Սառնարան
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սառնարան սննդամթերքը և այլ մթերքներ շրշապատող միջավայրի ջերմաստիճանից ցածր ջերմաստիճաններում (4-ից մինչև —40 °C) պահելու սարք, հարմարանք կամ կառույց։ Տարբերում են տնային և արդյունաբերական սառնարաններ։ Տնային սառնարանը նախատեսված է տնային պայմաններում արհեստական պաղեցման եղանակով սննդամթերքը պահելու և սառույց պատրաստելու համար։ Տնային սառնարանը ներկառուցված հերմետիկ սառնարանային ագրեգատով մետաղական պահարան է։ Սառնարանի ներսում գտնվում է սառնարանային խցիկը, որի պատերը արտաքին միջավայրից բաժանված են ջերմամեկուսիչ շերտով։
Օդի պաղեցումը կատարվում է օդի և գոլորշացուցիչի սառը մակերևույթի միջե ջերմափոխանակման միջոցով։ Սառնարանում անհրաժեշտ ջերմաստիճանային ռեժիմն ապահովվում է սառնարանային ագրեգատի կարճատև պարբերական աշխատանքի շնորհիվ։ Տնային սառնարան արտադրում են 20-ից մինչև 800 ծավալով։ Ըստ նշանակման դրանք լինում են առանց ցածր ջերմաստիճանային բաժանմունքի և ցածր ջերմաստիճանային բաժանմունքով, որում ջերմաստիճանը կարող է լինել —6 °C, —12 °C և — 18 °C։ Նշված ջերմաստիճաններին համապատասխանում են ցածր ջերմաստիճանային խցիկի դռնակին դաջված մեկ, երկու կամ երեք աստղանիշեր։ Ըստ սպասարկման ավտոմատացման աստիճանի տարբերում են գոլորշարարի ձյունածածկույթի ոչ ավտոմատ, կիսաավտոմատ և ավտոմատ հալումով սառնարաններ, ըստ սառնարանում օդի շրջանառության եղանակի՝ բնական և հարկադրական (օդափոխիչի օգնությամբ) շրջանառությամբ սառնարաններ։ Կոմպրեսիոն տիպի տնային սառնարանների զանգվածային արտադրությունն սկսվել է 1951-ից։
Ընթերցե՛ք «սառնարան» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառնարան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 189)։ |