Ջոզեֆ Պրիստլի
Ջոզեֆ Պրիստլի (անգլ.՝ Joseph Priestley, մարտի 13, 1733[1], Բիրստոլ, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[2][3][1] - փետրվարի 6, 1804[4][5][6][…], Northumberland, Նորթամբերլենդ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ[1][7]), անգլիացի մատերիալիստ փիլիսոփա, հասարակական գործիչ, քիմիկոս։
Լոնդոնի թագավորական ընկերության (1767 թվական) և Փարիզի ԳԱ (1772 թվական) անդամ։ 1755 թվականից դարձել է հոգևորական, հանդես եկել պաշտոնական եկեղեցու դեմ, քարոզել կրոն, հանդուրժողականություն։ Եղել է անգլիական առաջադիմական բուրժուազիայի գաղափարախոսը, պաշտպանել Ֆրանսիան, հեղափոխությունը, դատապարտել անգլիական գաղութային քաղաքականությունը Հյուսիսային Ամերիկայում։1794 թվականից տարագրվել է ԱՄՆ։ Պրիստլին զարգացրել է անգլիական մատերիալիզմի ավանդույթները։ Ըստ Պրիստլիի՝ հոգին (գիտակցությունը) շարժմամբ օժտված մատերիայի հատկությունն է։ Սակայն Պրիստլին մատերիալիզմը զուգակցել է դեիզմի հետ, ընդունել, որ մատերիային շարժման օրենքներ է հաղորդել աստվածային բանականությունը։ Նա ասոցիատիվ հոգեբանության ներկայացուցիչ է, հոգեֆիզիոլոգիական երևույթները բացատրել է մատերիալիստորեն։ Սոցիոլոգիայի մեջ պաշտպանել է դետերմինիզմը, մերժել ֆատալիզմը, բարոյականության հարցերում հարել էվդեմոնիզմին։ Հայտնաբերել է թթվածինը (1774 թվականին, Շելեից անկախ), ստացել ջրածնի քլորիդ, ամոնիակ (1772-1774 թվականներ), ցույց տվել, որ օդը բուսականության ազդեցությամբ վերականգնում է իր հատկանիշները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Թուրինի Գիտությունների Ակադեմիա — 1757.
- ↑ 2,0 2,1 2,2 The Guardian (բրիտ․ անգլ.) / A. Rusbridger, K. Viner — United Kingdom: 1821. — ed. size: 161152 — ISSN 0261-3077; 1354-4322; 1756-3224
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.londonremembers.com/memorials/joseph-priestley
- ↑ 4,0 4,1 4,2 Joseph Priestley (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 5,0 5,1 5,2 Joseph Priestley — 1834.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ Find A Grave — 1995.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://www.theleedslibrary.org.uk/library-information/about-us/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 Kindred Britain
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 431)։ ![]() |
- Մարտի 13 ծնունդներ
- 1733 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Փետրվարի 6 մահեր
- 1804 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Անգլիացի փիլիսոփաներ
- 18-րդ դարի փիլիսոփաներ
- 19-րդ դարի փիլիսոփաներ
- Անգլիացի քիմիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Անգլիացի գյուտարարներ
- Աստվածաբաններ
- Գրադարանավարներ
- Անգլիացի քաղաքական գործիչներ
- 19-րդ դարի անգլիացի գրողներ
- Բրիտանացի քիմիկոսներ
- Կոպլիի մեդալակիրներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին