Ֆտորիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆտորիդներ
F- crop.svg
Fluoride ion.svg
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումՖտորիդներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆտորիդներ ֆտորի և այլ տարրի առաջացրած քիմիական միացություններ: Ֆտորիդներ առաջացնում են բոլոր տարրերը, բացի հելիումից և նեոնից: Ֆտորիդների թվին են պատկանում ինչպես երկտարր միացությունները՝ իոնային ֆտորիդները (ֆտորաջրածնական թթվի աղերը), կովալենտային ֆտորիդները (անցումային մետաղների բարձրագույն ՕԱ-ում առաջացրած ֆտորիդները) և ոչմետաղների ֆտորիդները, այնպես էլ բարդ անօրգանական միացությունները (թթուների ֆտորանհիդրիդները, կոմպլեքս ֆտորիդները, մետաղների հիդրոֆտորիդները, ֆտորացված գրաֆիտը):

Մետաղների ֆտորիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալկալիական, հողալկալիական և ցածր օքսիդացման աստիճանում անցումային մետաղների ֆտորդները (անցումային տարրերի և ակտինոիդների եռֆտորիդները, d-տարրերի մոնո-, երկ- և եռֆտորիդները) ունեն իոնային կառուցվածք և հանդիսանում են ֆտորաջրածնական (պլավիկյան) թթվի աղեր: Այսպիսի իոնային ֆտորիդներին բնորոշ է խորանարդային բյուրեղացանցի բարձր էներգիական արժեք և համապատասխանաբար բարձր հալման ու եռման ջերմաստիճան, օր. CaF2 Tհալման = ~2530oC է:

Անցումային տարրերի օքսիդացման աստիճանի աճմանը զուգընթաց այս տարրերի առաջացրած ֆտորիդներում կապը վերածվում է կովալենտայինի և համապատասխանաբար փոխվում է ֆտորիդների հատկությունները, ինչպես օրինակ՝ ուրանի հեքսաֆտորիդը UF6 մթնոլորտային ճնշման տակ սուբլիմվում է 56,4°C-ում և 1,44 ՄՊա ճնշման տակ հալվում է 64°C ջերմաստիճանում:

Խորանարդային բյուրեղացանց ունեցող մետաղների ֆտորիդներում կոորդինացիոն թիվը կախված է կատիոնի չափերից՝ փոքր շառավղով կատիոնի դեպքում կոորդինացիոն թիվը 4 է (օրինակ, BeF2 ունի տետրաէդրիկ կառուցվածք), շառավղի մեծացման հետ կոորդինացիոն թիվը մեծանում է հասնելով 6-ի (օրինակ UF6 ունի օկտաէդրիկ կառուցվածք):

Ոչմետաղների ֆտորիդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչմետաղների ֆտորիդները հեղուկներ կամ գազեր են: Ստացվում են ֆտորի և ոչմետաղի փոխազդությունից, մետաղի և ֆտորաջրածնական թթվի փոխազդությունից և մի շարք այլ եղանակներով:

Ֆտորիդների ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քիմիական տարրերի մեծ մասի ֆտորիդներ կարելի է ստանալ պարզ նյութերի փոխազդեցությունից
  • Մի շարք ֆտորիդներ կարելի է ստանալ փոխանակման ռեակցիաների միջոցով:
  • Փոփոխական ՕԱ ունեցող տարրերի բարձր ՕԱ-ով ֆտորիդները ստացվում են ցածր ՕԱ-ով ֆտորիդի և ֆտորի փոխազդեցությունից:

Կիրառություն, կիրառության անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆտորիդի բյուրեղներ

Ֆտորիդները լայն կիրառություն ունեն արդյունաբերությունում.

  • Ազատ ֆտորի ստացման գլխավոր աղբյուրներից մեկը կալցիումի ֆտորիդի (CaF2) էլեկտրոլիզն է.
  • Ոչմետաղների որոշ ֆտորիդներ օգտագործվում են որպես հրթիռային վառելիքի օքսիդիչներ (ClF3, ClF5):
  • Ֆտորիդները օգտագործվում են ուրանի իզոտոպային տարանջատման պրոցեսում (UF6):
  • Օպտիկական ապակու արտադրությունում (LiF, MgF2, CaF2 և այլն):
  • Օրգանական և անօրգանական միացությունների ֆտորացման համար (CoF3, AgF, ClF5):
  • Ծծմբի հեքսաֆտորիդը (SF6) օգտագործվում է որպես գազային դիէլետկրիկ:
  • Ատամնաբուժության մեջ (օրինակ՝ ջրի ֆտորացման համար):
  • Ջրում լուծելի բոլոր ֆտորիդները թունավոր են (բացի քիչ լուծելի ֆտորիդներից, օր. CaF2):

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химическая энциклопедия / Редкол.: Зефиров Н.С. и др.. — М.: Большая Российская энциклопедия, 1998. — Т. 5 (Три-Ятр). — 783 с. — ISBN 5-85270-310-9