Guardian Media Group
Guardian Media Group | |
---|---|
![]() | |
Տեսակ | բաց բաժնետիրական ընկերություն |
Հիմնադրված է | 1907 |
Հիմնադիր | C. P. Scott? |
Վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Հրատարակչություն |
Սեփականատեր | Scott Trust Limited? |
Կայք | theguardian.com/gmg(անգլ.) |
Guardian Media Group plc (հաճախ հիշատակվում է որպես 'GMG'), ընկերություն Մեծ Բրիտանիայում, որ ունի ԶԼՄ-ակտիվներ, ներառյալ՝ The Guardian և The Observer: Պատկանում է Scott Trust խմբին։ Հիմնադրվել է որպես Manchester Guardian Ltd 1907 թվականին, երբ Չարլզ Սքոթը գնեց Manchester Guardian-ը իր զարմիկ Էդվարդ Թեյլորից։ Խումբը սկսել է կոչվել Manchester Guardian and Evening News Ltd Manchester Evening News-ի 1924 թվականին ձեռք բերելուց հետո, իսկ ավելի ուշ դարձել է Guardian and Manchester Evening News Ltd, ինչը ցույց էր տալիս առավոտյան թերթի անվան փոփոխությունը, որը թողարկում էր խումբը։ Իր իսկական անվանումը GMG-ն ձեռք է բերել 1993 թվականին։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]
GMG-ի կազմի մեջ մտնում են հետևյալ ստորաբաժանումներն ու ընկերությունները.
- Guardian News & Media (The Guardian, The Observer թերթեր, guardian.co.uk կայք)
- GMG Regional Media (ներառում է Manchester Online, Channel M)
- GMG Radio (շրջանային ռադիոկայանների շարք՝ Smooth, Real և Rock Radio)
- Trader Media Group (The Auto Trader ամսագիր և իր կայքը)
- GMG Property Services (անշարժ գույքի գործակալությունների համար ծրագրային ապահովում, տվյալների բազաներ և CFP Software ծրագրային ապահովում, The Media Design House դիզայնի բյուրթ և ThinkProperty.com սպառողական պորտալ)։
«Guardian Media Group»-ը գոյություն ունի իր սեփականատիրոջ՝ «Scott Trust» խմբի աջակցության շրջանակներում[1]։
Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականի մարտին GMG-ն վաճառեց «Trader Media Group» ստորաբաժանման 49,9 %-ը «Apax Partners» ընկերության այն գործարքի շրջանակներում, ըստ որի ստորաբաժանումը գնահատվեց 1,35 միլիարդ ֆունտ ստերլինգ։
- 2007 թվականի դեկտեմբերին հայտարարվեց, որ GMG-ն «Apax»-ի հետ միասին հաջող պայմանագիր է կքնել՝ Emap ընկերության B2B ստորաբաժանման ձեռք բերման նպատակով մոտավորապես 1 միլիարդ ֆունտ ստերլինգի դիմաց[2]։
- 2010 թվականի փետրվարին խումբը վաճառեց «Manchester Evening News»-ը և 31 տեղական թերթը Trinity Mirror plc-ին 44.8 միլիոն ֆունտի դիմաց[3]։
Տնօրենների խորհուրդ[խմբագրել | խմբագրել կոդը]
GMG-ի տնօրենների խորհուրդը ներկայացված է հետևյալ կազմով.
- Ամելիա Ֆոսեթ (նախագահ)
- Քերոլին ՄաքՔոլ (գործադիր տնօրեն)
- Էնդրյու Միլլեր (ֆինանսական տնօրեն)
- Թիմ Բրուքս
- Մարկ Դոդսոն
- Ալան Ռասբրիջեր
- Բրենթ Հոբերման[4]
- Ջոն Բարթլ
- Նիք Բեքհաուս
- Նիլ Բերքեթ
- Ջուդի Գիբոնս
Կատարողական կոմիտե[խմբագրել | խմբագրել կոդը]
GMG Executive Committee Archived 2010-01-26 at the Wayback Machine.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Scott Trust-ի բաժինը GMG կայքում»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-01-ին։ Վերցված է 2016-10-22
- ↑ Հաշվետվությունը MediaGuardian.co.uk կայքում
- ↑ «Manchester Evening News sold by Guardian Media Group»։ Manchester Evening News։ 2010-02-09։ Վերցված է 2010-02-09
- ↑ Հոբերմանն ընդգրկվել է GMG տնօրենների խորհրդի կազմի մեջ (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- GMG-ի տարբերանշանը Անգլերեն Վիքիպեդիայում
- Ընկերության կայքը
- The Guardian ամսագրի կայքը
- GMG Radio կայքը Archived 2006-12-02 at the Wayback Machine.
- TMG ստորաբաժանման կայքը Archived 2018-12-21 at the Wayback Machine.
- GMG Property Services ստորաբաժանման կայքը Archived 2017-01-10 at the Wayback Machine.