Աստատ
| |||||
|---|---|---|---|---|---|
Սև-կապույտ ռադիոակտիվ բյուրեղներ | |||||
| Ատոմի հատկություններ | |||||
| Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Աստատ/ Astatium (At), At, 85 | ||||
| Ատոմային զանգված (մոլային զանգված) | 209,9871 զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
| Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Xe] 4f14 5d10 6s2 6p5 | ||||
| Ատոմի շառավիղ | 145 պմ | ||||
| Քիմիական հատկություններ | |||||
| Կովալենտ շառավիղ | (145) պմ | ||||
| Իոնի շառավիղ | (+7e) 62 պմ | ||||
| Էլեկտրաբացասականություն | 2,2 (Պոլինգի սանդղակ) | ||||
| Էլեկտրոդային պոտենցիալ | At2→2At− 0,2 В | ||||
| Օքսիդացման աստիճաններ | 7, 5, 3, 1, −1 | ||||
| Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 916,3 (9,50) կՋ/մոլ (էՎ) | ||||
| Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
| Հալման ջերմաստիճան | 503 (230 °C, 446 °F) | ||||
| Եռման ջերմաստիճան | 575 (302 °C, 576 °F) | ||||
| Մոլային ծավալ | 18,7 սմ³/մոլ | ||||
| Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
| Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ | ||||
| Բյուրեղացանցի տվյալներ | a=6,29 b=4,50 c=8,21 | ||||
| Դեբայի ջերմաստիճան | 195 Կ | ||||
| Այլ հատկություններ | |||||
| Ջերմահաղորդականություն | (300 Կ) 0,009 Վտ/(մ·Կ) | ||||
| CAS համար | CAS գրանցման համար? | ||||
| 85 | Աստատ |
(210) | |
| 4f145d106s26p5 | |
Աստատ (լատիներեն՝ Astatium, հունարեն «աստատոս» - անկայուն բառից), քիմիական նշանը՝ At (կարդացվում է «աստատ»), ատոմային թիվը՝ 85, ատոմային զանգվածը՝ 209.987։ Տեղակայված է պարբերական համակարգի 6-րդ պարբերության 7A խմբում, պատկանում է հալոգենների շարքին։ Կայուն իզոտոպներ չունի։ Հայտնի են ավելի քան 20 իզոտոպներ՝ 196-219 ատոմային թվերով։ Համեմատաբար երկարադիմացկուն են 210At (կիսատրոհման պարբերությունը T1/2 = 8.1 ժամ) և ²¹¹At (T1/2 = 7.21 ժամ)։ Չգրգռված ատոմի արտաքին էլեկտրոնային կոնֆիգուրացիան է 4f145d106s²p5։ Ցուցաբերում է -1, +1, +5 օքսիդացման աստիճաներ (վալենտականությունները I և V)։ Ատոմի շառավիղը գնահատված է 0.144 նմ։ Ազատ աստատի մոլեկուլները, հավանաբար, երկատոմանի են (բանաձև՝ At2)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստատն առաջին անգամ արհեստական ճանապարհով ստացել են Դ. Կորսոնը, Կ. Մակենզին և Է. Սերգեն 1940 թվականին։ 1943-1946 թվականներին բացահայտվել է բնության մեջ աստատի արագ տրոհվող իզոտոպների առկայությունը։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստատը ամենահազվագյուտ տարրն է։ Երկրի մակերևույթի 1.6 կմ հաստությամբ շերտում պարունակվում է ընդամենը 70 մգ աստատ։ Աստատի մշտական առկայությունը բնության մեջ պայմանավորված է այն փաստով, որ դրա կարճաժամկետ ռադիոնուկլիդները (210At, ²¹¹At և 219At) մտնում են Ուրանի և թորիումի ռադիոակտիվ շարքերի մեջ։ Դրանց առաջացման արագությունն անընդհատ է և հավասար է դրանց տրոհման արագությանը, այդ պատճառով երկրակեղևում պարունակվում է այս ատոմների անփոփոխ քանակություն։
Հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստատը պինդ նյութ է։ Դրա համար բնութագրական է մետաղների և ոչ մետաղների (հալոգենների) հատկությունների համակցությունը։ Ինչպես յոդը, աստատը լավ լուծվում է օրգանական լուծիչներում և հեշտությամբ դրանցով լուծազատվում է։ Ցնդողականությամբ չնչին զիջում է յոդին։ Աստատի հալման ջերմաստիճանը 244 °C է, իսկ եռմանը՝ 309 °C։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1988. — Т. 1. — С. 211. — 623 с. — 100 000 экз.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Лаврухина А. К., Поздняков А. А. «Аналитическая химия технеция, прометия, астатина и франция». М.: Наука, 1966
- Chalk in W.A., Herrmann E., «Isotopcnpraxis», 1975, Bd 11, H. 10, S. 333-40; Downs A., Adams C. G., The chemistry of chlorine, bromine, iodine and astatinev Oxf. — [a.o.].
- “Astatine”, Gmelin Handbook of Inorganic Chemistry, 8-th Edition, (Eds. H.K.Kugler and C.Keller), Springer, Berlin, 1985.
- Ю.В.Норсеев Изучение химии астата в объединенном институте ядерных исследований (Дубна). Открытие и исследование свойств новых неорганических и органических соединений астата, синтез терапевтических радиофармпрепаратов. Дубна, 2013, 65 с. ОИЯИ, Р12-2013-32.
- Zalutsky MR, Pruszynski M. Astatine-211: production and availability. Review. Curr Radiopharm. 2011 Jul;4(3): 177-185.
| Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| H | He | ||||||||||||||||||||||||||||||
| Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
| Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
| K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
| Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
| Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
| Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 575)։ |
