Ֆտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
9 ԹթվածինՖտորՆեոն
Ջրածին Հելիում Լիթիում Բերիլիում Բորр Ածխածին Ազոտ Թթվածին Ֆտոր Նեոն Նատրիում Մագնեզիում Ալյումին Սիլիցիում Ֆոսֆոր Ծծումբ Քլոր Արգոն Կալիում Կալցիում Սկանդիում Տիտան Վանադիում Քրոմ Մանգան Երկաթ Կոբալտ Նիկել Պղինձ Ցինկ Գալիում Գերմանիում Արսեն Սելեն Բրոմ Կրիպտոն Ռուբիդիում Ստրոնցիում Իտրիում Ցիրկոնիում Նիոբիում Մոլիբդեն Տեխնեցիում Ռութենիում Ռոդիում Պալադիում Արծաթ Կադմիում Ինդիում Անագ Ծարիր Թելուր Յոդ Քսենոն Ցեզիում Բարիում Լանթան Ցերիում Պրազեոդիում Նեոդիում Պրոմեթիում Սամարիում Եվրոպիում Գադոլինիում Տերբիում Դիսպրոզիում Հոլմիում Էրբիում Թուլիում Իտերբիում Լյուտեցիում Հաֆնիում Տանտալ Վոլֆրամ Ռենիում Օսմիում Իրիդիում Պլատին Ոսի Սնդիկ Թալիում Կապար Բիսմունտ Պոլոնիում Աստատ Ռադոն Ֆրանցիում Ռադիում Ակտինիում Թորիում Պրոտակտիում Ուրան Նեպտունիում Պլուտոնիում Ամերիցիում Կյուրիում Բերկլիում Կալիֆորնիում Էյնշտեյնիում Ֆերմիում Մենդելեևիում Նոբելիում Լոուրենցիում Ռեզերֆորդիում Դուբնիում Սիբորգիում Բորիում Հասիում Մեյտներիում Դարմշտադտիում Ռենտգենիում Կոպերնիցիում Ունունտրիում Ֆլերովիում Ունունպենտիում Լիվերմորիում Ունունսեպտիում ՈւնունօկտիումՔիմիական տարրերի պարբերական համակարգ
9F
Cubic.svg
Electron shell 009 Fluorine.svg
Հեղուկ ֆտոր Դեղին հեղուկ, անգույն գազ [1]
Ատոմի հատկություններ
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ Ֆտոր / /Fluorum (F), 9
Ատոմային զանգված
(մոլային զանգված)
18,9984032(5)[2] զ. ա. մ. (գ/մոլ)
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա [He] 2s2 2p5
Ատոմի շառավիղ 73 պմ
Քիմիական հատկություններ
Կովալենտային շառավիղ 72 պմ
Իոնի շառավիղ (-1e)133 պմ
Էլեկտրաբացասականություն 3,98 (Պոլինգի սանդղակ)
Էլեկտրոդային պոտենցիալ 2,87 В
Օքսիդացման աստիճաններ −1
Իոնիզացման էներգիա
(առաջին էլեկտրոն)
 1680,0 (17,41) կՋ/մոլ (էՎ)
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ
Խտություն (ս. պ.-ում) գազ - 1,6960 գ/լ
հեղ. - 1,516-188 գ/սմ³,
պինդ - 1,7-228 գ/սմ³ [3] գ/սմ³
Հալման ջերմաստիճան 53.48 Կ[4]
Եռման ջերմաստիճան 85,03 Կ​[4]
Կրիտիկական կետ 144,4 Կ, 500 ՄՊա
Գոլորշիացման տեսակարար ջերմունակություն 6088 կՋ/կգ ~ 340 կՋ/մոլ
Մոլյար ջերմունակություն 25,14 Ջ/(Կ·մոլ)
Մոլային ծավալ 17,1 սմ³/մոլ
Պարզ նյութի բյուրեղացանց
Բյուրեղացանցի տվյալներ a=5,50 b=3,28 c=7,28 β=90,0
Դեբայի ջերմաստիճան 460 Կ
Այլ հատկություններ
Ջերմահաղորդականություն (300 Կ) 80.4 Վտ/(մ·Կ)
CAS համար 7782-41-4
9
Ֆտոր
F
18,998
2s22p5


Ֆտոր (հին հունարեն՝ φθόρος «ոչնչացնել, վնասել, վնասվածք», հետագայում φθείρω «ոչնչացնել, ավերել»), տարրերի պայբերական համակարգի 2-րդ պարբերության 7-րդ խմբի տարր։ Քիմիական նշանը F (լատ.՝ Fluorum): Կարգահամարը՝ 9[5], ատոմական զանգվածը՝ 18,998403։ p-տարր է, պատկանում է հալոգենների շարքին, ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է․ 1S22S22P5։

Բնական ֆտորը բաղկացած է միայն 19F կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 16F (T½ <1 վրկ), 17F (T½ = 70 վրկ), 18F (111 ր), 20F (11,4 վրկ) և 21F (5 վրկ) ռադիոակտիվ իզոտոպները։

Ֆտորը խիստ թունավոր, սուր հոտով, բաց դեղնավուն գազ է, խտությունը՝ 1,693 կգ/մ³։ Բաղկացած է երկատոմանի մոլեկուլներից՝ F2, որոնց դիսոցման էներգիան 155±4 կջոուլ/մոլ է։

Հայտնագործման պատմություն[խմբագրել]

Ֆտորը (F2) հայտնագործել է Կարլ Վիլհելմ Շեելեն 1771 թվականին, իսկ առաջին անգամ մաքուր վիճակում ստացել է Անրի Մուասսանը (1886)։ Իր անունը ստացել է հունարեն ֆտորոս-քայքայում բառից։

Ֆտորիի միացություններից կալցիումի ֆտորիդը՝ CsF2, մարդկությանը հայտնի է վաղուց, այն «ֆլյուոր» անվան տակ նկարագրվե է դեռևս 15-րդ դարի վերջին, որպես մետաղաձուլական մածուցիկ խարամները դյուրահոս դարձնող միջոց (այդտեղից էլ անվանումը՝ լատ.՝ fluo - հոսում եմ)։ 1771 թվականին «ֆլյուորը» ծծմբական թթվի հետ տաքացնելով Կ․ Շեեչեն ստացավ «պլավիկյան թթուն»․ Ա․ Լավուազիեն այն համարում էր անհայտ «ֆլյուորիում» տարրի միաությունը թթվածնի, իսկ ավելի ուշ (1810, Հ․ Դևի)՝ ջրածնի հետ։

Անվան ծագում[խմբագրել]

Ֆտորի անվանումն (հունարեն՝ cpdopog - քայքայել) առաջարկել է Ա․ Ամպերը (1810)։ Ազատ ֆտորը առաջինն անջատել է ֆրանսիացի քիմիկոս Ա․ Մուասանը (1886կալիումի ֆտորիդ պարունակող հեղուկ ֆտորաջրածնի (անջուր) էլեկտրոլիզով։

Ֆտորի քիմիան բուռն զարգացել է 2-րդ՝ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ պարզվեց, որ ատոմային զենքի համար անհրաժէշտ 235Ս իզոտոպի անջատումը բնական ուրանից առավել արդյունավետ է իրականացնել UF6-ի օգնությամբ։ Ստացվեցին ֆտորի և նրա միացությունների նկատմամբ կայուն օրգանական միացություններ։

Բնության մեջ[խմբագրել]

Animation showing colored representation of ozone distribution by year above North America in 6 steps. It starts with a lot of ozone but by 2060 is all gone.
NASA նախագծումը ստրատոսֆերային օզոնի նկատմամբ, ըստ Մոնրեալի արձանագրության, Հյուսիսային Ամերիկա

Ֆտորը երկրակեղևում տարածված տարր է (տարածվածությամբ տասներկուերորդը), կազմում է նրա զանգվածի 6,25-10-2% ։ Հայտնի են ֆտորիդային 35 միներալներ, որոնցից ամենատարածվածները ֆլյուորիտը, կրիոլիտը և ֆտորապատիտն են։ Զգալի քանակով ֆտոր են պարունակում ապատիաները՝ և ֆոսֆորիտները։

Օբյեկտ Պարունակություն
հող 0,02
Գետի ջուր 0,00002
Ծովի ջուր 0,0001
մարդու ատամներում[6] 0,01

Ֆտորը կենսաբանորեն ակտիվ միկրոտարր է, պարունակվում է բուսակա և կենդանական օրգանիզմներում։ Նրա կենսբաբսնական դերը վատ է ուսումնասիրված, պարզված է նրա նշանակությունը միայն ոսկրային հյուսվածքների համար։ Կենդանի օրգանիզմներում գտնվում է անօրգանական միացությունների ձևով, հատկապես ոսկրերում (100-300 մգ/կգ) և ատամներում։

Ֆտորի ամենատարածված միացություններ
Pink globular mass with crystal facets Long prism-like crystal, without luster, at an angle coming out of aggregate-like rock A parallelogram-shaped outline with space-filling diatomic molecules (joined circles) arranged in two layers
Ֆլյուորիտ Ֆտորապատիտ Կրիոլիտ

Իզոտոպներ[խմբագրել]

Բնական ֆտորը բաղկացած է միայն 19F կայուն իզոտոպից։ Արհեստականորեն ստացվել են 16F (T½ <1 վրկ), 17F (T½ = 70 վրկ), 18F (111 ր), 20F (11,4 վրկ) և 21F (5 վրկ) ռադիոակտիվ իզոտոպները։

Ֆտորի միջուկային իզոտոպների հատկությունները[խմբագրել]

Իզոտոպներ Հարաբերական զանգված, զ. ա. մ. Կյանիք տևողությունը Տրոհման տեսակը Միջուկային սպին Միջուկային մագնիսական պահ
17F 17,0020952 64,5 c β+-տրոհում 17O-ում 5/2 4.722
18F 18,000938 1,83 ժամ β+-տրոհում в 18O 1
19F 18,99840322 կայուն 1/2 2.629
20F 19,9999813 11 c β-տրոհում 20Ne-ում 2 2.094
21F 20,999949 4,2 c β-տրոհում 21Ne-ում 5/2
22F 22,00300 4,23 c β-տրոհում 22Ne-ում 4
23F 23,00357 2,2 c β-տրոհում 23Ne-ում 5/2

Էլեկտրոնային կառուցվածք[խմբագրել]

F2 մոլեկուլի կառւցվածքը

Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է․ 1S22S22P5։

Ֆտորի ատոմում` 2-րդ էներգիական մակարդակում, չկա d օրբիտալ, շնորհիվ իր մեկ չզույգված էլեկտրոնի, բնորոշ է -1 օքսիդացման աստիճան և 1 վալենտականություն: Ֆտորն ամենաէլեկտրաբացասական տարրն է (ԷԲ = 3,98) և օժտված է ուժեղագույն օքսիդիչ հատկությամբ։

Բյուրեղցանցի կառուցվածք[խմբագրել]

α-ֆտորի բյուրեղացանցի կառուցվածքը

Ֆտորն առաջացնում է 2 բյուրեղային վերափոխակներ, որոնք մթնոլորտային ճնշման պայմաններում կայուն են։

  • α-ֆտոր -գոյություն ունի 45,6 K ջերմաստիճանից բարձր պայմաններում, բյուրեղցանցի կառուցվածքը՝ ութանկյուն, տարածությունը C 2/c, տվյալները a = 0,550 նմ, b = 0,328 նմ, c = 0,728 նմ, β = 102,17°, Z = 4[7][8]:
  • β-ֆտոր - գոյություն ունի 45,6 ÷ 53,53 K ջերմաստիճանային միջակայքում, բյուրեղցանցի կառուցվածք խորանարդ, տվյալները a = 0,667 նմ, Z = 8:

Ստացում[խմբագրել]

Ֆտորիի ստացման հիմնական հումքը ֆլյուորիտն է (մասամբ նաև՝ ապատիտները և ֆոսֆորիտները)։ Նախ ստանում են HF, ապա՝ KF-HF որի հալույթը HF-ով հարստացնելուց հետո (մինչև 40-41 % HF) ենթարկում են էլեկտրոլիզի (95-100°C, 9ժ11 վ)։ Գրաֆիտե անոդի վրա ստացված ֆտորը անջատում են սառեցնելով և նատրիումի ֆտորիդով կլանելով։

Ֆտորի լաբորատոր ստացման եղանակը
  • Ֆտորը ստանում են հիմնականում կալիումի ֆտորիդի հալույթի էլեկտրոլիզով.
\mathsf{ 2KF \rightarrow 2K + F_2 \uparrow }
  • 1986 թվականին ֆտորի 100-ամյակի միջոցառման կոնֆերանսին պատրաստվելու ժամանակ, Կառլ Կրիստը բցհայտեց մաքուր ֆտորի ստացման քիմիական եղանակը, օգտագործելով ֆտորաջրածինը K2MnF6 և SbF5 150 °C-ում լուծելիս[9].
\mathsf{ 2K_2MnF_6 + 4SbF_5 \rightarrow 4KSbF_6 + 2MnF_3 + F_2 \uparrow }:

Ֆտորի ուժեղ օքսիդացնող հատկությամբ պայմանավորված` գրեթեբոլոր մետաղները ենթարկվում են կոռոզիայի, այդ պատճառով ինչպես էլեկտրոլիզարարը, այնպես էլ տեղափոխման և պահպանման տարաները ստիպված պատրաստում են նիկելից, որը կայունություն է ձեռքբերում՝ շնորհիվ մետաղի մակերևույթին գոյացող աղի` NiF2, պաշտպանիչ շերտի։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Բնականոն պայմաններում (0 °C, 0,1 ՄՆ/մ2) ֆտորը սուր հոտով, բաց դեղնավուն խիստ թունավոր գազ է, tեռ=-183C, tհալ =-219 C, խտությունը՝ 1,693 կգ/մ3։ Բաղկացած է երկատոմանի մոլեկուլներից՝ F2, որոնց դիսոցման էներգիան 155±4 կջոուլ/մոլ է։

Քիմիապես չափազանց ակտիվ և ռեակցիոնունակ տարր է, բնորոշ ոչ մետաղ։ Միացություններում ցուցաբերում է —1 օքսիդացման աստիճան։ Ամենաէլեկտրաբացասական տարրն է, ունի էլեկտրոնային մեծ խնամակցություն՝ 3,62 ԷՎ և իոնացման էներգիա՝ 17,418 ԷՎ։ Միանում է քիմիական բոլոր տարրերի հետ (բացառությամբ He, Ne և Ar)՝ առաջացնելով կայուն քիմիական կապեր։

Քիմիական հատկություններ[խմբագրել]

β-ֆտորի բյուրեղացանցի կառուցվածքը
  • Ֆտորի մթնոլորտում այրվում են այնպիսի կայուն նյութեր, ինչպիսիք ջուրը և ապակին են (բամբակի տեսքով).
\mathsf{ 2F_2 + 2H_2O \rightarrow 4HF \uparrow + O_2 \uparrow }
\mathsf{ 2F_2 + 2SiO_2 \rightarrow SiF_4 + O_2 \uparrow }

Այրման արգասիքներից մեկը թթվածինն է, ինչը նշանակում է, որ ֆտորն ավելի ուժեղ օքսիդիչ է, քան թթվածինը։

  • Ֆտորացման ռեակցիաները էքսոթերմիկ են և հաճախ ընթանում են բոցավառմամբ կամ պայթյունով։ Ջրածինը ֆտորում ինքնաբոցավառվում է, խառնուրդը պայթում է մթության մեջ անգամ առանց տաքացնլուց, ստացվում է ֆտորաջրածին, որի ջրային լուծույթը կոչվում է ֆտորաջրածնական թթու.
\mathsf{ 2F_2 + 2H_2 \rightarrow 4HF + O_2 \uparrow }
  • Թթվածնի և ազոտի հետ ֆտորը միանում է էլեկտրական պարպումների ազդեցությամբ՝ առաջացնելով ֆտորիդներ։ Թթվածնի ֆտորիդները՝ OF2, Օ2F2, Օ3F3 և այլն, թունավոր են, ուժեղ օքսիդիչներ՝ օքսիդացնում են անգամ ջուրը և հալոգենները։ Նրանցից համեմատաբար կայուն է երկֆտորիդը՝ OF2, որը բնորոշ հոտով, անգույն գազ է։
  • Ազոտի ֆտորիդները՝ NF3, N2F4 (անգույն գազեր), ավելի կայուն են, քայքայվում են տաքացնելիս, օքսիդիչներ են։ Մյուս հալոգենների հետ ֆտորը միանում է ջերմություն անջատելով՝ ստացվում են միջհալոգենային միացություններ (ֆտորիդներ), որոնք ուժեղ օքսիդներ են։ Քլորի հետ ֆտորը առաջացնում է ClF և C1F3 (200-250 °C-ում)։
  • Յոդը և բրոմը բոցավառվում են ֆտորի մթնոլորտում, ստացվում են BrF, BrF3, BrF5, IF, IF5 և IF7։
A water droplet DWR-coated surface2 edit1.jpg
Գնդաձողային մոդելը
\mathsf{ Xe + 2F_2 \rightarrow XeF_4 }
  • Հալկոգենների ֆտորիդներից գործնական նշանակություն ունի միայն ծծմբի վեցֆտորիդը՝ SF6, որն օգտագործվում է որպես գազային դիէլեկտրիկ և աշխատանքային մարմին քիմիական գազային լազերներում։
\mathsf{ 2Cl_2 + F_2  \rightarrow 2ClF  }
  • Մետաղների ֆտորիդները իոնական կառուցվածքով բյուրեղական նյութեր են, ֆտորաջրածնական թթվի աղերը։
\mathsf{ 2CoF_3 \rightarrow 2CoF_2 + F_2 \uparrow }
\mathsf{ 2MnF_4 \rightarrow 2MnF_3 + F_2 \uparrow }
  • Ֆտորը շատ եռանդուն փոխազդում է ջրի, հիդրօքսիդների աղերի, ածխաջրածինների և բազմաթիվ այլ նյութերի հետ։
  • Միակ թթուն է, որը լուծում է ապակին, շնորհիվ հետևյալ ռեակցիայի.
\mathsf{SiO_2  + 4HF \rightarrow SiF_4 + 2H_2O }

կամ

\mathsf{ SiO_2  + 6HF \rightarrow H_2(SiF_6) + 2H_2O}

Այդ պատճառով պլավիկյան թթուն պահում են պլաստմասսայե կամ մոմապատ ամաններում։

Օքսիդը (F2O) անգույն, բնորոշ հոտով գազ է, tհալ=-224 °C, tեռ=19,5 °C։ Ստանում են ֆտորի և ալկալիների փոխազդեցությունից.

\mathsf{ 2F_2  + 2NaOH \rightarrow 2NaF + H_2O + F_2O}

Պահպանում[խմբագրել]

Ֆտորը պահում են և գազային վիճակում (ճնշման տակ), և հեղուկ վիճակում, ուժեղ օքսիդացնող հատկությամբ պայմանավորված` գրեթեբոլոր մետաղները ենթարկվում են կոռոզիայի, այդ պատճառով ինչպես էլեկտրոլիզարարը, այնպես էլ տեղափոխման և պահպանման տարաները ստիպված պատրաստում են նիկելից, որը կայունություն է ձեռքբերում՝ շնորհիվ մետաղի մակերևույթին գոյացող աղի` NiF2, պաշտպանիչ շերտի։

Կիրառություն[խմբագրել]

PET-MIPS-anim.gif

Ֆտորն օգտագործում են հատուկ պլաստմասսաների (տեֆլոն), ֆրեոնների և հեղուկ հրթիռային վառելիքի օքսիդիչի ստացման համար։ Ֆտորը լայնորեն օգտագործվում է որոշ օրգանական նյութերի` սառնագենտների և ֆտորապլաստների արտադրության համար։

Ֆտորը օգտագործվում է UF6, C1F2, SF6 և այլն ստանալով, UF6-ը՝ ուրանի իզոտոպներն իրարից բաժանելու համար, C1F3, WF6, SF6, BrF5-ը՝ և այլն որպես ֆտորացնող միջոցներ, իսկ SF6-ը՝ նաև էլեկտրատեխնիկայի արդյունաբերության մեջ։ Սառնարաններում գործածվող ֆրեոն` CCl2F2, դյուրաեռ հեղուկը, որը գոլորշիացման ենթարկվելիս (ճնշումը կտրուկ փոքրացնելու միջոցով) շրջապատից խլում է մեծ քանակով ջերմություն։ Նշված նյութը, որի քիմիական անունն է երկքլորերկֆտորմեթան, օգտագործվում է նաև որպես պրոպելենտ (ցնդելիություն ապահովող նյութ) զանազան աերոզոլերում և կենցաղային օդափոխիչներում և կենցաղային օդափոխիչներում։

Ֆտորից ստանում են քառաֆտոր էթիլեն` C2F4, որից էլ պոլիմերացման ռեակցիայով արտադրում են թանկարժեք պլաստմասսա` պոլիտետրաֆտորէթիլեն` տեֆլոն:

Հեղուկ ֆտորը հրթիռային վառելանյութի օքսիդիչ է։ Լայն կիրառում ունեն ֆտորաջրածինը, ալյումինի ֆտորիդը, սիլիցիումի ֆտորիդը և այլն։ Ֆտորի թույլատրելի առավելագույն քանակությունն օդում 0,15 մգ/մ3 է։

Կենսաբանական և ֆիզիոլագիական դեր[խմբագրել]

Ֆտորի կենսաբանորեն ակտիվ միկրոտարր է, պարունակվում է բուսական և կենդանդանական օրգանիզմներում։ Նրա կենսբանական դերը վատ է ուսումնասիրված, պարզված է նրա նշանակությունը միայն ոսկրային հյուսվածքների համար։ Կենդանի օրգանիզմներում գտնվում է անօրգ․ միացությունների ձևով, հատկապես ոսկրերում (100-300 մգ/կգ) և ատամներում։

Ֆտորը մարդու և կենդանիների օրգանիզմ է ներմուծվում հիմնականում խմելու ջրի հետ (այն պետք է պարունակի 1-1,5 մգ/լ ֆտոր )։ Ֆտորի անբավարարության դեպքում առաջանում է ատամների փտում, ավելցուկի դեպքում՝ ֆլյուորոզ։ Ֆտորը խիստ թունավոր է։ Ֆտոր պարունակող պատրաստուկներն ՛օգտագործվում են որպես հակաուռուցքային նեյրոլեպտիկ, հակաընկճումային և նարկոտիկ միջոցներ։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. «Фтор»։ Արխիվացված օրիգինալից 2013-03-15-ին։ http://www.webcitation.org/6F8xomXX9։ Վերցված է 2013 թ․ մարտի 14։ 
  2. Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report) (en) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — doi:10.1351/PAC-REP-13-03-02
  3. Химическая энциклопедия / Редкол.: Зефиров Н.С. и др.. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — Т. 5. — 783 с. — ISBN 5-85270-310-9
  4. 4,0 4,1 Haynes, 2011, էջ. 4.121
  5. Таблица Менделеева на сайте ИЮПАК
  6. Главным образом в эмали зубов
  7. Journal of Solid State Chemistry, Vol. 2, Issue 2, 1970, P. 225—227.
  8. J. Chem. Phys. 49, 1902 (1968)
  9. Гринвуд Н., Эрншо А. «Химия элементов» т. 2, М.: БИНОМ. Лаборатория знаний, 2008 стр. 147—148, 169 — химический синтез фтора

Գրականություն[խմբագրել]

  • Рысс И. Г. Химия фтора и его неорганических соединений. М. Госхимиздат, 1966 г. — 718 с.
  • Некрасов Б. В. Основы общей химии. (издание третье, том 1) М. Химия, 1973 г. — 656 с.
  • L. Pauling, I. Keaveny, and A.B. Robinson, J. Solid State Chem., 1970, 2, p. 225. անգլ.՝ {{{1}}} — Մարամասն ֆտորի բյուրեղային կառուցվածքի մասին
  • Norman N. Greenwood, Alan Earnshaw: Chemie der Elemente. Weinheim 1988, ISBN 3-527-26169-9, S. 1018–1022.
  • Michael Binnewies, Menfred Jäckel, Helge Willner, Geoff Rayner-Canham: Allgemeine und Anorganische Chemie. Spektrum Akademischer Verlag, Heidelberg 2004, ISBN 3-8274-0208-5, S. 552, 556–557 575.
  • Ralf Steudel: Chemie der Nichtmetalle. de Gruyter, Berlin 1998, ISBN 3-11-012322-3.
  • (2011) Handbook of Chemistry and Physics, 92nd, Boca Raton: CRC Press։ ISBN 1-4398-5511-0։ 

Արտաքին հղումներ[խմբագրել]