լուծվում է պրազեոդիմում (250-300 °C-ում արագ), առաջանում է հիդրիդ։ Օդում պրազեոդիմը արագ օքսիդանում է՝ առաջացնելով սև մոխրագույն Рr6О11 բաղադրության օքսիդը։ Հայտնի են նաև Pr2O3 և РrO2 օքսիդները։

\mathsf{ 2Pr + 11O_2 \ \xrightarrow{}\ 2Pr_6O_{11}}

Պրազեոդիմը առաջացնում է հալոգենիդներ (РrСl3, РrВr3 և այլն), նիտրիդ (PrN), կարբիդներ (PrC2, Pr2C3, PrC), սիլիցիդ (PrSi2) են։

Ստացվել են պրազեոդիմ (IV)-ի սուլֆատը՝ Pr(SO4)2, կոմպլեքսային քլորիդները՝ Cs2PrCle, Rb2PrCl6։ Մետաղների հետ պրազեոդիմը առաջացնում է միացություններ (օրինակ, Pr2Sn, PrTe, PrZn և այլն) կամ պինդ լուծույթներ (Rh, Ru, Re և այլն)։ Տիտանը, ուրանը և վանադիումը պրազեոդիմում լուծվում են սահմանափակ՝ անգամ հեղուկ վիճակում։

Կիրառություններ[խմբագրել]

Պրազեոդիմի միացություններն օգտագործվում են ուլտրամանուշակագույն ճառագայթները կլանող ապակի ստանալու, օքսիդը՝ նաև կոնդենսատորներ պատրաստելու համար։

Մետաղական պրազեոդիմ հազվագյուտ հողային տարրեր պարունակող լիգատուրաների (լեգիրացնող համաձուլվածքների) բաղադրիչներից է:

Պրազեոդիմի աղերը օգտագործվում են միջուկային մագնիսական ռեզոնանս (ՄՄՌ) որպես ռեագենտներ[4]:

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Химическая энциклопедия: в 5-ти тт. / Редкол.:Зефиров Н. С. (гл. ред.). — Москва: Советская энциклопедия, 1995. — Т. 4. — С. 82. — 639 с. — 20 000 экз. — ISBN 5—85270—039—8
  3. J.P. Riley and Skirrow G. Chemical Oceanography V. I, 1965
  4. Shift Reagents in NMR Spectroscopy

Արտաքին հղումներ[խմբագրել]



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png