Ուրան (տարր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
92 Պրոտակտինիում

ՈւրանՆեպտունիում

Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
92U
Orthorhombic.svg
Electron shell 092 Uranium.svg
HEUraniumC.jpg
Սպիտակ, ծանր արծաթափայլ, կռելի մետաղ
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Ուրան / Uranium (U),U, 92
Խումբ, պարբերություն, բլոկ 3, 7,
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
238,02891(3)[1] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [Rn] 5f3 6d1 7s2
Ատոմի շառավիղ 138 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 142 պմ
Իոնի շառավիղ (+6e) 80 (+4e) 97 պմ
Էլեկտրաբացասականություն 1,38 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ U←U4+ -1,38В
U←U3+ -1,66В
U←U2+ -0,1В
Օքսիդացման աստիճաններ 6, 5, 4, 3
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 686,4(7,11) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) 19,05 գ/սմ³
Հալման ջերմաստիճան 1405,5
Եռման ջերմաստիճան 4018
Մոլյար ջերմունակություն 27,67[2] Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 12,5 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի կառուցվածք օրթոռոմբադրային
Բյուրեղացանցի տվյալներ a=2,854 b=5,870 c=4,955[3]
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 27,5 Վտ/(մ·Կ)
CAS համար CAS գրանցման համար?
92
Ուրան
U
238,029
5f36d17s2


Ուրան (լատ.՝ Uranium, հին անվանումը՝ ուրանիում[4]), տարրերի պարբերական համակարգի 7-րդ պարբերության 3-դ խմբի ռադիոակտիվ տարր, կարգահամարը՝ 92, ատոմական զանգվածը՝ 238,029։ p-տարր է, պատկանում է ակտինոիդների շարքին, ատոմի արտաքին էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 7s2 6d1 5f3։ К, L, M և N թաղանթները լրացված են։ Ուրանը սպիտակ, արծաթափայլ, կռելի մետաղ է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի բնական միացություններն օգտագործվում են շատ վաղ ժամանակներից։ Հին Հռոմի պեղումներում գտնվել են ուրանի աղերով գունավորված ապակիներ։ Ուրանը (ՍO2-ի տեսքով) հայտնաբերել է գերմանացի քիմիկոս Մ․ Կլապրոտը (1789)։ Մետաղական ուրանը աոաջինն ստացել է ֆրանսիացի քիմիկոս Է․ Պելիգոն (1841) (անգլ.՝ E․ Peligot, 1811–1890)։

1789 թվականին գերմանացի քիմիկոս Մ. Կլապրոտը սաքսոնյան խեժահանքից առանձնացրել է դեղնավունից մինչև սև գույնի մետաղական մի նյութ և, այն համարելով ինքնուրույն տարր, անվանել է ուրան՝ 1781 թվականի հայտնաբերված համանուն մոլորակի անունով։

1841 թվականին ֆրանսիացի քիմիկոս Է. Պելիգոն պարզեց, որ Կլապրոտի ստացած նյութը ոչ թե մաքուր ուրանն է, այլ նրա թթվածնային միացությունը (UO2), և ինքն առաջին անգամ անջատեց մոխրապողպատավուն մետաղական ուրանը։

Ուրանի մանրամասն ուսումնասիրությունն սկսվել է 1896 թվականից, երբ ֆրանսիացի ֆիզիկոս Ա. Բեքերելը հայտնագործեց ճառագայթաակտիվությունը։ Նա բացահայտեց, որ, անկախ արտաքին ներգործությունից, ուրանի ատոմներն արձակում են թափանցող ճառագայթներ։ Միաժամանակ պարզվեց, որ ճառագայթման ուժգնության առումով խեժահանքն ավելի ակտիվ է, քան մաքուր ուրանը, որի պատճառը, ինչպես ցույց տվեցին Մարի և Պիեռ Կյուրիները, նրա մեջ պարունակվող ավելի ճառագայթաակտիվ տարրերի՝ այդ ժամանակ անհայտ ռադիումի և պոլոնիումի առկայությունն է։

1934 թվականին իտալացի ֆիզիկոս Է. Ֆերմին ուրանի ատոմները նեյտրոններով ռմբակոծելիս նկատեց, որ առաջանում են նոր ճառագայթաակտիվ նյութեր, և անջատվում է հսկայական քանակության էներգիա։ Հաստատվեց նաև ուրանի ատոմի ճեղքման փաստը, միաժամանակ բացահայտվեց, որ այդ ճեղքումն ունի շղթայական բնույթ՝ կարող է ինքն իրեն շարունակվել։ Իսկ 1939 թվականին ռուս գիտնականներ Կ. Պետրժակն ու Գ. Ֆլերովը բացահայտեցին ուրանի ինքնակամ տրոհման երևույթը։

1930-ական թվականներին այդ խոշոր հայտնագործությունները դարձան միջուկային ֆիզիկայի զարգացման ու ատոմային էներգետիկայի ստեղծման հիմքը։ Մինչև ռադիոակաիվության՝ հայտնաբերումը ուրանը խիստ սահմանափակ կիրառություն ունեցող տարր էր (միացություններն օգտագործվում էին ներկեր և գունավոր ապակի ստանալու համար)։ Միջուկային տրոհումը հայտնաբերվելուց հետո ուրանը դարձավ հիմնական միջուկային վառելիք և նրա արտադրությունը խիստ աճեց (1942 թվականից)։

Այն դեռևս վաղուց օգտագործվել է մարդկանց կողմից։ Այս քիմիական տարրը մեծ նշանակություն ունի. 20-րդ դարի բոլոր խոշոր հայտնագործությունների «մասնակիցն» է, դարձել է միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի հիմքը, հսկայական քանակությամբ էներգիա անջատելու հատկության շնորհիվ ձեռք է բերել ռազմավարական նշանակություն, ինչը մեծ ազդեցություն ունի նաև միջազգային քաղաքականության վրա։

Ուրանից են պատրաստվել 1945 թվականի ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա նետված (աշխարհում առաջին անգամ) ատոմային ռումբերը։

Բնության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

235U տրոհման սխեման

Ուրանի պարունակությունը երկրակեղևում մեծ է՝ մոտ 3•10−4 %, և նրա էներգիան մոտ միլիոն անգամ գերազանցում է օգտագործվող ու մինչև այժմ հետախուզված այրվող հանքաքարերի պաշարները։ Գրանիտային շերտի և նստվածքային թաղանթի բնորոշ տարրերից է։

Նրա պարունակությունը մեծ է հրաբխային թթու ապարներում (3,5•10−4 %), կավերում և թերթաքարերում (3,2•10−4 %)։ Հայտնի են ուրանի մոտ 100 միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն 12-ը։ Ուրանիի պարունակությունը երկրակեղևում աստիճանաբար պակասում է, քայքայման հետևանքով անջատվող էներգիան երկրի ընդերքի ջերմության հիմնական աղբյուրն է։

Ուրանը բնության մեջ տարածված է շուրջ 200 հանքատեսակների ձևերով, որոնցից առավել հայտնի են նրա խեժահանքը (նաստուրան՝ U3O8, որը կոչվում է նաև ուրանի խաբուսիկ)։

Բնական ռեակտորների համար պիտանի է միայն 235U իզոտոպը, իսկ 238U -ը միջուկային վառելիք է ծառայում բարդ ռեակտորների համար։ Մաքուր 235U-ը կամ նրանով հարստացված մետաղը խառնում են մոլիբդենի հետ, որը նրան հաղորդում է ամրություն ու կայունություն, և նոր միայն այդ համաձուլվածքից պատրաստում են միջուկային ռեակտորների ձողեր։

Ի տարբերություն սովորական վառելիքի, որը հնոցներում այրվում է մինչև վերջ, միջուկային վառելիքի միայն չնչին մասն է ծախսվում, ինչը, սակայն, բավական է, որպեսզի ռեակտորի ջերմատվիչ տարրը «աղտոտվի» միջուկային ռեակցիայի ընթացքում առաջացող նյութերով (դրանք սովորաբար շատ արժեքավոր են և ոսկուց թանկ են ավելի քան տասն անգամ)։

Դրանցից անհրաժեշտ է ազատվել, հակառակ դեպքում միջուկային այրումը կդանդաղի, և ռեակտորը կհանգչի։ Բանեցված միջուկային վառելիքի մշակումը կատարվում է փակ տեխնոլոգիայով, այլապես շրջակա միջավայրը կաղտոտվի ճառագայթաակտիվ մասնիկներով, ինչը շատ վտանգավոր է ինչպես բուսական, այնպես էլ կենդանական աշխարհի և մարդկանց համար։

Մետաղական ուրանը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են որպես միջուկային վառելիք։

Ուրանի չնչին (10-5–10-8%) քանակություններ են պարունակվում բուսական և կենդանական հյուսվածքներում։ Սնկերի ու ջրիմուռների որոշ տեսակներ ուրանի կուտակիչներ են։ Ուրանը մարդու օրգանիզմ է թափանցում սննդի, ջրի հետ և արտազատվում է մեզի, կղանքի ու մազերի հետ։ Մարդու օրգանիզմում ուրանը կուտակվում է հիմնականում փայծաղում և մազերում։ Ուրանի թունավոր ներգործությունը պայմանավորված է նրա ճառագայթաակտիվությամբ և քիմիական հատկություններով։ Թունավորման հիմնական նշանները երիկամների, լյարդի, ստամոքսաղիքային համակարգի ախտահարումներն են։

Միներալ Միներալների հիմնական կառուցվածքը Ուրանի պարունակությունը, %
Ուրանիտ UO2, UO3 + ThO2, CeO2 65-74
Կարնոտիտ K2(UO2)2(VO4)2·2H2O ~50
Կազոլիտ PbO2·UO3·SiO2·H2O ~40
Սամարսկիտ (Y, Er, Ce, U, Ca, Fe, Pb, Th)·(Nb, Ta, Ti, Sn)2O6 3.15-14
Բրաններիտ (U, Ca, Fe, Y, Th)3Ti5O15 40
Թյուամունիտ CaO·2UO3·V2O5·nH2O 50-60
Ցեյներիտ Cu(UO2)2(AsO4)2·nH2O 50-53
Օտենիտ Ca(UO2)2(PO4)2·nH2O ~50
Շրեկինգերիտ Ca3NaUO2(CO3)3SO4(OH)·9H2O 25
Ուրանոֆան CaO·UO2·2SiO2·6H2O ~57
Ֆերգյուսոնիտ (Y, Ce)(Fe, U)(Nb, Ta)O4 0.2-8
Տորբերիտ Cu(UO2)2(PO4)2·nH2O ~50
Կոֆֆինիտ U(SiO4)(OH)4 ~50

Հանքավայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Ռուսաստանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Ֆրանսիայում։

Ռուսաստանւոմ հիմնական պաշարները կենտրոնացված են Օկտյաբրսկոեյում, Կուրգանի մարզում, Սախա-Յակուտիայի Հանրապետությունում[5]:

Հանքավայրի անվանում Երկիր Պաշարներ Հանքավայրի օպերատոր
1 Մակ Արտուր Ռիվեր Կանադա Կանադա 200 000 Cameco
2 Հյուսիսային Խորասան Ղազախստան Ղազախստան 160 000 Կազատոմպրոմ
3 Սիգար Լեյկ Կանադա Կանադա 135 000 Cameco
4 Հարավային Էլկոնսկո Ռուսաստան Ռուսաստան 112 600 Ավտոմրեդմետոսկի
5 Ինկայ Ղազախստան Ղազախստան 75 900 Կազատոմպրոմ
6 Ստրելցովսկի Ռուսաստան Ռուսաստան 50 000 Ավտոմրեդմետոսկի
7 Զոովչ Օվո Մոնղոլիա Մոնղոլիա 50 000 AREVA
8 Մոինկում Ղազախստան Ղազախստան 43 700 Կազատոմպրոմ, AREVA
9 Մարդայ Մոնղոլիա Մոնղոլիա 22 000 Khan Resources
10 Իրկոլ Ղազախստան Ղազախստան 18 900 Կազատոմպրոմ, China Guangdong Nuclear Power Co
11 Դեղին ջրեր Ուկրաինա Ուկրաինա - -

Իզոտոպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական ուրանը բաղկացած է 3 ռադիոակտիվ իզոտոպներից՝ 238Ս (99,282 %, T1/2 = 4,51•109 տարի), (0,712 %, T1/2= 7,13•108 տարի) և 234Ս (0,006 %, T1/2=2,48 • 105 տարի), որոնք α ճառագայթիչներ են։ 238Ս–ը և 235Ս–ը բնական ռադիոակտիվ շարքերի՝ 4ո+2 և 4n+3 առաջին անդամներն են։ Ստացվել են ուրանի թվով 11 արհեստական իզոտոպները 227–240 զանգվածի թվերով, որոնցից ամենաերկարակյացը 233Ս–ն է (T1/2= = 1,62•105 տարի)։

Զանգվածային թիվ Կյանքի տևողություն Տրոհման հիմնական ձևերը
233 1,59×105 տարի α
234 2,45×105 տարի α
235 7,13×108 տարի α
236 2,39×107 տարի α
237 6,75 դար β
238 4,47×109 տարի α
239 23,54 րոպե β
240 14 ժամ β

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր մաքրության ուրան ստանալու համար ուրանի նիտրատը էքստրահում են և, օրգանական լուծիչը հեռացնելուց հետո, քայքայում (500–700 °C)։ Ստացվում են մաքուր օքսիդներ՝ Ս3O8 և ՍO3, որոնք վերականգնում են ջրածնով (650–800 °C) մինչև ՍO2։

Մետաղական ուրանը ստանում են այդ օքսիդը կամ, ավելի հաճախ, գազային ֆտորաջրածնով նրանից ստացված ֆտորիդը՝ UF4, կալցիումով կամ մագնեզիումով վերականգնելով։ Երկրորդ դեպքում ստացվում են ուրանիի մինչև 1,5 տ կշռող և բարձր մաքրության (0,0045 % Fe, 0,001 % Si, 0,003 % С) ձուլածո կտորներ։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանը սպիտակ, արծաթափայլ, կռելի մետաղ է։ Առաջացնում է բյուրեղական կառուցվածքով իրարից տարբերվող 3 ալոտրոպային ձևափոխություն։ Սովորական ջերմաստիճաններում (մինչև 668,8±0,4 °С) կայուն է α-ձևը (խտությունը 19040 կգ/մ3)։ Ուրանի հալման ջերմաստիճանը 1134±l °C է, եռմանը՝ 4200 °C։ Թույլ պարամագնիսական է, 0,68 К-ում՝ գերհաղորդիչ։

235Ս–ը և 233Ս–ը տրոհվում են ինքնաբուխ, նաև նեյտրոններ կլանելով։ Դանդաղ նեյտրոններ կլանելիս 238Ս–ը փոխարկվում է 239Ս–ի, որը նույնպես կարևոր միջուկային վառելիք է։ Ուրանի (93,5 % 235Ս) կրիտիկական զանգվածը գնդաձև մետաղի համար 50 կգ է (անդրադարձիչների առկայությամբ՝ 15–23 կգ, ջրային լուծույթներում՝ 1 կգ)։ Քիմիական միացություններում ուրանը ցուցաբերում է +3, +4, +5, +6 և հազվադեպ՝ +2 օքսիդացման աստիճաններ։ Առավել կայուն են Ս (IV) և Ս (VI) վիճակները։

Օքսիդացման աստիճան Օքսիդ Հիդրօքսիդ Բնույթ Կառուցվածք Ծանոթագրություն
+3 Գոյություն չունեն Գոյություն չունեն -- U3+, UH3 Ուժեղ վերականգնիճներ
+4 UO2 Գոյություն չունեն հիմնական UO2, հալոգենիդներ
+5 Գոյություն չունեն Գոյություն չունեն -- Հալոգենիդներ Ջրում դիսոցվում են
+6 UO3 UO2(OH)2 ամֆոտեր UO22+ (ուրանիլ)
UO42- (ուրանատ)
U2O72- դիուրանատ)
Կայուն են օդում և ջրում

Քիմիական հատկություններ[6][7][խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղների լարվածության շարքում ուրանը գտնվում է ջրածնից առաջ, ջրածին է դուրս մղում եռացող ջրից՝ առաջացնելով ՍO2, և թթուներից։

Օդում դանդաղ օքսիդանում է՝ առաջացնելով ՍO2։ Փոշեկերպ ուրանը այրվում է օդում վառ բոցով։ Թթվածնի հետ ուրանը առաջացնում է օքսիդներ՝ ՍO2, ՍO3, Ս3O8։

Տաքացնելիս ուրանը միանում է ջրածնի (220 °C), ազոտի (450–700 °C), ածխածնի (750–800 °C) հետ՝ առաջացնելով համապատասխանաբար հիդրիդ, նիտրիդներ՝ կարբիդներ։

Ֆտորի հետ ուրանը առաջացնում է (500–600 °C) քառաֆտորիդ՝ UF4 և վեցաֆտորիդ՝ UF6։ Ուրանը մի շարք միացություններ է առաջացնում ծծմբի հետ, որոնցից ՍS–ն օգտագործվում է որպես միջուկային վառելիք։

Մետաղների հետ Ուրանը առաջացնում է ուրանիլ իոնի՝ ՍO22+ աղեր։ Ուրանական (VI) թթուն չի անջատվել, ստացվել են նրա աղերը՝ ուրանատները (վատ են լուծվում ջրում)։ Ուրանի (IV) աղերը ջրում վատ լուծվող, կանաչ նյութեր են։ Արտադրյունաբերական նշանակություն ունեն 0,05–0,5 % ուրան պարունակող հանքերը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետաղական ուրանը և նրա համաձուլվածքներն օգտագործվում են որպես միջուկային վառելիք բնական և իզոտոպների քիչ հարստացված խառնուրդները՝ ատոմական էլեկտրակայանների ռեակտորներում, բարձր հարստացվածը՝ միջուկային ուժային ռեակտորներում և միջուկային զենք պատրաստելու համար։

238Ս–ը երկրորդային միջուկային վառելիքի՝ 239Pu–ի ստացման աղբյուրն է։ Ուրանի չնչին քանակություններ՝ 10−5-10−8 % են պարունակվում կենդանական և բուսական հյուսվածքներում։ Սնկերի և ջրիմուռների որոշ տեսակներ ուրանի կուտակիչներ են։

Մարդու օրգանիզմ է ներմուծվում սննդի, ջրի հետ, արտազատվում է մեզի, կղանքի և մազերի հետ։ Մարդու օրգանիզմում ուրանը կուտակվում է առավելապես փայծաղում և մազերում։ Ուրանի թունավոր ներգործությունը պայմանավորված է նրա ռադիոակտիվությամբ և քիմիական հատկություններով, հատկապես թունավոր են ուրանի լուծելի միացությունները (ուրանիլներ և այլն)։ Թունավորման հիմնական նշանները երիկամների ախտահարումն է (սպիտակուցի և շաքարի առկայություն մեզում, այնուհետև՝ սակավամիզություն)։

Ախտահարվում են նաև լյարդը և ստամոքսաաղիքային համակարգը։ Ուրանը արտահանող և վերամշակող ձեռնարկություններում ուրանով և նրա միացություններով թունավորումը կանխարգելելու համար կիրառվում է անընդհատ տեխնոլոգիա, օգտագործվում են հերմետիկ սարքավորումներ։

Կարևոր են օդային միջավայրի աղտոտման կանխումը, թափվող արտադրյունաբերական ջրերի մաքրումը։ Օրենսդրական հիմունքներով իրականացվում է աշխատողների բժշկական զննում, ուրանի և նրա միացությունների պարունակության թույլատրելի քանակների առկայության հսկում շրջակա միջավայրում։

Ուրանի համաշխարհային պաշարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

U պաշարները ըստ երկրների, տոննաներով 2005, 2009 և 2012 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր 2005 թվական Երկիր 2009 թվական Երկիր 2012 թվական
1 Կանադա Կանադա 11 628 Ղազախստան Ղազախստան 14 020 Ղազախստան Ղազախստան 19 451
2 Ավստրալիա Ավստրալիա 9516 Կանադա Կանադա 10 173 Կանադա Կանադա 9145
3 Ղազախստան Ղազախստան 4020 Ավստրալիա Ավստրալիա 7982 Ավստրալիա Ավստրալիա 5983
4 Ռուսաստան Ռուսաստան 3570 Նամիբիա Նամիբիա 4626 Նիգեր Նիգեր 4351
5 Նամիբիա Նամիբիա 3147 Ռուսաստան Ռուսաստան 3564 Նամիբիա Նամիբիա 3258
6 Նիգեր Նիգեր 3093 Նիգեր Նիգեր 3234 Ուզբեկստան Ուզբեկստան 3000
7 Ուզբեկստան Ուզբեկստան 2300 Ուզբեկստան Ուզբեկստան 2429 Ռուսաստան Ռուսաստան 2993
8 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1039 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1453 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 1537
9 Ուկրաինա Ուկրաինա 800 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1200 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 1500
10 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 750 Ուկրաինա Ուկրաինա 840 Ուկրաինա Ուկրաինա 890

[8]

Պաշարները ըստ ընկերությունների 2006, 2009 և 2011 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ընկերություն 2006 թվական Երկիր Ընկերություն 2009 թվական Երկիր Ընկերություն 2011 թվական
1 Կանադա Կանադա Cameco 8 100 Ֆրանսիա Ֆրանսիա Areva 8 600 Ղազախստան Ղազախստան KazAtomProm 8 884
2 Ավստրալիա Ավստրալիա Կաղապար:Դրոշավորում/Մեխ Բրիտանիա Rio Tinto 7 000 Կանադա Կանադա Cameco 8 000 Ֆրանսիա Ֆրանսիա Areva 8 790
3 Ֆրանսիա Ֆրանսիա Areva 5 000 Ավստրալիա Ավստրալիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Rio Tinto 7 900 Կանադա Կանադա Cameco 8 630
4 Ղազախստան Ղազախստան KazAtomProm 3 800 Ղազախստան Ղազախստան KazAtomProm 7 500 Ռուսաստան Ռուսաստան ARMZ 7 088
5 Ռուսաստան Ռուսաստան ARMZ 3 500 Ռուսաստան Ռուսաստան ARMZ 4 600 Ավստրալիա Ավստրալիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա Rio Tinto 4 061
6 Ավստրալիա Ավստրալիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա BHP Billiton 3 000 Ավստրալիա Ավստրալիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա BHP Billiton 2 900 Ավստրալիա Ավստրալիա Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա BHP Billiton 3 353
7 Ուզբեկստան Ուզբեկստան Navoi 2 100 Ուզբեկստան Ուզբեկստան Navoi 2 400 Ուզբեկստան Ուզբեկստան Navoi 3 000
8 Կանադա Կանադա Uranium One 1 000 Կանադա Կանադա Ռուսաստան Ռուսաստան Uranium One 1 400 Ավստրալիա Ավստրալիա Paladin Energy 2 282
9 Ավստրալիա Ավստրալիա Heathgate 800 Ավստրալիա Ավստրալիա Paladin Energy 1 200 Նիգերիա Նիգերիա SOPamin -
10 Կանադա Կանադա Denison Mines 500 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ General Atomics 600 Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան CNNC -

[8]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  2. Редкол.:Зефиров Н. с. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Т. 5.
  3. WebElements Periodic Table of the Elements | Uranium | crystal structures
  4. Уран в Толковом словаре русского языка под ред. Ушакова
  5. Уран. Информационно-аналитический центр «Минерал»
  6. Реми Г. Неорганическая химия. т.2. М., Мир, 1966. С. 206—223
  7. Кац Дж, Рабинович Е. Химия урана. М., Изд-во иностранной литературы, 1954.
  8. 8,0 8,1 World Nuclear Association. [1] 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]