Կարլ Վիլհելմ Շեելե
Կարլ Վիլհելմ Շեելե Carl Wilhelm Scheele | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1742[1][2][3] Շտրալզունդ, Գերմանիա[4][2][3] |
Մահացել է | մայիսի 21, 1786[2][5][6][…] (43 տարեկան) Կյոպինգ, Վեսթմանլանդ, Շվեդիա[2] բնական մահով |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս, դեղագործ և դեղաբան |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Անդամակցություն | Էրֆուրտի կիրառական գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[3] |
Ալմա մատեր | Ուփսալայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[7] |
Ամուսին(ներ) | Sara Margarethe Pohl? |
![]() |
Կարլ Վիլհելմ Շելլե (շվեդերեն՝ Carl Wilhelm Scheele, դեկտեմբերի 9, 1742, Ստրալսունդ Շվեդիա - մայիսի 21, 1786, Չյոպնգ, Շվեդիա ), շվեդ քիմիկոս, դեղագործ։ Շվեդական թագավորական ԳԱ անդամ (1775)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարլ Վիլհելմ Շելլե ծնվել է Շտրալզունդ քաղաքում, որը այդ ժամանակ մտնում էր Շվեդիայի կազմի մեջ՝ գարեջրագործի և վաճառականի ընտանիքում։
Սովորել է Շտրալզունդի մասնավոր դպրոցում, իսկ 1757 թվականին տեղափոխվել Գետեբորգ։ Նրա ծնողները չունեին միջոցներ, նրան բարձրագույն կրթություն տալու համար, նա դարձավ դեղագործի աշակերտ և սկսեց զբաղվել ւնքնաուսուսմամբ։ Աշխատելով դեղատանը, Շեելեն հասավ մեծ հաջողությունների քիմիայի ոլորտում։ Շեելենը Գետերբուրգում աշխատեց 8 տարի, ապա տեղափողվեց Մալմե, որտեղ դեղագործական լաբորատորիայում կարողացավ զբաղվել գիտական ուսումնասիրություններով։ Հետագայում Շեելենը աշխատել է Ստոկհոլմի (1768-1769), Ուպպսալի (1770-1774) դեղատներում։
Շելլենը հայտնաբերել է անօրգանական և օրգանական մի շարք միացություններ։ 1774 թվականին նա ցույց տվեց, որ պիրոլիզը իրենից ներկայացնում է անհայտ մետացների միացություն։ 1778 թվականին մոլիբդենի բնական հանքանյութերից նա ստացավ մոլիբդենի եռօքսիդը, իսկ 1781[8] թվականին վոլֆրամի եռօքսիդը։
Շելլեն ֆլոգիստոնի տեսության կողմնակից էր։ Ստացել և ուսումնասիրել է բազմաթիվ օրգանական և անօրգանական նյութեր՝ գինեթթուն, սիլիցիումի ֆտորիդը, ֆտորջրածնական և սիլիցիումֆտորջրածնական թթուները, քլորը, արսենական թթուն, թրթնջկաթթուն, կաթնաթթուն, մոլիբդենական և վոլֆրամական անհիդրիդները, կապտաթթուն, գլիցերինը, լիմոնաթթուն, խնձորաթթուն, գազաթթուն ևն։ Ավելի վաղ, քան Պրիստլին ստացել է թթվածինը (1772), բայց այդ մասին հաղորդել է միայն 1777 թվականին։ Նրա անվամբ է կոչվում շեելիտ միներալը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Carl Wilhelm Scheele (швед.) — 1917.
- ↑ 3,0 3,1 3,2 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ Шееле Карл Вильгельм // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Encyclopædia Britannica
- ↑ Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Карл Вильгельм Шееле (1742—1786) // Энциклопедический словарь юного химика. 2-е изд. / Сост. В. А. Крицман, В. В. Станцо. — Педагогика, 1990. — С. 114. — ISBN 5-7155-0292-6.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шееле, Карл-Вильгельм // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Abbott, David. (1983)։ Biographical Dictionary of Scientists: Chemists։ New York: Peter Bedrick Books։ էջեր 126–127։ ISBN 0-911745-81-5
- Bell, Madison S. (2005)։ Lavoisier in the Year One։ New York: W.W. Norton & Company, Inc։ ISBN 0-393-05155-2
- Cardwell, D.S.L. (1971)։ From Watt to Clausius: The Rise of Thermodynamics in the Early Industrial Age։ Heinemann: London։ էջեր 60–61։ ISBN 0-435-54150-1
- Dobbin, L. (trans.) (1931)։ Collected Papers of Carl Wilhelm Scheele։ G. Bell & Sons, London
- Farber, Eduard ed. (1961)։ Great Chemists։ New York: Interscience Publishers։ էջեր 255–261
- Greenberg, Arthur. (2000)։ A Chemical History Tour: Picturing Chemistry from Alchemy to Modern Molecular Science։ Hoboken: John Wiley & Sons, Inc.։ էջեր 135–137։ ISBN 0-471-35408-2
- Greenberg, Arthur. (2003)։ The Art of Chemistry: Myths, Medicines and Materials։ Hoboken: John Wiley & Sons, Inc.։ էջեր 161–166։ ISBN 0-471-07180-3
- Schofield, Robert E (2004)։ The Enlightened Joseph Priestley: A Study of His Life and Work from 1773-1804։ Pennsylvania: The Pennsylvania State University Press։ ISBN 0-271-02459-3
- Shectman (2003)։ Groundbreaking Scientific Experiments, Inventions, and Discoveries of the 18th Century։ Connecticut: Greenwood Press։ ISBN 0-313-32015-2
- Sootin, Harry (1960)։ 12 Pioneers of Science։ New York: Vanguard Press
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Scheele, Chemical Observations and Experiments on Air and Fire (1780 translation)
- Excerpts from the Chemical Treatise on Air and Fire
- Carl Wilhelm Scheele's d. Königl. Schwed. Acad. d. Wissenschaft Mitgliedes, Chemische Abhandlung von der Luft und dem Feuer in German (source of an above lab equipment image)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 475)։ ![]() |