B2B

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Բիզնեսը բիզնեսի համար» («B2B») (անգլ.՝ «Business to business», հայ․՝ «Բիզնեսը բիզնեսի համար», կրճատ արտասանվում է «բի թու բի»), միջազգային տերմին, որը սահմանում է ըստ փոխազդող սուբյեկտների տեսակների դասակարգված տեղեկատվական և տնտեսական փոխազդեցության ձևերը։ Տվյալ դեպքում դրանք իրավաբանական անձինք են, որոնք աշխատում են ոչ թե վերջնական շարքային սպառողի, այլ նույնատիպ ընկերությունների համար, այսինքն այլ բիզնեսի համար։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան երկրներում «В2В» տերմինի տակ հաճախ հասկանում են ընկերությունների ցանկացած գործունեություն, որն ուղղված է ուրիշ արտադրական ընկերություններին հարակից ծառայությունների մատուցմանը, լրացուցիչ սարքավորումների, այլ ապրանքների արտադրության համար նախատեսված ապրանքների (արտադրության միջոցներ), պրոֆեսիոնալ օգտագործման ապրանքների մատակարարմանը։ Գործունեության այդպիսի ոլորտը ուղղված է շահույթի ստացմանը ծառայությունների մատուցումից կամ ապրանքների վաճառքից, որտեղ «օբյեկտ» են հանդիսանում ծառայությունները կամ ապրանքները, իսկ «սուբյեկտ»՝ կազմակերպությունները, որոնք փախազդում են շուկայական դաշտում։ Որպես ծառայությունների և ապրանքների «վաճառող» և «գնորդ» հանդես են գալիս իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը[1];

«B2B» տերմինին հակադրվում է «FMCG» տերմինը (անգլ.՝ «Fast moving consumer goods»), այսինքն այնպիսի բիզնեսը, որն ուղղված է վերջնական սպառողին։ Օրինակ, եթե բանակցություններ են ընթանում այնպիսի ընկերության հետ, որն արտադրում է ամենօրյա սպառման ապրանքներ, ապա դա «FMCG» ոլորտն է, չնայած նրան, որ ընկերությունը հանդիսանում է իրավաբանական անձ։

«B2B» գործարքների ծավալն ավելի մեծ է, քան «B2C» գործարքներինը[2][3][4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бизнес для бизнеса (В2В). «Записки маркетолога» // marketch.ru
  2. Sandhusen Richard.
  3. Shelly Gary.
  4. Garbade Michael.